|
|
Վալերի Թունյանի ուսումնասիրությունները 19-րդ և 20-րդ դդ. հայոց կաթողիկոսների մասինՊատմաբան Վալերի Թունյանը ուսումնասիրում է 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի հայոց կաթողիկոսների գործունեությունն ու ժամանակի աշխարհաքաղաքական դրությունը: Վերջերս Մայր Աթոռի հրատարակչատունը լույս է ընծայել Վ. Թունյանի Խրիմյան Հայրիկի հայրապետությունը» ռուսերեն աշխատությունը: |
|
|
Ամերիկահայ Ջոն Փրիջյանի նվիրատվությունը Գևորգյան հոգևոր ճեմարանինՓետրվարի 4-ին Գևորգյան հոգևոր ճեմարան այցելեց ամերիկահայ գործարար Ջոն Փրիջյանը: Բարերարը ճեմարանին նվիրել է վերջին սերնդի 30 համակարգիչ և անհրաժեշտ պիտույքներ: |
|
|
Բանաստեղծ Աննա Դավթյանի հանդիպումը ընթերցողների հետՓետրվարի 4-ին Հայ գիրք» գրախանութում հանդիպում-քննարկում էր բանաստեղծ Աննա Դավթյանի հետ: Հեղինակը ներկայացրեց Գիրք շնորհակալության» ժողովածուն: |
|
|
Նոր գրքեր գրախանութներումՋորջ Օրվելի Անասնաֆերման» այժմ հնարավոր է ձեռքբերել առանձին գրքով: Արտաշես Էմինի թարգմանությամբ վիպակը լույս է ընծայել Անտարես» հրատարակչատունը:
|
|
|
Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկանԱնձնական տվյալները լրացնելիս նկարիչ-մուլտիպլիկատոր Վալենտին Պոդպոմոգովը գրում էր` ազգությունը` ռուս, մայրենի լեզուն` հայերեն, կրթությունը` անավարտ նախնական: Պոդպոմոգովը Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատում էր 16 տարեկանից: 50-ականներին նա էկրանավորում է Մի կաթիլ մեղրը» Փարվանա», Պույ-պույ մկնիկը», Լուր-դա-լուր» մուլտֆիլմերը: Այս տարի Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան: |
|
|
Գարեգին Բ կաթողիկոսի այցը զինվորական հոսպիտալԲանակի տոնի նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելեց երևանյան զինվորական հոսպիտալներից մեկը: Հայրապետը շրջեց զինվորական հիվանդանոցի մի քանի բաժանմունքներում, վերակենդանացման բաժանմունքում, որտեղ այս պահին 6 հիվանդ կա: Վեհափառին ուղեկցում էր ՊՆ նախարարը:
|
|
|
«Ռոբերտ Բըրնսի օր» ԵրևանումՀունվարի 25ին Բրիտանիայի դեսպանատան և Հայ-բրիտանական գործածարության պալատի համագործակցությամբ կայացավ շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի ընթրիք» կոչվող ամենամյա բարեգործական միջոցառումը: |
|
|
Նոր գրքերԻ՞նչ գրքեր են այսօր լույս տեսում Հայաստանում: Ո՞ր ստեղծագործություններն են հայտնվում մեր հրատարակչությունների ուշադրության կենտրոնում: |
|
|
«Ռոմանոս Մելիքյան» ՖԵՍՏՆ ավարտվեց2010 թվականից Հայաստանում անցկացվում է հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն: Այն կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը և պետական երիտասարդական նվագախումբը: Հայ կոմպոզիտորական դպրոցի ժառանգությունն արժևորող փառատոնի փակման համերգը պիտի կայանար դեկտեմբերին, սակայն հետաձգվեց և տեղի ունեցավ հունվարի 23-ին: |
|
|
Տաթևիկ Հովհաննիսյանի համերգը Նյու Յորքի Ս. Վարդան Մայր տաճարումՀայ եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի նախաձեռնությամբ Նյու Յորքի Մայր տաճարի Հայկ և Ալիս Քավուքջյաններ» սրահում հունվարի 17-ին կայացավ հանրահայտ ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի համերգը: Երգչուհուն նվագակցում էր երաժիշտների եռյակ: |
|
|
Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի կայքէջի նոր հնարավորությունները2014-ին Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը եզակի հնարավորություն է պատրաստում: Նոր ուսումնական տարում բարեկարգված կայքէջի միջոցով ծնողները կարող են օնլայն հետևել զավակների դասերին, ժամանցին, կեցության պայմաններին: |
|
|
Հնագիտական առարկաների պահպանությանը նվիրված միջազգային սեմինար ԵրևանումՀունվարի 15-21-ը Երևանում ընթացող միջազգային հերթական սեմինարն անցկացվում է Բրոնզի հնագիտական ուսումնասիրություն» և Կանխարգելիչ կոնսերվացում» խորագրերի ներքո: Մասնակցում են Ճապոնիայից, Իրաքից, Ղրղզստանից, Ղազախստանից, Վրաստանից և Ռուսաստանից հրավիրված հայտնի փորձագետներ: |