Սեպտեմբերի 14-ին Աշտարակ քաղաքում հայորդյաց տան հանդիսավոր բացումը կատարեցին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Հուլամիրյան հիմնադրամի տնօրինությունը: Երկու տարի առաջ Վեհափառ հայրապետի տեսլականով և հիմնադրամի նախագահ, ամերիկահայ բարերար Մայքլ Հարաթունյանի տրամադրած միջոցներով խորհրդային տարիների տուֆակերտ շենքը նոր կյանք և պատմություն սկսեց: Եռահարկ շինությունն այնքան վատ վիճակում էր, որ նորոգումն սկսվեց անմիջապես և ավարտվեց մոտ մեկ տարուց:
2016-09-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ