|
ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի հայ համայնքը համավարակի օրերինԼոս Անջելեսից տեսակապով մեզ միացել է ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկպոս Տերտերյանը։ |
|
Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության հայ համայնքերը համավարակի օրերինՀռոմից տեսակապով մեզ միացել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակը հովվում է Իտալիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Իսպանիայի, Պորտուգալիայի, Լյուքսեմբուրգի և Մալթա կղզու հայկական համայնքները: |
|
Վրաստանի հայ համայնքը համավարակի օրերինԿապ ենք հաստատել Թբիլիսի: Մեզ հետ զրուցել է Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը: |
|
Գերմանիայի հայ համայնքը համավարակի օրերինՄեր տաղավարից կապ ենք հաստատել Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի հետ՝պարզելու ինչ վիճակում է Գերմանիայի հայ համայնքը կորոնավիրուսի համավարակի օրերին։ |
|
Կորոնավիրուսի համավարակ. խորհուրդներ հոգեթերապևտի կողմիցԻնչպե՞ս պահպանել հոգեկան առողջությունը և հոգեբանական կայունությունը համավարակի օրերին։ Ի՞նչ անել տագնապի կամ խուճապի դեպքում։ Ովքե՞ր են հոգեբանական ռիսկի խմբերում, ինչպե՞ս օգնել նրանց։ Մեր զուցակիցը հոգեբույժ, հոգեթերապևտ, «Էմ Էյջ Էս» հոգեկան առողջության ծառայությունների կենտրոնի տնօրեն Արամ Հովսեփյանն է։ Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Կորոնավիրուսի համավարակ. խորհուրդներ հանրային առողջապահության մասնագետների կողմիցԻնչպե՞ս ինքնամեկուսանալ, ի՞նչ է սոցիալական հեռավորությունը, ինչպե՞ս պահպանել սեփական և հանրային առողջությունը` նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Քննարկում են Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը և սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Ինչու է դանդաղում կրթական ռեֆորմըԵրբ համակարգը դիմադրում է չգրված օրենքներով, ի՞նչ կարող են անել գրված կամ գրվելիք օրենքները: Ի՞նչ հարաբերություններ ու բարքեր կան այսօր կրթական համակարգի ներսում: Ո՞վ է դանդաղում իրական ռեֆորմների ճանապարհին՝ սովորո՞ղը, մանկավարժ-դասախո՞սը, կառավարի՞չը, թե՞ կառավարությունը: Քննարկում են «Ռեսթարթ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը և «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Վահրամ Սողոմոնյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Կրթության արժեքն ու գինըՈ՞րն է հանրակրթության արժեքը, ի՞նչ գին են վճարում կրթության համար պետությունը, ծնողներն ու սովորողները: Հանրակրթական խնդիրների ու դպրոցի վրա հանրային-քաղաքական հարաբերությունների ազդեցության մասին զրուցում են սոցիալական հոգեբան Դավիրթ Ամիրյանը և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը․ մաս 1-ինԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի վերաբերյալ հանրային ակտիվ քննարկումներ կան։ Օրենքի նախագծի և առհասարակ բարձրագույն կրթության ու գիտության կազմակերպաիրավական խնդիրների մասին բանավիճում են ԿԳՄՍ նախարարի խորհրդական, բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը և ԵՊՀ դասախոս, իրավաբան Արսեն Թավադյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Հետտրավմատիկ հիշողություն. Ցեղասպանությունից՝ Մարտի մեկԻնչպե՞ս ենք որևէ բան հիշում միասին, ինչպես ասում են՝ ազգովի: Ինչպե՞ս է ստեղծվում հավաքական հիշողությունը, հատկապես տրավմատիկ հիշողությունը: Ինչպե՞ս կարող են վարվել հաջորդ սերունդները տրավմայի հիշողության հետ: Հետտրավմատիկ հիշողություն թեմայի շուրջ զրուցում են ազգագրագետ Գայանե Շագոյանը և պատմաբան Գայանե Այվազյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Կրթական ռեֆորմների արդյունքներն ու հետևանքները
Անկախությունից հետո քաղաքականություն մշակող և իրականացնող բոլոր կառավարությունները հայտարարել են, որ կրթության համակարգը մեր կարևորագույն մարտահրավերն է։ Ով ինչպես է ընդունել այդ մարտահրավերը: Որո՞նք են կրթական ռեֆորմների արդյունքներն ու հետևանքները ուսուցիչների և սովորողների համար: Քննարկում են Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը և «Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
|
|
Թանգարանի վերածվող գրադարանը
Ի՞նչ է սպասվում տպագիր գրքի պահոցներին: Ինչու՞ են դրանք անհրաժեշտ թվային իրականությունում ապրող ժամանակակից մարդուն: Քննարկում են Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Արարատ քահանա Պողոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
|












