|
Ի՞նչ են թաքցնում մեզնից և ի՞նչ դրդապատճառներովԻնչպե՞ս են հանրային կարևորություն ունեցող հարցերը մտնում քաղաքական օրակարգ և դուրս գալիս որպես իրավունքի խախտման դեպք։ Ինչո՞վ են առանձնանում մեր կյանքի վերջին տարիներն իրավունքի պաշտպանության տեսանկյունից։ Մի՞թե տեղեկատվության պակասը կամ դրա լիակատար բացակայությունը մարդու իրավունքների լրջագույն խախտում չէ, երբ ահռելի տեղեկատվական աղմուկի տակ էական խնդիրների մասին տեղեկատվությունը խիստ քիչ է։ Աննա Սարգսյանը զրուցել է իրավապաշտպան, քաղաքագետ Մայա Բարխուդարյանի հետ: |
|
ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Արցախի թեմայով չէԻրավապաշտպան, «Արցախ միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը, հարցին, թե ո՞վ է այսօր լսում արցախցիներին, պատասխանում է՝ այսօր ավելի շատ խոսողի խնդիր կա, քանի որ արցախցիների վրա ճնշումը մեծ է, ցավոք, նաև Հայաստանի իշխանությունների կողմից: Աշխարհաքաղաքական ու ներքին քաղաքական լարված հարաբերությունները կարո՞ղ են ստվերել արցախյան օրակարգն այն աստիճանի, որ այն վերանա: Աննա Սարգսյանը զրուցել է Արտակ Բեգլարյանի հետ: |
|
Խայտառակ ժամանակներԲանաստեղծ Հուսիկ Արան կարծում է, որ քաղաքականությունը հնարավոր չէ տարանջատել մշակույթից, գրականությունից, արվեստից ու հոգևոր կյանքից։ Ի վերջո քաղաքականությունը երկրի, պետության գոյությունն ու հասարակական կյանքն է։ Ամբողջը փոխկապակցված են։ Ըստ նրա՝ այսօր հոգևորականն ու մտավորականը չեն կարող լռել, երբ տեսնում են պետությանը սպառնացող վտանգը, ցեղասպանված Արցախը։ Առաջին հերթին շարքային քաղաքացին նայում է իր հոգևորականի ու մտավորականի խոսքին։ Գրողին քաղաքականությունը հետաքրքի՞ր է, չէ՞ որ նա ստեղծում է համամարդկային ու անդրժամանակյա տեքստ: Աննա Սարգսյանը զրուցել է բանաստեղծ Հուսիկ Արայի հետ: |
|
Քարոզարշավ-2026. ի՞նչ է պատմում մեդիանԻնչո՞ւ 2026-ի քարոզարշավի ընթացքում առաջ մղվեց ընտրակաշառքի թեման, երբ իրականում հայաստանյան խնդիրները և մարդկանց հուզող թեմաները այլ են: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Միշտ կապի մեջ Հայաստանը և 2026-ի ընտրությունները» վիճակագրական տվյալներ: Աննա Սարգսյանը զրուցել է կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ: |
|
Հայոց ցեղասպանության ճանաչումը և հայ ժողովրդի իրավունքներըՎատիկանի գաղտնի արխիվի հետազոտության հիման վրա գրված՝ Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» ուսումնասիրությունը լուրջ ազդակ դարձավ, որպեսզի 2016թ.-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագն ընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Այժմ քննարկվում են ԳԴՀ-ում ժխտողականությունը քրեականացնելու, դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ներմուծելու և այլ թեմաներ: Տասնամյակների ի՞նչ աշխատանք է ընկած այս գործընթացների հիմքում, որոնք իրականացնում են Սփյուռքի հայկական կառույցները: Որքանո՞վ է ազդում այդ աշխատանքի վրա Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը: Աննա Սարգսյանը զրուցել է պատմաբան, Գերմանիայի «Հայ ակադեմիականների միություն-1860» կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանի հետ: |
|
Արժեքներ և ընտրություններԻնչո՞ւ է այսօր մեր պետականությունը գոյաբանական սպառնալիքի առջև, ո՞վ է դրա շահառուն: Ինչո՞ւ է քաղաքական իշխանությունը հատում բարոյականության նորմերը: Աննա Սարգսյանը զրուցել է իրավաբան Տարոն Սիմոնյանի հետ: |
|
Ինչ խորհրդանիշերով կպատկերեիք անկախ ՀայաստանըՀանրապետության օրը մեր պետական տոնացույցում հիշատակվում է մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը: Ինչո՞ւ ենք հանրապետության հռչակման փաստը համարում տոնելի, ի՞նչն է ընկած մեր հանրային-քաղաքական ընկալումների հիմքում ՝ կապված պետության գաղափարի հետ: Աննա Սարգսյանը զրուցել է ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի հետ: |
|
Արդյո՞ք Հայաստանն ունի արտաքին քաղաքականությունԻ՞նչն է սահմանում այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ տնտեսական գոտինե՞րը, քաղաքական ինքնության փնտրտուքը, թե՞ պարզապես գոյատևման բնազդը: Աննա Սարգսյանը զրուցել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ: |
|
Կաթողիկոսական աթոռը՝ ազգային պետության հիմքՀամբարձման տոնի օրը հիշատակվում է 1441 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսության աթոռը Սիս քաղաքից Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Աթոռի վերահաստատումը Սուրբ Էջմիածնում համարվում է շրջադարձային, ազգային-քաղաքական բախտորոշ որոշում: Արդյո՞ք եթե հայրապետական աթոռը չփոխադրվեր նախ՝ Հայաստանից դուրս, ապա՝ չվերադառնար Հայաստան, մենք կունենայինք Հայաստանի այսօրվա Հանրապետությունը: Աննա Սարգսյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի հետ: |
|
Պատասխանատվության ժամ՝ վանդալիզմի և դրա «արդարացումների» համարԱվերել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբը և Սուրբ Աստվածամոր Հովանու առաջնորդանիստ մայր տաճարը: Ադրբեջանցիները մեդիաահաբեկումներ են շրջանառում նաև «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մտադրության մասին: Կովկասի մահմեդականների վարչությունը և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ «արդարացնում» են միջազգային հանցագործությունը՝ հայտարարելով դա «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում» կատարված գործողություններ: Արդյո՞ք դա ազատում է պատասխանատվությունից: Աննա Սարգսյանը զրուցել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան, ԵՊՀ դոցենտ Գոռ Մարգարյանի հետ: |
|
Հիբրիդային պատերազմ ՀՀ դեմ. Առաջին ճակատը՝ Հայ եկեղեցիԱպրիլի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է այցելում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակում ԹՐԻՓՓ նախաձեռնության իրականացման շուրջ, քննարկում հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև կրոնական ազատությանն առնչվող հարցեր։ Դրանից մի քանի օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակում է 2026թ. իր նախընտրական ծրագիրը, որում առանձին գլխով անդրադարձ է կատարված Հայ եկեղեցուն: Մասնագետները քննարկում են այս ծրագրի ոչ միայն հակասահմանադրական, այլև հայ ժողովրդի և Հայաստանի շահերին դեմ լինելը: Ո՞րն է այդ դեպքում Հայ եկեղեցու դեմ արշավի դրդապատճառը և ո՞ւմ է հաշվետու այս հարցում իշխող քաղաքական ուժը: Աննա Սարգսյանը զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ: |
|
«Իրական Հայաստանը» պարտվում է իրականությանըԻնչո՞ւ է թիրախավորվում հայրենասիրությունը, Ցեղասպանության պահանջատիրությունը, Հայ եկեղեցին, Արցախյան շարժումը և անգամ գործող Սահմանադրությունը: Աննա Սարգսյանի հետ զրույցում ազգագրագետ Արսեն Հակոբյանը հետազոտական տվյալների հիման վրա ներկայացնում է իշխանությունների՝ մշակութային ժառանգորդությունը ժխտելու փորձերի հակագիտական և հակահասարակական բնույթը: |












