|
Աղոթող զինվոր, աննկուն զինվոր
Արդեն երկու տասնամյակ Հայ եկեղեցու գնդերեցները ծառայում են հայկական բանակի զորամասերում ու ստորաբաժանումներում, զինվորի կողքին են նաև դիրքերում ու հոսպիտալներում: Հայ եկեղեցու սպասավորների հետ կողք կողքի ապրելու, պաշտպանվելու, աղոթելու, մխիթարվելու և ոգեշնչվելու մասին են պատմում հայկական բանակի զինվորն ու բուժակը, մայորն ու գնդապետը:
Ֆիլմը նվիրվում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության 20-ամյակին:
|
|
«Միքայել Ոսկանյան և ընկերներ»2011թվականին ստեղծված «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը ամենաինքնատիպ երաժշտական խմբերից է: Երկացանկում ընդգրկված են հայտնի ստեղծագործությունների մշակումներ ու հեղինակային գործեր: Այս խմբում թառը մենակատար գործիք է: Երաժշտության մեջ միախառնված են ջազի, հայկական ֆոլկի, ռոքի և ֆյուժեն երաժշտության տարրեր: Մեր տեսախցիկը «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի փորձասենյակում է: |
|
|
Մուրադ ՀասրաթյանՄուրադ Հասրաթյանը ուսումնասիրել և հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն շարադրել է հայկական ճարտարապետության ամբողջական պատմությունը: Հասրաթյանը դասախոսել է հեղինակավոր գիտաժողովներում ու արտերկրի համալսարաններում: Այսօր էլ գիտնականը երիտասարդական եռանդով շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը: ԳԱԱ արվեստի ինստիտուտում նրա ղեկավարությամբ շարունակում է լույս տեսնել հայկական ճարտարապետությանը նվիրված վեցհատորյակը: |
|
Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնԱնկախության շրջանում կազմավորված Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը (ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան) նշանակալի ներդրում ունի մեր թատերական կյանքում: 25 տարվա ընթացքում կենտրոնի արվեստագետները Հայաստանում և Արցախում տասնյակ թատերախմբեր ու թատրոններ են հիմնել: Կենտրոնի «Կարապետ» թատերախումբն էլ անիվների վրա է՝ շրջում է հեռավոր գյուղերում ու քաղաքներում, բեմադրություններով զվարճացնում և կրթում փոքրերին: |
|
ՊայծառակերպությունՈրն է Պայծառակերպության կամ Վարդավառի տոնի խորհուրդը, այսօրվա մարդուն փոխանցվող պատգամը: Ինչպես են Վարդավառը նշում տավուշցիները, ինչպես են կարողացել պահպանել ու սերնդեսերունդ փոխանցել ազգային ու եկեղեցական ավանդույթները: |
|
Հեծանիվ+Հեծանիվ+ խմբի անդամները տարբեր մասնագիտության ու տարիքի մարդիկ են, որոնց համախմբում է բնության, հայրենիքի և հեծանիվ վարելու նկատմամբ սերը: Հեծանվարշավների միջոցով նրանք բնապահպանական ակցիաներ են իրականացնում, ուշադրություն հրավիրում շրջակա միջավայրի խնդիրների վրա: Այս անգամ նրանք Թռչկանում են: |
|
Թորոս Թորամանյան«Եթե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է,- գրել է Ավետիք Իսահակյանը,-ապա Թորոս ճարտարապետը այդ քարացածը վերածել է կենդանի երգի: Նա մեր հոյակապ ավերակների և հուշարձանների նույնքան հոյակապ երգիչն է»: Հեռուստահանրագիտարանը ներկայացնում է անվանի ճարտարապետ, գիտնական Թորոս Թորամանյանի կյանքն ու գիտական գործունեությունը: |
|
ԵղբայրասիրությունՈվ է եղբայրասեր մարդը, ինչ արժեհամակարգ ունի, ինչ զոհողությունների է պատրաստ հանուն ընկերոջը: Եղայրասիրության, ընկերասիրության մասին խոսում են հայրենիքի սահմանները հսկող զինվորները, նրանց սպաներն ու գնդերեցը: |
|
Կողբի գեղարվեստի դպրոցՍահմանամերձ Կողբ գյուղի Գեղարվեստի դպրոցը բացվեց ի հեճուկս պատերազմին, սոցիալական ծանր վիճակին ու արտագաղթին: Այստեղ 18 տարի է` կերպարվեստի անվճար դասեր են անցկացվում: Բարեգործական հիմունքներով գործող դպրոց են հաճախում Կողբի և հարակից համայնքների երեխաները: Հիմնադիրներն ու դասավանդողները տեղացիներ են: Նրանք ամեն ինչ անում են, որ նոյեմբերյանցի երեխաները հետ չմնան իրենց մայրաքաղաքաբնակ հասակակիցներից: |
|
«Գաթա» բենդՀայկական ֆոլք երաժշտության ինքնատիպ մեկնաբանություններով «Գաթա» բենդը ունկնդիրների մեծ լսարան ունի: Խմբի երկացանկը բազմաժանր է՝ օրորոցայինից մինչև ռազմահայրենասիրական, գուսանականից մինչև հոգևոր: Ինքնատիպ են նաև խմբի տեսահոլովակները՝ փորձասենյակից ուղիղ համացանց: |
|
«Բերդ» պարային անսամբլԱվելի քան 50 տարվա պատմություն ունեցող «Բերդ» պարային անսամբլը մենահամերգներով եղել է աշխարհի տարբեր բեմերում, մասնակցել փառատոների ու մրցույթների, արժանացել բարձր պարգևների: Չնայած անսամբլի կազմը մի քանի անգամ սերնդափոխվել է, բայց անփոխոխ են մնացել դիմագիծն ու որդեգրած սկզբունքները: |
|
Ռոզեն ԹալՀայկական ռոք միջավայրում «Ռոզեն Թալ» պրոգրեսիվ ռոք խմբի անունը հաճախ է շրջանառվում: Երաժիշտները վաղուց գիտեն միմյանց, հանդես են եկել տարբեր նախագծերում, նոր խմբի կազմում աշխատում են մեկ տարի: Արդեն հասցրել են ձայնագրություններ անել, հանդես են գալիս երևանյան ակումբներում, աշխատում նոր գործերի վրա: |










