Համլետ Պետրոսյանի և Նժդեհ Երանյանի համահեղինակությամբ լույս է տեսել «Արցախի կոթողային մշակույթը» եռալեզու ուսումնասիրություն-պատկերագիրքը: Գրքում պատմական և իմաստաբանական քննությամբ ներկայացվում են Արցախի հին, անտիկ ու վաղքրիստոնեական կոթողները, խաչքարերն ու տապանաքարերը: Մանրամասն ներկայացված է այդ կոթողների էթնիկ և դավանաբանական պատկանելության խնդիրը: Փաստագրական տվյալներով հերքվում են Արցախի կոթողային մշակույթի նկատմամբ ադրբեջանական զեղծարարությունները: Մեր տաղավարում հնագետ, մշակութաբան Նժդեհ Երանյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

2022-07-28T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ