Մահացու երթևեկություն


Վերջին 17 տարում ՀՀ ճանապարհներին զոհվել է այնքան մարդ, որքան Մարալիկ քաղաքի բնակչությունն է: Պատկերավոր համեմատությամբ, ամեն տարի Հայաստանում մեկ մեծ ինքնաթիռ է կործանվում։ Հատկապես մեծ ու ողբերգական պատահարներից հետո ոմանք կոչ են անում խստացնել երթևեկության կանոնների խախտման համար պատիժը, մյուսները կարծում են, որ խնդիրն այդպիսով չի լուծվի։ Ինչպես ե՞ն հիմնավորվում այս տեսակետները տնտեսագետ, վիճակագիր Վահագն Քեշիշյանը և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:

Մենք՝ թվանշային հասարակություն


21-րդ դարը համարվում է թվային քաղաքակրթության դարաշրջան։ Շատ սոցիոլոգներ պնդում են, որ այսպես կոչված թվանշային սերունդը այլ կերպ է զարգանում, ի տարբերություն ավագ սերնդի, որը դժվարությամբ է ենթարկվում թվանշային սոցիալիզացիայի: Ըստ հետազոտողների, թվանշային սերունդը ավելի հանդուրժող է, սոցիալական ցանցերը սովորեցնում են,  որ աշխարհը բազմազան է, սովորեցնում են արձագանքել և սպասել արձագանքների: Ինչպե՞ս են անալոգային հասարակությունները դառնում թվանշային: Զրուցում են մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը:

Ինչպիսի՞ն կարող են լինել թանգարանները


Ի՞նչ կարող է սովորել մարդը հայաստանյան թանգարաններում, որքանո՞վ են կրթական ծրագրերը գրավիչ և հասանելի, որքա՞ն հաճախ են թարմացվում ցուցադրությունները և ինչու՞ պետք է այցելուն երկրորդ անգամ մտնի նույն թանգարան:

Մեծահասակների կրթությունը Հայաստանում


Անընդհատ սովորող մարդը չի կարող աշխատանք չունենալ։ Եվրոպական
կրթական համակարգում վերջին երեք տասնամյակում ներդրվել է
շարունակական կամ ցկյանս ուսումնառության հասկացությունը։ Վերջին մի
քանի տարիներին շարունակական կամ հարատև կրթության ծրագրեր
իրականացվում են նաև Հայաստանում։ Որքա՞ն մեծ է
մեծահասակների հետաքրքրությունը կրթության նկատմամբ, ի՞նչ է փոխվում
մարդու և պետության կյանքում շարունակական կրթության շնորհիվ։ 
 

Բուհ, որակ, տնտեսական հեղափոխություն


Երկրի վարչապետը հայտարարել է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը կարո՞ղ է մասնակցել տնտեսական հեղափոխությանը: Ինչպե՞ս են աշխատում կրթության որակի ապահովման մեխանիզմները հայաստանյան բուհերում: Քննարկում են բարձրագույն կրթության փորձագետներ Աննա Գևորգյանը և Քրիստինա Ծատուրյանը:

Հին ու նոր կրքեր «Զորաց քարերի» շուրջ


Վերջին ամիսներին Սիսիանում գտնվող «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում: Հուշարձանը հայտնի է նաև «Քարահունջի աստղադիտարան» անվամբ: Թեժ քննարկումների առիթ են դարձել այստեղ կատարվող պեղումները, որոնք ըստ էության հերքում են հուշարձանի՝ աստղադիտարան լինելու վարկածը:

Սոցաջակցության ծառայությունների վիճակը մարզերում


Սոցիալական աջակցության համայնքային ի՞նչ ծառայություններ կան Հայաստանի մարզերում, ովքե՞ր են մատուցում այդ ծառայությունները և ի՞նչ կարիքներ ունեն հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքները։ 

Ներառական կրթություն. «Զապորոժեցն» ու «Մերսեդեսը»


Երևանում գործող առնվազն չորս հատուկ դպրոցի շուրջ 130 երեխա 2019թ.-ի սեպտեմբերի 1-ից կտեղափոխվի հանրակրթական դպրոցներ: Ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են ծրագրվում դպրոցներում և համայնքներում, ի՞նչ նոր ինստիտուտներ են ներդրվում և որո՞նք են դրանց գործառույթները: Ինչպե՞ս են համատեղվելու ներառական կրթության նպատակներն ու հայաստանյան իրողությունները:    

Անցնցում ներառման սպասումով


Ըստ ՀՀ կառավարության գործողությունների ծրագրի, 2019թ-ին համընդհանուր ներառման կանցնեն Երևանը,  Շիրակը և Արագածոտնը։ Հատուկ դպրոցները կվերակազմակերպվեն որպես տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, իսկ այդ դպրոցներում կրթություն  և խնամք ստացող տարբեր խնդիրներով երեխաները կտեղափոխվեն  հանրակրթական դպրոցներ։ Թեև փոփոխությունները սպասելի էին, բայց դպրոցներում խուճապային տրամադրություններ են սկսվել։ Ակնհայտորեն անհանգստություն կա գործընթացի անցնցում ընթացքի վերաբերյալ։ 

Իրական ներառականության սպասումով


Հայաստանում գոյություն ունեցող 1464 դպրոցների ընդամենը 20 տոկոսն է մինչ այժմ իրականացնում ներառական կրթություն: Գնահատվում է, որ գործընթացը դանդաղ է ընթանում: Ինչպե՞ս է մեր հանրությունը ընկալում ներառականությունը և  ինչպե՞ս են դպրոցները պատրաստվում դրան: 

Ընտանեկան կյանքը՝ ծրագիր


Մասնագետներն ասում են, որ համատեղ կյանքի մոդելավորումը նվազեցնում է ապագա ընտանիքին սպառնացող ռիսկերը, որոնք պետք է փորձել գնահատել մինչամուսնական շրջանում։ Ի՞նչ ռիսկեր կան այդ շրջանում, ինչպե՞ս նվազեցնել դրանց ազդեցությունը ընտանեկան կյանքի վրա։ Զրուցում են հոգեբան Արմինե Վահանյանը և Տ․ Եսայի քահանա Արթենյանը։ 

Ծնելիության նվազման մշակութային գործոնները


Հայաստանում ծնելիության գործակիցը յուրաքանչյուր կնոջ հաշվով 1.6 երեխա է, որն ըստ վիճակագրության խիստ ցածր ցուցանիշ է: Ծնելիության նվազման հիմնական պատճառները սոցիալ -տնտեսական են: Դրանց կողքին փորձագետներն առանձնացնում են նաև մշակութային գործոնները: Մշակութային նորմերի փոփոխությունն ինչպե՞ս կարող է ազդել ծնելիության ցուցանիշների վրա: Քննարկում են ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը և գենդերային հարցերով խորհրդատու Նվարդ Մանասյանը: