Արցախը՝ անուններով


2020թ. լույս է տեսել «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր» մենագրությունը՝ պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Բալայանի աշխատասիրությամբ: Այսօր գիրքը նաև արխիվային մեծ արժեք ունի, մի քանի նմուշ է հասել Հայաստան՝ 2023թ. արցախահայության բռնի տեղահանությունից հետո: Աննա Սարգսյանը հյուրընկալել է գրքի հեղինակ Վահրամ Բալայանին:

Արցախցիների լավակեցությունը՝ հանձնառություն


2024 թվականի հունվարի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված 115 հազար քաղաքացու տվյալ է հաշվառվել։ 2023թ. արցախահայության բռնի տեղահանությունը նաև մշակութային իրավունքի կոպիտ խախտում էր: Մշակույթի իրավունքը մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, իրենց բնականոն կյանքը իրենց պատկերցումներին և մշակութային պրակտիկաներին համապատասխան ապրելու իրավունքն է: Այն որպես հիմնարար իրավունք հաստատված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» հռչակագրի 27-րդ հոդվածով։ Արցախահայերի՝ Հայաստանում ինտեգրման խնդիրների մասին Աննա Սարգսյանը զրուցել է մշակութային մարդաբան Գոհար Ստեփանյանի հետ:

Ինքնություն և պատմություն


Կան արժեքներ, որոնց շուրջ հասարակությունը պետք է համախմբվի։ Դրանցից մեկը մեր քրիստոնեական ինքնությունն է, որի շոշափելի արտահայտությունը մյուռոնն է։ Սկզբունքային անհամաձայնությունը կարելի է քննարկումների միջոցով լուծել։ Եկեղեցին ուշադրություն է հրավիրում այն կարեւոր արժեքների վրա, որոնցով հայ ժողովուրդը պետք է համախմբվի։ Ինչու է ժամանակակից մարդը համարվում հոգևոր թափառական: Ինչպե՞ս չկորցնել տունը: Աննա Սարգսյանի պատմության վերաբերյալ զրույցների լավագույն մտքերը ամփոփվել են մեկ թողարկման մեջ։

Մարդ և կրթություն


Ո՞րն է կրթության արժեբանությունը: Արդյո՞ք կրթված լինելը բավարար է լավ մարդ լինելու համար: Իսկ լավ մարդ լինելը լավ ապրելու երաշխի՞ք է: Աննա Սարգսյանը զրուցել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի հետ:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բարձրաձայնումը ՄԱԿ համաշխարհային ֆորումում


Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գարեգին վարդապետ Համբարձումյանը մասնակցել են ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումին: Հայ հոգևորականների ելույթի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը խախտել է բարեվարքության նորմերը: Կատարվածը պատշաճ գնահատականի չի արժանացել ֆորումի կազմակերպիչների կողմից: Աննա Սարգսյանը հյուրընկալել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և Գարեգին վարդապետ Համբարձումյանին:

Ի՞նչ է լեզվաբանական կրթությունը


Ո՞րն է լեզվաբանության ուսումնասիրության առարկան։ Ի՞նչ թյուրըմբռնումներ կան «լեզվաբանություն» մասնագիտության հետ կապված։ Արդյո՞ք հայաստանյան բուհերում տրվում է լեզվաբանական կրթույթուն։ Աննա Սարգսյանը զրուցել բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Անդրանիկ Այվազյանի հետ:

Ս. Էջմիածնի մայր տաճարի վերականգնումը


Ինչպե՞ս վերականգնվեց Մայր տաճարը։ Աննա Սարգսյանը Մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանի, Մայր տաճարի վերականգնման գլխավոր նյութագետ Հասմիկ Գևորգյանի և «Հորիզոն-95» շինարարական կազմակերպության հիմնադիր Գագիկ Գալստյանի զրուցել է այդ ահռելի աշխատանքի մասին։ Ահա՝ այդ զրույցների համահավաքը։

Բարձրագույն կրթությունը սկսել զրո կետից


Գիտական աստիճանը պետք է շնորհվի միայն գիտական նորույթի համար, բայց ամբողջ աշխարհում շնորհվող գիտական աստիճանների ճնշող մեծամասնությունը չի շնորհվում գիտական նորույթի համար։ Հակոբ Մադոյանը կարծում է, որ մեր բարձրագույն կրթությանը պակասում է բովանդակության ներքին տրամաբանությունից ելնելը։ Եթե մենք ելնենք բովանդակությունից, կազմակերպչական եղանակը ինքն իրեն կգա։ Բայց հակառակ կողմից մատենալով կսպանենք բովանդակությունը։ Բարձրագույն կրթության բովանդակության և կառուցվածքի մասին Աննա Սարգսյանը շարունակում է զրուցել փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հակոբ Մադոյանի հետ:

Ինչ է բարձրագույն կրթությունը


Անհրաժեշտ է տարբերակել այն մասնագիտությունները որոնք հիմնարար են և այն մասնագիտությունները, որոնք օժանդակ են։ Հակոբ Մադոյանը համարում է, որ հիմա՝ փոփոխված աշխարհում, 3 կամ 4 տարի բակալավրիատի, 1 կամ 2 տարի մագիստրատուրայի ժամկետներն արդեն հնացած են։ Մասնագիտություններ կան, որոնց բակալավրիատը պետք է լինի 5, 6, 7 տարի։ Մասնագիտություններ կան, որոնց մագիստրատուրան պետք է լինի 2, 3, 4 տարի, որովհետեւ գիտական տեղեկատվությունն այնքան է ընդլայնվել, որ դրան տիրապետելու համար ավելի շատ ժամանակ է հարկավոր։ Բարձրագույն կրթության բովանդակության և կառուցվածքի մասին Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հակոբ Մադոյանի հետ:

Նվաճել պատմությունը


Ինչո՞վ են տարբերվում պատմությունը և անցյալը: Ե՞րբ է պատմությունը դառնում իրավական և քաղաքական կատեգորիա: Ո՞րն է անցյալը մոռացության մատնելու պատճառը: Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Դավիթ Մոսինյանի հետ:

Անտնության ժամանակներ


ՄԱԿ տվյալներով աշխարհում 150 միլիոն մարդ անտուն է: Նրանց մեծ մասը հարկադրված է եղել լքել իր տունը հակամարտությունների, բռնությունների ու մարդու իրավունքների այլ խախտումների հետևանքով: Անտնությունը ոչ միայն իրական-կենցաղային կյանք է, այլև հասկացություն: Արդյո՞ք մտայնություններն ազդում են հասարակական հարաբերությունների, պետությունների վարած քաղաքականությունների վրա: Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:

Մշակույթից՝ պետություն, պետությունից՝ հաց


Պետությունը լավ կառավարել նշանակում է նաեւ մշակույթը լավ կառավարել, այլապես տեղի է ունենում քայքայման ու տարալուծման գործընթաց։ Տարբեր ոլորտներ դառնում են ինքնահոս, փլուզվում են, քաղաքական գործընթացները կարող են նորմալ գնալ, բայց որոշ ոլորտներ կարող են մեռուկանալ։ Դա կարող է բերել պետության մահվան և քայքայման։ Ի՞նչ է պետությունը, ի՞նչն է ստեղծում պետություն: Ի՞նչ պետք է կարողանա անել անհատը պետության մեջ, որպեսզի արդարացված լինի այդտե՛ղ ապրելու իր որոշումը: Աննա Սարգսյանը զրուցել է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանի հետ: