Իրավաքաղաքական մտքի պատմություն՝ ձեռնարկ շատերի համար


Լույս է տեսել իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանի «Իրավաքաղաքական մտքի պատմություն» ուսումնական ձեռնարկը: Գրքում ամփոփ ներկայացվում և վերլուծվում են նշանավոր մտածողների իրավական և քաղաքական առանքային գաղափարները՝ հնագույն շրջանից մինչև նոր ժամանակներ: Առանձին բաժնով ներկայացված են հայ իրավաքաղաքական մտքի ներկայացուցիչների հայացաքները: Գրքի հեղինակը «Երրորդ հազարամյակի» տաղավարում է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ինչպես լսել դիմացինին և ինչպես վարել բանակցություններ


Լսել, որոշում կայացնել, բանակցել, կենտրոնանալ, ապրումակցել և այլն: Կյանքի հմտություններ, որոնք չեն սովորեցնում ակադեմիական ծրագրերում: Փափուկ հմտությունների կամ հաղորդակցվելու հմտությունների մասին զրուցում և գործնական խորհուրդներ է տալիս դասընթացավար Արտակ Ալոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման մանրամասներ


Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։ 1988 թվականից սկսած սա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր: Ի՞նչ շեշտադրումներ ուներ 2021թ.-ի եռակողմ հանդիպումը, ի՞նչ խնդիրներ են բարձրացվել: Մանրամասնում են եռակողմ հանդիպմանը Հայ եկեղեցու պատվիրակության անդամներ՝ Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և իրավաբանական գիտ. դոկտոր, ԳՀԽ անդամ Գևորգ Դանիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Տուրբուլենտ տարածաշրջանը և մեր փնտրվող ղեկը


44-օրյա աղետից հետո Հայաստանում կտրուկ ակտիվանում է Իրանը, իսկ ապա՝ Հնդկաստանը: Դրան զուգահեռ, տարածաշրջանում ակտիվությունը չեն թուլացնում մշտական խաղացողները: Սա քաղաքագիտական հետաքրքիր կոմբինացիայի վերլուծության նյութ կլիներ, եթե խոսքը չվերաբերեր մեր կենսական շահերին: Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում, ի՞նչ դերակատարաություն ունենք մենք՝ մեր շուրջը ծավալվող խոշոր գործընթացներում: Թեման քննարկում են քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրանագետ Ահարոն Վարդանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Միջազգային իրավունքը և քաղաքական մանիպուլիացիաները. ՀՀ սահմաններ, Արցախի Հանրապետության ճանաչում


ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության գործով հայցադիմումը՝ (ICJ) Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի խախտման հիմքով (CERD)։ Սա Հաագայի դատարան երբևէ ներկայացված առաջին հայցն է Հայաստանի կամ Ադրբեջանի մասնակցությամբ: Ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ այս և նմանատիպ միջազգային իրավական գործընթացներից Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցում: Այսօր ՀՀ տիտղոսային տարածքների զիջումը, ԽՍՀՄ քարտեզներով Հայաստանին պարտադրվող սահմանազատումը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջ քաշվող նախապայմանները քաղաքական մանիպուլիացինե՞ր են, թե՞ միջազգային իրավունքից բխող գործընթացներ: Մեկնաբանում է միջազգային իրավունքի մասնագետ, Հաագայի դատարան ներկայացված գործի աշխատանքային խմբի փորձագետ Լևոն Գևորգյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Տնտեսություն. նոր իրավիճակ, ոչ այնքան նոր խնդիրներ


Հնարավո՞ր է տնտեսական զարգացում փակ ճանապարհներով: Հնարավո՞ր են բաց ճանապարհներ անվտանգային ցածր մակարդակի պարագայում: Ո՞րն է Հայաստանի տնտեսական համակարգի խնդիրը՝ հեռավոր նպատակներ չդնելը, թե՞ իրատեսական գործողություններ չկատարելը: Քննարկում են տնտեսագետներ Բագրատ Ասատրյանը և Կարեն Ադոնցը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հնարավո՞ր է կանխել Արցախի հայկական սրբավայրերի ոչնչնացումը


1970-ական թթ. ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից արված լուսանկարների գաղտնազերծումը հնարավորություն է տվել բացահայտելու Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական եկեղեցիների ոչնչացումը: Միջազգայնագետ Սիմոն Մաղաքյանը գաղտնազերծված նյութերի հիման վրա հետաքննություն է իրականացրել, որը հրապարակել է միջազգային հեղինակավոր պարբերականը: Մաղաքյանը կարծում է, որ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի հայկական հուշարձաններին նույն ճակատագիրն է սպասվում: Սրբավայրերի ոչնչացումը հնարավոր է կանխել կրոնական դիվանագիտության գործիքակազմով: Սիմոն Մաղաքյանի հետ «Երրորդ հազարամյակի» տաղավարում զրուցել է Աննա Սարգսյանը։

Հետպատերազմյան ինքնասպան մշակույթը և Դադիվանքի Տիրամոր հայացքը


Դադիվանքի, Հաղբատի, Որոտնավանքի, Լմբատավանքի և մի շարք այլ եկեղեցիների որմնանկարներ վերջին տասը տարվա ընթացքում վերականգնվել են իտալաբնակ մասնագետներ Քրիստին Լամուրեի ու Արա Զարյանի շնորհիվ։ Այս տարի նրանք Հայաստան էին եկել Քոբայրի եկեղեցու որմնանկարի վերականգնման նախագծով։ ԿԳՄՍ նախարարությունում նախագիծը չեղարկվել է։ Քրիստին Լամուրեի ու Արա Զարյանի հետ «Երրորդ հազարամյակի» տաղավարում զրուցել է Աննա Սարգսյանը։

Մշակույթը և պարտությունը


Կարո՞ղ է արվեստը ամբողջացնել և ամոքել մեզ պատերազմում կրած պարտությունից հետո: Զրուցում են արվեստաբան Անուշ Հակոբյանը և նկարիչ Աշոտ Համբարձումյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ստեղծագործողն ու աղետը


Հասարակական աղետալի իրավիճակներում, ինչպիսին օրինակ պատերազմն է, քաղաքական գործիչները զբաղված են իրավիճակային լուծումներ փնտրելով, մարդիկ տարված են իրենց պատուհասած դժբախտություններին մխիթարություն կամ օրվա ապահովություն փնտրելով: Ստեղծագործողները մնում են իմաստների ու վերաբերմունքի փնտրտուքի մեջ. համընդհանուր ողբերգության ապրումը կարող է դառնալ ճանապարհ, կարող է դառնալ սև խոռոչ: Մեր տաղավարում երկու ստեղծագործողներ են. վավերագրող լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը և արվեստագետ Էդիկ Պողոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Տեղեկատվական ազատության հմայքն ու անվտանգության խութերը


Ինչպե՞ս գրավել մեր ուշադրությունն ու ուղեղը: Ի՞նչ է տեղեկատվական ազատությունը և ինչո՞ւ է կարևոր տեղեկատվական անվտանգությունը: Զրուցում են ճգնաժամային լրատվության կառավարման միջազգային փորձագետ, ՓԾ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը և «Ակտուալ» հետազոտական տեղեկատվական կազմակերպության հիմնադիր Տարոն Պարսամյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Տրավմատիկ շոկ. Հայաստան, 2021թվական


Արդեն 10 ամիս է մենք հուղարկավորում ենք մեր որդիներին, կորցնում ենք մեր տունն ու տնամերձը: Արդեն 10 ամիս է, մեր առօրյայի թիվ մեկ թեման պատերազմն է: Արդեն տասն ամիս է, մենք ապրում ենք եղածի ու լինելիքի մասին տեղեկատվական վակուումի մեջ: Ինչպե՞ս հաղթահարել կոլեկտիվ հոգետրավման: Զրուցում են «Ինթրա» հոգենական կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը և Հայկական հոգեբուժական ասոցացիայի նախագահ Արմեն Սողոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: