Alt

Մարկոսի ավետարան 2. 1-12


Մի քանի օր հետո, երբ նա դարձյալ Կափառնայում մտավ, լուր տարածվեց, թե տանն է: Եվ  շատեր հավաքվեցին, այնպես որ այլևս տեղ չմնաց, ոչ իսկ դռան առջև։ Եվ եկան նրա մոտ՝ բերելով մի անդամալույծի, որին տանում էին չորս հոգով։  Երբ ամբոխի պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին երդիկն այն տան, ուր գտնվում էր նա: Եվ բացելով առաստաղը, իջեցրին այն մահիճը, որի մեջ էր անդամալույծը։ Եվ Հիսուս, տեսնելով նրանց հավատը, անդամալույծին ասաց՝ քո մեղքերը քեզ ներված են»:
Ինչո՞ւ և ինչպե՞ս բժշկեց Հիսուս անդամալույծին: Ինչպե՞ս վերաբերվեցին դրան ժամանակի օրենսգետները: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 1. 40- 45


Եվ նրա մոտ եկավ մի բորոտ, ծունկի եկավ և աղաչում էր ասելով՝ Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել: Իսկ Հիսուս գթալով՝ ձեռքը երկարեց, դիպավ նրան և ասաց՝ կամենում եմ, մաքրվիր»:
Ի՞նչ հիվանդություն էր բորոտությունը, ո՞վ էր այս հիվանդը, ինչո՞ւ Հիսուս բժշկեց նրան: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 1. 29-39


Սիմոնի զոքանչը տաքության մեջ պառկած էր, իսկույն ասացին նրա մասին Հիսուսին։
Մոտենալով՝ նրա ձեռքը բռնեց և նրան ոտքի կանգնեցրեց: ... Եւ Նա տեսակ-տեսակ հիվանդություններից բազում հիվանդներ բժշկեց եւ բազում դևեր հանեց. և թույլ չէր տալիս դևերին խոսել, որովհետեւ գիտեին Նրան, որ Քրիստոս է»։
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: 

 

Alt

Մարկոսի ավետարան 1. 21-28


...Եվ մտան Կափառնայում: Եվ Հիսուս նույն շաբաթ օրն իսկ ժողովարան մտնելով`  ուսուցանում էր նրանց»:
Ի՞նչ քաղաք էր Կափառնայումը, ո՞ւմ և ի՞նչ էր ուսուցանում Քրիստոս: 
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: 

 

Alt

Երկու տների առակը


Ավետարաններում Քրիստոս պատգամում է՝ ով լսում է իմ խոսքը և կատարում այն, նման է այն իմաստուն մարդուն, որն իր տուը կառուցեց ժայռի վրա, իսկ նա, ով լսում և չի կատարում, նման է այն մարդուն, որն իր տունը կառուցեց ավազի վրա:
Ինչ տարբերություն կա տուն կառուցող այս երկու մարդկանց միջև, ինչ էր պատմում Քրիստոս այս առակի միջոցով՝ մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Տաղանդների առակը


Մի մարդ հեռավոր մի երկիր գնաց: Մինչ գնալը կանչեց ծառաներին և ամեն մեկին բաշխեց իր կարողությունների համաձայն՝ առաջինին տալով 5 քանքար, երկրորդին՝ 2 և երրորդին՝ 1 քանքար:
Ինչպե՞ս օգտագործեցին իրենց ունցվածքը ծառաներն ու ինչպես գնահատեց դա տերը. մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Հարսանեկան խնջույքի առակը


Երկնքի Արքայությունը նմանվեց մի թագավորի, որ իր որդու համար հարսանիք արեց: Եվ ուղարկեց իր ծառաներին` հրավիրվածներին հարսանիքի կանչելու ու նրանք չուզեցին գալ»: Այս առակը բոլոր մարդկանց երկնքի արքայություն կանչելու մասին է, բայց թե ինչու շատերը պատրաստ չեղան այդ հրավերն ընդունելու և ինչ պատժի արժանացան, մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Չար մշակների առակը


Մի մարդ խաղողի այգի տնկեց ու մշակներ վարձեց: Երբ եկավ պտուղները հավաքելու ժամանակը, մշակները հրաժարվեցին բերքը հանձնել տիրոջը, նույնիսկ սպանեցին այգու տիրոջ ուղարկած ծառաներին:
Ինչ՞ է խորհրդանշում այս այգին և առակի հերոսները. մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Երկու որդիների առակը


Մի մարդ երկու որդի ուներ, որոնց խնդրում է աշխատել այգում: Առաջինը խոստանում է, որ կգնա, կաշխատի, սակայն չի կատարում հոր կամքը: Երկրորդ որդին, որ սկզբում մերժել էր հորը, որոշ ժամանակ անց զղջում ու գնում է այգի աշխատելու:
Ինչո՞ւ Քրիստոս պատմեց այս առակը, ո՞ւմ են խորհրդանշում երկու որդիները: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Մշակների առակը


Մի տանուտեր առավոտյան դուրս է գալիս իր այգու համար աշխատողներ փնտրելու: Մշակների հետ օրավարձի գին են պայմանավորվում՝ մեկ դահեկան: Աշխատանքն ավարտելուց հետո, սակայն, մշակներից շատերը դժգոհում են: Ավետարանական առակում տանտիրոջ այգին խորհրդանշում է երկնքի արքայությունը: Ինչու՞ են մշակները դժգոհ, ի՞նչ պատասխան է տալիս նրանց տանուտերը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Փարիսեցու և մաքսավորի առակը


Փարիսեցին ու մաքսավորը տաճարում աղոթում էին: Մեկը կանգնած էր հպարտ ու մեկուսի, մյուսը՝ աչքերն անգամ չէր բարձրացնում: Ի՞նչ էին խնդրում Տիրոջից փարիսեցին ու մաքսավորը, ի՞նչ պատասխան տրվեց նրանց: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Աղքատ Ղազարոսի առակը


Ավետարանները պատմում են՝ մի մեծահարուստ կար, որ բեհեզ և ծիրանի էր հագնում և ամեն օր առատ խնջույք էր կազմակերպում: Կար նաև մի աղքատ մարդ` Ղազարոս անունով, որն այս մեծահարուստի դռան առջև, վերքերով ծածկված՝ սպասում էր հացի փշրանքի:
Երկուսն էլ մահանում են, հետմահու կյանքում վերը նշված խորհրդաբանական դուռը երկու տարբեր ճանապարհ է բացում մեծահարուստի ու Ղազարոսի համար… Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: