|
Անկախության 25-ամյակի զորահանդեսըԱրդեն երկրորդ անգամ Անկախության տոնի զորահանդեսին մասնակցում է նաև Զինված ուժերում սպասավորող հոգևորականների գունդը: Այսօր Հայաստանի և Արցախի ԶՈՒ տարբեր զորամասերում շուրջ 70 հոգևորական է սպասավորում: |
|
|
Մելիք ԲաղդասարյանՖոտոլրագրող Մելիք Բաղդասարյանը լուսանկարել է մեր հասարակական, քաղաքական կյանքի կարևոր իրադարձությունները, պատմական հուշարձանները, զբաղվել նաև սպորտային լուսանկարչությամբ: |
|
Էդուարդ ԽարազյանԳեղանկարիչ Էդուարդ Խարազյանը կյանքի այս փուլում ուրվագծել է ազատության իր սահմանները, որտեղ մենակ է ինքն իր հետ: Երիտասարդ տարիների բազմազբաղությունը նկարիչը փոխարինել է արվեստանոցային լռությամբ: |
|
Արա ԶարյանԱրդեն վեց տարի, ամեն ամառ Իտալիայից Հայաստան է գալիս հայազգի անվանի ճարտարապետ Արա Զարյանը, վերականգնում մեր եկեղեցիների ու վանքերի որմնանկարները: Թեև տասնամյակներ շարունակ ապրում է Իտալիայում, բայց հայրենիքի հետ կապը չի խզում: Համոզված է, որ անվանի պապից՝ Կոստան Զարյանից փոխանցված գաղափարները օգնում են հայ մնալ և հայրենիքի ուխտավորը լինել: |
|
|
Երգ և աղոթք«Սաղմոսերգու» արական հոգևոր երգչախումբը, բացի հայկական խմբերգերից, կատարում է նաև ռուսական, վրացական հոգոր երգեր, հանդես գալիս դասական գործերի նոր մշակումներով: Երգչախումբը համերգային գործունեությունից բացի, ամեն կիրակի պատարագ է կատարում Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: |
|
Խորեն Տեր-ՀարությանՔանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է մանկության տարիներին տեսած հայկական ջարդերի թեման: Թեև ճակատագրի բերումով արվեստագետը հաստատվում է ԱՄՆ-ում, բայց ստեղծագործական ողջ ժառանգությունը նա կարողանում է հասցնել հայրենիք: Պատմում են Խ. Տեր-Հարությանի թանգարանի տնօրեն Հարություն Հարությունյանը, արվեստաբան Մարիամ Դավթյանը և Խ. Տեր-Հարությանի ազգական Գուրգեն Մուրադյանը: |
|
Ստեփան ՕհանյանՕդաչու Ստեփան Օհանյանն անցել է Արցախյան ազատամարտի միջով, կատարել վտանգավոր թռիչքներ, պատերազմական ծանր օրերին տեղափոխել զինվորների, վիրավորների՝ փրկելով հարյուրավոր կյանքեր: Պարգևատրվել է Մարտական խաչ շքանշանով: Օդաչուն այժմ «Արմ-աերո» ՓԲԸ փոխտնօրենն է: Ոչ հեռավոր օրերի մասին նա հիշում է մեր տեսախցիկի առջև... |
|
«Հույսի կամուրջ» թատերախումբ20 տարի առաջ ստեղծված «Հույսի կամուրջ» թատերախումբը միակն է իր տեսակով: Ներառական այս թատերախմբում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաներ: Արդեն մի քանի սերունդ է այստեղ փոխվել, բայց թատերախմբի առաքելությունը նույնն է՝փոխել հասարակության վերաբերմուքը հաշմանդամություն ունեցողների նկատմամբ և ինքնադրսևորվելու հարթակ ստեղծել խնդիրներ ունեցող երեխաների համար: |
|
Խամաճիկների պետական թատրոն«Տիկնիկները նույնպես մարդիկ են, պարզապես խամաճիկների թելերը երևում են, մարդկանցը՝ ոչ»: Խամաճիկների պետական թատրոնում սրան հավատում են բոլորը, և որ ամենակարևորն է՝ երեխաները: |
|
|
Գույն և աղոթք. Տիգրան Բարխանաջյան«Եթե ինքդ խոր հավատ չունես, որ քո պատկերածը Աստածամայրն է, դժվար կլինի համոզել դիտողին»: Գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանի բազմաթիվ սրբանկարներ զարդարում են մեր եկեղեցիները: Տիգրան Բարխանաջյանի վրձնին է պատկանում նաև Սուրբ Նահատակներ սրբանկարը, որը 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշը դարձավ 100 տարի անց՝ 2015 թվականին, սրբադասման արարողության ժամանակ: |
|
«Արիկ-Բամբիռ» նախագիծ«Արիկ-Բամբիռ» նախագիծը ստեղծել է «Բամբիռ» ռոք-խմբի ֆլեյտահար Արիկ Գրիգորյանը երաժշտական ինքնատիպ մտքերն իրագործելու համար: Խմբի ձևաչափում տարբեր փորձարարություներ են արվել, ներկայացվել հայտնի երգերի նոր մոտեցումներ ու մշտակումներ: Նախագծում փորձառու և հայտնի երաժիշտների հետ հանդես են գալիս երիտասարդներ: |
|
Ստվերների թատրոն1980-ականների սկզբին պոլիտեխնիկական ինստիտուտի հարկի տակ մի խումբ երիտասարդներ ստեղծեցին «Այրուձի» հեծյալ արշավախումբը: Նրանք շրջում էին Հայաստանի գյուղերով և հայ ժողովրդական երգ ու պարը, խաղերը ներկայացնում ժողովրդին: Հենց այդ տարիներին արշավախմբի անդամները յուրացրեցին նաև ստվերների թատրոնի գաղտնիքները: Այսօր Ստվերների թատրոնն ունի հարուստ խաղացանկ և ուրույն դիմագիծ: |








