|
|
Նոր գրքեր 09.05.2016
«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Գուրգեն Մահարու ստեղծագործությունների ութերորդ հատորը:
«Զանգակ» հրատարակչությունը Աշխարհը հայերենով մատենաշարով հրատարակել է անգլիացի անվանի գրող Սոմերսեթ Մոըմի «Երփներանգ շղարշը» վեպը:
|
|
|
Շվեդիայի Սբ. Հովհաննես եկեղեցու կամերային երգչախմբի և «Սպեղանի» երգչախմբի համերգըԱյս շաբաթ Հայաստանում էր Ստոկհոլմի սուրբ Հովհաննես եկեղեցու կամերային երգչախումբը: «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի ունեցած համերգի երկրոդ բաժնում ելույթ ունեցավ նաև «Սպեղանի» երգչախումբը: |
|
|
Եկեղեցական միջազգային լրահոս 06.05.2016
Մայիսի 4-ը Թուրքիայի առաջադեմ մտավորականությունը նշում է որպես Դերսիմի կոտորածների հիշատակության օր:
Հոլանդիայի Մաասթրիխթ քաղաքի եկեղեցական համայնք է այցելել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում քրիստոնեական համայնքները բողոքի ձայն են բարձրացրել ընդդեմ եկեղեցիների էքսպրոպրիացիայի:
|
|
|
Լրահոս արտերկրի հայոց թեմերից 29.04.2016
Դամասկոսում Սրբոց Նահատակաց սրբապատկեր է օծվել:
Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդը պարգևատրվել է բուլղարական Ազգային ակադեմիայի շքանշանով:
Կանադայի թեմի առաջնորդը այդ երկրի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է դատապարտել Ադրբեջանի բռնությունները և ճանաչել ԼՂՀ անկախությունը:
|
|
Մայրաքաղաքի մշակութային կերպարըԵրևանի մշակութային կերպարը ենթարկվում է փոփոխությունների: Ովքե՞ր են ձևավորում Երևանի նկարագիրը: Քննարկում են ճարտարապետ Միսաք Խոստիկյանն ու արվեստաբան Ռուբեն Արևշատյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: |
|
Մայրաքաղաք և գավառՄեզանում գլխավոր քաղաքի ընկալումը տարբեր է. հայաստանցիների մի մասի համար քաղաքը Գյումրին է, մյուսի համար՝ Վանաձորը, մի մասի համար էլ՝ նույնիսկ Թբիլիսին: Ինչպե՞ս է քաղաքը կողմնորոշում գյուղին, իսկ գյուղը՝ սնուցում քաղաքը, որքանո՞վ է մայրաքաղաքը զարգացման գործոն: Քննարկում են ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը և «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: |
|
|
Հայաստանում առաջին անգամ էլեկտրոնային գրքի շնորհանդես է տեղի ունեցել«Ընտանեկան պատմություն» վեպը և «Յաթաղան սինդրոմ» պատմվածքը միանգամից ստեղծվել են իբրև էլեկտրոնային գրքեր: Դրանք արդեն հասանելի են «Յավրուհրատի» կայքում` http://yavrumyan.blogspot.am/ հասցեով: |
|
|
Բորիս Էյֆմանը Երևան է բերել իր «Աննա Կարենինա» բալետ-ներկայացումըՀայաստանում էին անվանի ռուս բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ, Բորիս Էյֆմանը և նրա ղեկավարած Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնը: |
|
Մայրաքաղաք. քաղաքի բնակիչն ու ավանդույթները
Երևանը կամ քաղաքն ընդհանրապես, որպես բնակության վայր, ունի իր հրապույրները: Հեշտ են լուծվում աշխատանք գտնելու, սննդամթերք ձեռք բերելու, բժշկական ծառայության, կրթական հարցերը, կան կոմունիկացիոն տարբեր հարմարություններ, տարատեսակ տրանսպորտ, բազմապլան կառուցապատում:
Երևանի կերպարանափոխությունների, հնաբնակների և քաղաքային ավանդույթների մասին են զրուցում ազգագրագետ Աղասի Թադևոսյանն ու գրող, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը:
|
|
|
Նոր գրքեր 11.04.2016
Առաջին անգամ հայերենով լույս է տեսել Մարիո Վարգաս Լյոսայի «Կապիտան Պանտալեոնը և Այցելուների ջոկատը» վեպը (թարգմանիչ՝ Կառա Չոբանյան):
«Անտարես» հրատարակչության Նոբելյան մրցանակակիրներ շարքում լույս է տեսել Պատրիկ Մոդիանոյի առայժմ վերջին՝ «Որ չկորչես թաղամասում» վեպը (թարգմանիչ` Շուշանիկ Թամրազյան):
|
|
Մայրաքաղաք. համակեցության տարածք
Երևանը որպես մայրաքազաք կրում է ահռելի փոփոխություններ: Դրանք կապված են փոխվող տնտեսության, միջավայրի, քաղաքային բնակչության զբաղվածության ու մասնագիտությունների, և, իհարկե, նոր կառուցապատումների հետ:
Երևանի փոփոխվող քաղաքաշինական ու ճարտարապետական միջավայրի մասին են զրուցում ճարտարապետ Արսեն Կարապետյանն ու լրագրող Արա Գալոյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը:
|
|
|
Սոֆոկլեսի ողբերգությունները՝ մեկ գրքով, նոր թարգմանությամբՍոֆոկլեսի երեք հայտնի ողբերգությունները լույս են տեսել մեկ գրքով: Անտիկ աշխարհի նշանավոր երկերը հին հունարենից թարգմանել, առաջաբանն ու ծանոթագրությունները կազմել է Արամ Թոփչյանը: |



