
Հայոց կաթողիկոսը պատարագը մատուցեց Հռոմի պապի աղոթակցությամբ՝ նրան հրավիրելով Մայր Աթոռի Ս. Տրդատ թագավորի բաց խորան: «Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ» շարականի ժամանակ, երբ հավատացյալները սիրո ողջույն են միմյանց տալիս, Բաց խորանում իրար ողջույն տվեցին Պապն ու Հայոց կաթողիկոսը: Ֆրանցիսկոս պապը, իր խոսքերով «այս անմոռանալի այցի գագաթնակետին», դարձյալ շնորհակալություն հայտնեց, որ կաթողիկոսը իր տան դռները բացել է նրա համար:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Նելլի Ռաֆայելյան
,
Օպերատոր Արտաշես Մաթևոսյան,
Օպերատոր Գևորգ Ավագյան,
Օպերատոր Վարդգես Մանուկյան2016-06-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ