Մարկոսի ավետարան 14. 27-31, 66-72


«Եվ Հիսուս նրանց ասաց՝ այս գիշեր ամենքդ գայթակղվելու եք իմ պատճառով, որովհետև գրված է՝ պիտի հարվածեմ հովվին, և ոչխարները պիտի ցրվեն»: 
«Եվ մինչ Պետրոսը ներքևում, գավթում էր, քահանայապետի աղախինը եկավ և տեսավ նրան տաքանալիս: Նայեց ու ասաց՝ դու էլ Հիսուս Նազովրեցու հետ էիր»:
Ի՞նչ նշաններ է տալիս Քրիստոս Պետրոս առաքյալին, իրադարձություններն ինչպես են զարգանում Կայիափա քահանայապետի տանն ու ինչո՞ւ է Պետրոս առաքյալը լալիս: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: 
 

Մարկոսի ավետարան 14.53-65


«Եվ Հիսուսին տարան Կայիափա քահանայապետի մոտ և նրա հետ հավաքված էին բոլոր քահանայապետները, օրենսգետներն ու ծերերը»: Ի՞նչ տեղի ունեցավ քահանայապետի տանը, ովքե՞ր էին վկաներն ու ինչո՞ւ սուտ վկայություն տվեցին Քրիստոսի դեմ:  Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Մարկոսի ավետարան 14. 43-52


«Եվ մինչ Նա խոսում էր, եկավ Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը՝ հետը սրերով, մահակներով զինված ամբոխ՝ ուղարկված քահանայապետերի, օրենսգետների և ծերերի կողմից»:
Ինչո՞ւ էին եկել Քրիստոսի հետևից, ի՞նչ պայմանավորվածություն ուներ Հուդան նրանց հետ, ինչպե՞ս արձագանքեց դրան Քրիստոս: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

 

Մարկոսի ավետարան 14. 32-42


«Եկան մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում: Հիսուս աշակերտներին ասաց` այստեղ նստեցեք, մինչև ես աղոթեմ»:
Ինչի՞ շուրջ էր Քրիստոսի աղոթքը, ինչո՞ւ աշակերտները քնեցին՝ չհետևելով Քրիստոսի հրահանգին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Մարկոսի ավետարան 14. 22-26


«Եվ մինչ ուտում էին, Հիսուս հացը վերցնելով` օրհնեց ու կտրեց, տվեց նրանց և ասաց՝  առեք, այս է իմ մարմինը: Եվ բաժակը վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց և բոլորն էլ նրանից խմեցին: Եվ Հիսուս ասաց նրանց՝  այս է նոր Ուխտի իմ արյունը, որ կթափվի շատերի համար»:
Ի՞նչ կարգ հատատեց Քրիստոս: Ինչպե՞ս ենք մենք՝ 21-րդ դարի քրիստոնյաներս, ընկալում այդ խորհուրդը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

Մարկոսի ավետարան 14. 10-21


«Եվ Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, գնաց քահանայապետերի մոտ, որ Հիսուսին մատնի նրանց: Երբ նրանք լսեցին, ուրախացան և խոստացան նրան  դրամ տալ, և նա առիթ էր փնտրում, թե ինչպես հարմար պահի մատնի Նրան»:
Քրիստոսի մատնության ավետարանական դրվագը մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

Մարկոսի ավետարան 14. 1-9


«Եվ երկու օր հետո Զատիկ էր ու Բաղարջակերաց տոնը: Քահանայապետերը հնար էին որոնում, թե ինչպես նրան նենգությամբ բռնելով՝ սպանեն: Բայց ասում էին՝ ոչ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի:
Եվ մինչ նա Բեթանիայում էր՝ բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկավ մի կին, որ հետն ուներ նարդոսի յուղի մի շիշ և կոտրելով՝ յուղը թափեց Հիսուսի գլխին»:
Ո՞վ էր այս կինը և ինչո՞ւ ամբողջ սրվակը, այն էլ՝ կոտրելով թափեց Հիսուսի գլխին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

Մարկոսի ավետարան 13. 24-37


«Բայց այդ օրերին, այդ նեղությունից հետո արեգակը պիտի խավարի և լուսինն իր լույսը չպիտի տա: Եվ աստղերը երկնքից վայր պիտի թափվեն, երկնքում զորությունները պիտի շարժվեն և այն ժամանակ պիտի տեսնեն Մարդու Որդուն՝ եկած ամպերի վրայով  զորությամբ և բազում փառքով»:
Ինչի՞ մասին է նախազգուշացնում Քրիստոս: Ինչո՞ւ է հիշեցնում Թզենու առակը և արթուն մնալու կոչ անում: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: 
 

Մարկոսի ավետարան 13. 12-23


«Եղբայրը եղբորը մահվան պիտի մատնի և հայրը՝ որդուն, և որդիները հայրերի դեմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց: Իմ անվան համար բոլորը պիտի ատեն ձեզ, բայց ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի»: 
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: 
 

Մարկոսի ավետարան 13. 1-11


«Երբ Հիսուս տաճարից դուրս էր գալիս, իր աշակերտներից մեկը հարցրեց՝ Վարդապետ, տեսնո՞ւմ ես ինչպիսի քարեր են և ինչպիսի շինվածք: Եւ Հիսուս նրան պատասխանեց՝ տեսնո՞ւմ ես այդ բոլոր շինությունները, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դրանց քարը քարի վրա չպիտի թողնվի»: 
Ի՞նչ շինության մասին էր խոսքը, ի՞նչ արհավիրքներ կանխատեսեց Քրիստոս: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

Մարկոսի ավետարան 12. 41-44


«Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց և նայում էր, թե ինչպես է ժողովուրդը դրամ գցում: Եվ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին, և եկավ մի այրի ու երկու լումա գցեց, որ մի գրոշ էր»: 
Ի՞նչ ասաց Քրիստոս այրու տված երկու լումայի մասին, ի՞նչ պատգամ փոխանցեց մարդկանց այս դեպքի միջոցով: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

Մարկոսի ավետարան 12. 35-40


«Մինչ Հիսուս ուսուցանում էր տաճարում, հարցրեց ժողովրդին ու ասաց՝ ինչպե՞ս են այդ օրենսգետներն ասում, թե Քրիստոս Դավթի որդի է, մինչ Դավիթն ինքը Ս. Հոգով ասում է՝ Տերն իմ Տիրոջն ասաց՝ նստիր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դնեն»: Ինչպե՞ս է մեկնաբանում Քրիստոս այս հատվածը և ինչո՞ւ է Նա կրկին խոսում օրենսգետներից զգուշանալու մասին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: