Շահե վարդապետ Անանյանը պաշտպանել է ծայրագույն վարդապետական թեզ


Փետրվարի 19-ին տեղի ունեցավ Շահե վարդապետ Անանյանի ծայրագույն վարդապետական ատենախոսության բանավոր պաշտպանությունը: Ներկայացվեց «Նորկտակարանյան ու պարականոն գրականության և ջատագով հայրերի մեկնողական սկզբունքների ծագման տեսական հիմքերը» խորագրով ուսումնասիրություն: Հայր Շահեն Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ կստանա ծայրագույն վարդապետության աստիճան: 

Առաջին հայերեն տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը լրանում է այս տարի


1666թ.-ին Ամստերդամում տպագրության մտած առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչը շուրջ 1500 էջ ունեցող, բարձրորակ նկարազարդ հրատարակություն է: Տեսանյութը ներկայացնում է Սուրբ Գրքի տպագրության պատմության վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ:

«Հովեր» երգչախումբը սկսում է տարվա համերգաշրջանը


2016-ի առաջին համերգը եզակի ծրագիր ուներ: Ընտրվել էին ժամանակակից հեղինակների գործեր. հնչեցին Էդվարդ Միրզոյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վաչէ Շարաֆյանի, Էյնոյուհանի Ռաուտավաարայի և Գուստավ Մալերի խմբերգերը:

Լույս է տեսել Արքմենիկ Նիկողոսյանի գրականագիտական և հրապարակախոսական հոդվածների ժողովածուն


«Խոսքի տարածություն» գիրքը կառուցված է ըստ գրաքննադատության ժանրերի: Արքմենիկ Նիկողոսյանն անդրադարձել է հիմնականում ժամանակակից հայ հեղինակներին: Կան նաև տեքստեր դասականների մասին: 

Տեառնդառաջի տոնախմբությունները Հայաստանում և արտերկրի հայոց թեմերում


Փետրվարի 13-ին և 14-ին հայկական բոլոր եկեղեցիներում Տեառնընդառաջի տոնախմբություններ եղան: Նախատոնակին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռում վառեց գլխավոր խարույկը: Տեսանյութն ամփոփում է Հայաստանում և արտերկրի հայոց թեմերում, մասնավորապես, Վրաստանում և Արգենտինայում տեղի ունեցած հանդիսությունները: 

Եկեղեցական ամփոփ լուրեր 12.02.2016


«Արցունքների միջից»` հայոց ցեղասպանությունից փրկված և Բուլղարիայում ապաստանած հայության մասին ֆիլմի ստեղծագործական խումբը հանդիպել է Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի հետ: 
Արևմտյան Հայաստանի Խնուս գավառին նվիրված մշակութային հուշ-երեկո Փարիզում: 
Սուրբ Ծննդյան տոնի վերաբերյալ դասախոսություն Իրաքի հայոց թեմում:
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը պաշտոնապես ճանաչվել է անգործունակ: 
Այսօր կկայանա Ֆրանցիսկոս պապի և Կիրիլ պատրիարքի առաջին հանդիպումը:
Վատիկանում ավարտվել է կարդինալների խորհրդի 13-րդ հանդիպումը:
Պակիստանի իշխանությունները 182 մահմեդական հոգևոր դպրոց են փակել:
 
 

Նոր գրքեր 08.02.2016


«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Ռուբեն Հովսեփյանի «Որդան կարմիր» ժողովածուն, վերահրատարակել Ուիլյամ Ֆոլքների «Սարթորիս» վեպը(թարգմանիչ՝ Դիանա Համբարձումյան): 

Երաժշտական և արվեստի դպրոցների սաներն ապահովվում են երաժշտական գործիքներով


Երևանի ու մարզերի երաժշտական և արվեստի 50 դպրոցների պետական ծրագրով հատկացվել է 96 գործիք: Գործիքների  պահանջարկն ու դպրոցների կարիքներն ուսումնասիրվում է նախարարության, մեթոդկաբինետի այցելությունների և լսումների արդյունքում: 

Եկեղեցական ամփոփ լուրեր 05.02.2016


Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունեցել Բուլղարիայի և Ռումինիայի հայոց թեմերի հոգևորականների համատեղ ժողով:
Հայ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի պաշտոնական հաստատման 90-ամյակի առթիվ երկօրյա խորհրդաժողով է կազմակերպվել Բըրբենքում: 
 

Եկեղեցական ամփոփ լուրեր 29.01.2016


Հայոց բանակի տոնը նշել են Վիրահայոց թեմում: 
Աֆոնում թվայնացվելու են վանքերի արխիվի հին ձեռագրերը: 
Սանկտ Պետերբուրգում Լենինգրադի շրջափակման զոհերի հիշատակը:
ԱՄՆ Օհայո նահանգի մի խումբ աթեիստներ դիմ ել են դատարան ` պահանջելով ամերիկյան դրամի վրայի հանել «Աստծուն ենք ապավինում» նշանաբանը: 
Հռոմի կաթոլիկ եկեղեցին սրբադասել է Դահաու համակենտրոնացման ճամբարում բանտարկված քահանային:
Հռոմի պապը հանդիպել է Իրանի նախագահին և կոչ արել նպաստել աշխարհում, մասնավորապես Մերձավոր Արևելքում,  խաղաղության հաստատմանը: 
 

Եկեղեցական ամփոփ լուրեր 01.02.2016


Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում բացվել է հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» փառատոնը: 
Թուրքիայի Նեվշեհիր փոքրիկ քաղաքում ստորգետնյա քրիստոնեական տաճար է հայտնաբերվել: 
Ռեֆորմացիայի 500-ամյակը Լյութերական և Կաթոլիկ եկեղեցիները պատրաստվում են միասին տոնել: 
Հռոմի պապը Վատիկանում հանդիպել է հոլիվուդյան աստղ, դերասան Լեոնարդո դի Կապրիոյին:  
Հունաստանում քննարկվում է Հույն ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսներին 67 տարեկանից թոշակի ուղարկելու հարցը: 
 

Լույս է տեսել «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի ևս 3 հատոր


Հայոց բանակի տոնի նախօրեին լույս տեսավ « Հայոց պատերազմները և ռազմարվեստը» հեղինակային մատենաշարի ևս երեք հատոր: Դրանք վերաբերում  են Երվանդունիների, Տիգրան Մեծ արքայի և Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ռազմարվեստին, պատերազմներին, զինված ուժերին և սպառազինությանը: