![]() |
Ինչպես են արցախցիներն ապրում ՀայաստանումՀետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն իրականացրել և հրապարակել է ուսումնասիրություն՝ բռնի տեղահանված արցախցիների ինտեգրման վերաբերյալ: Հատկանշական է, որ մեր հայրենակիցները Հայաստանում հայտնվել են «ծանոթ օտար»-ի կարգավիճակում։ Աննա Սարգսյանը թեման քննարկել է ուսումնասիրության հեղինակներ Լիլիթ Եզեկյանի և Մարիամ Բաբայանի հետ, որը նույնպես տեղահանվել է Արցախից 2020թ.-ի պատերազմից հետո: |
![]() |
Իրավազուրկ չենք, բայց վտանգված ենքԼույս է տեսել «Արցախ. վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագիրքը, որը ներառում է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի բռնազավթած տարածքներում մնացած հայկական պատմաճարտարապետական ժառանգությունը։ Ադրբեջանը հիմա պետական մակարդակով՝ ծրագրված, ոչնչացնում է հայկական հետքը։ Բավարա՞ր է օգտագործվում գիտնականների աշխատանքը հայ ժողովրդի մշակութային և քաղաքական իրավունքների պաշտպանության գործում՝ ընդդեմ ադրբեջանական հանցագործությունների: Աննա Սարգսյանը թեման քննարկել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի հետ: |
![]() |
Թույլ չենք, բայց չենք գիտակցում մեր ուժըԵթե Հայաստանը շարունակի բավարարել Ադրբեջանի պահանջները, ապա շատ արագ ինքնալուծարվելու է, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ինչու՞: Չէ՞ որ մեզ առաջարկվում է խաղաղություն, համագործակցություն, բարեկեցություն: Աննա Սարգսյանը թեման քննարկել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ: |
![]() |
Վախեցած չենք, այլ՝ ապակողմնորոշվածՈւ՞ր է մեր մտավորականությունն այսօր հարցը պարզ պատասխան ունի՝ այնտեղ, որտեղ նրան ուղարկել ենք՝ արվարձան ու «Վերնիսաժ»: Ի՞նչ հասարակություն ենք մենք այսօր: Վախի՞ ազդեցության տակ ենք, թե՞ պարզապես չենք կողմնորոշվում՝ ի՞նչ անել, ի՞նչ պետություն կառուցել: Ի՞նչ է փոխել Արցախյան կոնֆլիկտը մեր ազգային վարքագծում: Աննա Սարգսյանը թեման քննարկել է ԵՊՀ պրոֆեսոր, սոցիոլոգ, քաղաքագետ Արթուր Աթանեսյանի հետ: |
![]() |
Ինչու՞ է Հայաստանը խնդրականացնում իր գոյությունըՄեր ամենօրյա թեժ լուրերում արդեն բավական ժամանակ է՝ կայուն տեղ ունեն պետություն և հայրենիք բառերը, բայց մշտապես հարցական նշանով: Ինչու՞ է Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյան հարցականի տակ դնում պետության գոյության իմաստը: Եթե պատճառը պատերազմում կրած պարտությունն է, ապա դա պիտի անի հակառակորդը: Քննարկում ենք արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
Հայաստանի՞, թե՞ հայոց պատմություն. իրավաքաղաքական մտքի ճգնաժամըԻրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ (e-draft.am) Կառավարությունը քննարկման և քվեարկության համար տեղադրել է որոշման մի նախագիծ, որով առաջարկում միջնակարգ կրթության 7-րդ դասարանում պարտադիր դասավանդվող «Հայոց պատմություն» առարկայի անվանումը դարձնել «Հայաստանի պատմություն»: Ի՞նչ իրավաքաղաքական դրդապատճառներ կան դրա համար և ինչի՞ կարող են դրանք հանգեցնել: Քննարկում ենք իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
2023 թվականը «Երրորդ հազարամյակի» տաղավարումԱզգային, պետական կյանքի արդիական խնդիրները 2023թ. ընթացքում քննարկվել են 40-ից ավելի փորձագետների, միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետների, քաղաքագետների, հոգևորականների ու ազգագրագետների հետ։ Զրույցներն ամփոփվել են մեկ տեսանյութում: |
![]() |
Չթաքնվել «էթնիկ զտում» եզրույթի հետևումԻ՞նչ է էթնիկ զտումը: Արդյո՞ք Արցախի հայաթափումից հետո մենք հանձնառու ենք ևս մի ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարի: Եվ, ամենակարևորը, հայության մեկ հատվածի «էթնիկ զտումը» ավարտվա՞ծ հանցագործություն է, թե՞ ցեղասպանական գործողություն, որի ցավալի շարունակությունը հնարավոր է կանխել։ Մեր զրուցակիցը ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանն է։ Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
Չեղարկվա՞ծ է արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցըԻ՞նչ լեզվով պիտի խոսել աշխարհի հետ Արցախի ինքնորոշման իրավունքի և արցախցիների քաղաքական իրավունքների պաշտպանության մասին: Ե՞րբ և ինչպե՞ս պետք է սկսել իրավական պահանջատիրության գործընթացը: Քննարկում ենք ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
Արցախցիների քաղաքական իրավունքների պաշտպանության հրամայականըՈ՞րն է ՀՀ քաղաքականությունը Արցախի հարցում: Ինչու՞ է կարևոր արցախցիների քաղաքական իրավունքների հետագա պաշտպանությունը: Արդյո՞ք արցախահայերին փախստականի կարգավիճակ տալը բավարար է Հարավային Կովկասում հայ քաղաքական գործոնի պահպանման պայքարում: Քննարկում ենք ազգարագետ Արսեն Հակոբյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
Լուծվա՞ծ է արդյոք Արցախի հարցըԻ՞նչ հիմքով այսօր կարելի է խոսել Արցախյան հակամարտության մասին: Փաստացի, արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման հարցը այլևս փախստականների իրավունքնների պաշտպանության հարց է: Իրավակա՞ն են արդյոք Ադրբեջանի պահանջները ՀՀ-ում «անկլավների» նկատմամբ: Ո՞րն է ինքնիշխանության և անկախության մասին մեր հավաքական պատկերացումը: Քննարկում ենք միջազգանյանգետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Ի՞նչ գործիք է պետականությունը և ի՞նչ է իշխանափոխությունը«Ի՞նչ է մեզ համար անկախությունը: Ո՞րն է ինքնիշխանության և անկախության մասին մեր հավաքական պատկերացումը: Ի՞նչ գործիք է մեզ համար պետականությունը և ի՞նչ նպատակի ծառայեցնելու համար է այն մեզ անհրաժեշտ». ՀՀ կառավարության ղեկավարն առաջարկում է ինքնահայեցում կատարել՝ 32 տարվա մեր պետականության մասին վերլուծություններ անելիս և շեշտում, որ այս հարցերի՝ քաղաքական, փորձագիտական, հանրային քննարկումն ազգային անվտանգության օրակարգ է: Մեր զրուցակիցը պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |