Աշխատանքային միգրացիան ընտանիքի կյանքում


Հայ առաքելական եկեղեցին 2019թ.-ը հայտարարել է ընտանիքի տարի։ Ժամանակակից հայ ընտանիքին սպառնացող լուրջ մարտահրավերներից մեկը արտագնա աշխատանքն է: Ընտանիքի համար գոյության միջոցներ հայթայթելը հաճախ դառնում է ընտանեկան տարբեր խնդիրների, երբեմն՝ ընտանիքի լուծարման պատճառ: Արտագնա աշխատանքի բացասական տարբեր հետևանքների մասին զրուցում են հոգեբան Ինգա Հարությունյանն ու սոցիալական աշխատող Կարո Գևորգյանը: 

Ազգային ինքնությունը կայուն փոփոխությունների շրջանում


Ի՞նչ է ապրում ազգային ինքնությունը կայուն փոփոխությունների շրջանում: Իրակա՞ն են էթնիկ ինքնության և քաղաքացիական ինքնության հակասությունները: Ի՞նչ հիմնավորում ունի «հայու գենի» ծաղրը:  

Վերասոցիալականացում՝ չկայացած ծառայություններով


2018թ. նոյեմբերին հայտարարված համաներումից շատ չանցած՝ ՀՀ ոստիկանապետը նշեց, որ համաներմամբ ազատվածներից ոմանք կրկին հանցագործություններ են կատարել։ Փորձագետների գնահատմամբ,  համաներումից հետո կրկնահանցագործությունների աճը քրեակատարողական համակարգի անարդյունավետ աշխատանքի հետևանք է։  Ինչպե՞ս են մեր երկրում ապահովվում ներկա և նախկին դատապարտյալների զբաղվածությունն ու աշխատանքը՝ իբրև  վերասոցիալականացման կարևոր պայմաններ:

2019 թվականը՝ ընտանիքի տարի


Հայ առաքելական եկեղեցին 2019 թվականը հռչակել է ընտանիքի տարի։ Ո՞րն է նպատակը: Ինչպիսի՞ն են լինելու ընտանիքի ինստիտուտին ուղղված ծրագրերը: Զրուցում են Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը և հոգեբան Իրինա Խանամիրյանը: 

Հանրային դատաստան ցմահ ազատազրկվածների նկատմամբ


Օրերս լրատվական դաշտը և սոցիալական մեդիան հեղեղեց ցմահ ազատազրկված անձի հարցը Արդարադատության նախարարության ներման հանձնաժողովում քննելու լուրը, ինչը սկիզբ դրեց «հանրային դատաստանի»: Ինչպե՞ս է ընկալում ցմահ ազատազրկվածին հանրությունը և ո՞վ է որոշում ներել դատապարտյալին՝ հանրությո՞ւնը, պետությո՞ւնը, թե՞ տուժողի իրավահաջորդը: Զրուցում են իրավապաշտպան Վարդան Հարությունյանը և «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ ցմահ դատապարտյալների հոգևոր սպասավոր Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը:    

Անաստասիան


12 տարի ազատազրկման դատապարտված Անաստասիան շուրջ երկու տարի շուտ է ազատվել կալանքից: Ազատազրկման վայրում մեծ դժվարությամբ բարձրագույն կրթություն է ստացել, հանձնել պետական քննությունները, պաշտպանել դիպլոմայինը: Նրա կրթության ծախսը հոգացել է Մայր Աթոռ Ս. Էջմիածինը: Հոգևոր հոր խնամատարության շնորհիվ Անաստասիան բանտում անցել է հոգեփոխության կարևոր ուղի, որը նրան վերադարձրել է հասարակական կյանք:  

Ինչպես է փրկվում Մայր տաճարը


Ս․Էջմիածնի մայր տաճարն ամբողջությամբ փակ է։ Հայ, իատալացի և ճապոնացի հետազոտողների եզրակացության համաձայն, տաճարը խիստ վթարային վիճակում է: Տաճարը փլուզումից փրկելու համար այստեղ լայնածավալ վերականգնողական աշխատանքներ են սկսվել: Ինչպե՞ս են ընթանում այդ աշխատանքները և որքա՞ն ժամանակ տաճարը դեռ փակ կմնա: Զրուցում են վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանը և նկարիչ-վերականգնող Աշխեն Պապոյանը: 

Աշխատանքն ազատազրկման վայրերում


Ազատազրկման վայրերում դատապարտյալների տարիների պարապությունը ոչ միայն միջանձնային խնդիրների պատճառ է դառնում, այլ նաև մեծացնում է կրկնահանցագործության վտանգը պատիժը կրելուց հետո: Աշխատանքի ի՞նչ հնարավորություններ կան ազատազրկման վայրերում: 
«Տարբերակի» տաղավարում են «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարատ Սևոյանը և ԱՆ Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը։ 
 

Ս. Էջմիածնի «Արարատ» ամսագիրը 150 տարեկան է


Կովկասի առաջին հայագիտական, բանասիրական և կրոնագիտական ամսագիրը հիմնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 1868 թվականին, Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի ջանքերով և կոչվել է «Արարատ»: Մայր Աթոռի մատենադարանի նախաձեռնությամբ և Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ 2018թ. դեկտեմբերի 19-ին Մայր Աթոռում կհավաքվեն մեծ թվով գիտնականներ՝ նշելու «Արարատ» ամսագրի 150-ամյակը:

Կրթությունը ազատազրկման վայրերում. օրենք և համագործակցություն


Կրթության խոսույթը քրեակատարողական համակարգում առաջնահերթ չէ: Այդ մասին են վկայում այն բազմաթիվ անհարմարությունները, որոնք առկա են կրթության իրավունքը իրացնել ցանկացող դատապարտյալների կյանքում: Ի՞նչ օրենսդրական մեխանիզմներ կան մեր երկրում ազատազրկվածների կրթության իրավունքի իրացման համար: Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերում կրթության իրավունքի ապահովման հնարավորություններն ընդլայնելու համար: Քննարկում են «Էրազմուս+» բարձրագույն կրթության փորձագետ Լուսինե Ֆլջյանը և քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը: 

Երեմյան խցեր


1893թ.-ին կառուցված «Երեմյան խցեր» միաբանական շենքում ապրել են բազմաթիվ հայտնի հոգևորականներ: Հուշեր ու պատմական հիշատակություններ պահպանող այս շենքը Մայր Աթոռում նորովի է ներկայանում 2013թ.-ի ամրակայման և վերականգնման աշխատանքներից հետո: 

Կրթությունը ազատազրկման վայրերում


Կրթության իրավունքը հավասարապես պետք է իրացվի ինչպես ազատության, այնպես էլ` անազատության մեջ: Մասնագետները փաստում են, որ կրթության իրավունքի ապահովումը ազատազրկման վայրերում մեղմում է քրեակատարողական հիմնարկի բացասական ազդեցությունը, նպաստում ազատազրկված մարդու անձնային աճին, օգնում քրեական ենթամշակույթի հաղթահարմանը, իսկ պատժի կրումից հետո առավել հեշտացնում  վերաինտեգրումը հասարակական կյանքին: Կրթության ի՞նչ պահանջ և ի՞նչ պայմաններ կան քրեակատարողական հիմնարկներում: Թեման քննարկում են Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» փոխտնօրեն, սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը: