2022 թվականը «Երրորդ հազարամյակի» տաղավարում


Հետպատերազմյան Հայաստանի ու Արցախի խնդիրների ու դրանց լուծումների մասին զրուցելու համար 2022թվականին մեր տաղավարում հյուրընկալվել են 30-ից ավելի փորձագետներ, մասնագետներ ու վերլուծաբաններ: Զրույցներն ամփոփել ենք մեկ տեսանյութում:

Տնտեսությունը 2020 թվականից հետո


Ի՞նչ է փոխել 2020 թվականի պատերազմը մեր տնտեսության համար: Ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել խորացող աղքատությունը և տնտեսության փլուզումը: «Երրորդ հազարամյակի» տաղավարում տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ոչ ֆորմալ կրթությունը մարզերում. մեկ դրվագ, բազմաթիվ հարցեր


«Հովհաննիսյան» ինստիտուտը Վայոց Ձորի մարզում իրականացրել է «Ինչ է պատմում լուսանկարը» կրթական ծրագիրը պատանիների համար: Պատանիներն ընտրում են լուսանկարներ ընտանեկան հին ալբոմներից և ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարում դրանց շուրջ: Ինչ է բացահայտվել միջսերնդային կապերի, հասարակական փոփոխությունների հետևանքների ու պատանիների վերաբերմունքի մասին՝ պատմում են մշակութային մարդաբան, ծրագրի դասընթացավար Գայանե Շագոյանը և «Հովհաննիսյան» ինստիտուտի մարզային ծրագրերի ղեկավար Հերմինե Ստեփանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Երկրաշարժ, պատերազմ, փլուզում. դիմակայունության հակառակ կողմը


Վերջին 34 տարիներին մենք վերապրել ենք ավերիչ երկրաշարժ, առնվազն 3 պատերազմ: Ի՞նչ գիտենք բնական ու մարդածին աղետներին դիմակայելու մասին: Դիմակայունությունը ազգային հատկանի՞շ է, թե՞ պետական ծրագիր: Քննարկում ենք ճգնաժամային կառավարման փորձագետ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

1991-1994 . բուժաշխատողները Արցախյան պատերազմում


Լույս է տեսել «Նրանց ժամանակը. բուժաշխատողները 1991-1994թթ. Արցախյան պատերազմում» ժողովածուն: Այն ամփոփում է պատերազմի մասնակից բժիշկների, բուժակների ու բուժքույրերի հիշողությունը: Մեր տաղավարում գրքի հեղինակ, լրագրող Ռուզաննա Բագրատունյանն է և վիրաբույժ, պատերազմի մասնակից Գևորգ Գրիգորյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Կապիտուլյացիա՞, թե՞ փրկություն


2020թ. նոյեմբերի 9-ին Արցախում սկսված պատերազմական գործողությունները կանգ առան: Ստորագրված փաստաթուղթը խոսույթ մտավ կապիտուլյացիա անվամբ: Հնչեցին նաև քաղաքական մեկնաբանություններ, թե դա ոչ միայն կապիտուլյացիա չէ, այլ փրկություն է առավել վատթար ելքից: Հայ հանրությունն այդպես էլ հստակ չգիտի՝ ինչու սկսվեց պատերազմը, ինչու ավարտվեց նոյեմբերի 9-ին և արդյո՞ք ավարտվեց: Իրավական ուժ ունի՞ նոյեմբերի 9-ի հայտարարության փաստաթուղթը: Զրուցում ենք իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հայաստան և Արցախ. ով է մեղավոր, ով՝ պատասխանատու


Հայաստանի և Արցախի շուրջ 2020 թվականից սեղմվող օղակի և ազգային պետության պահպանման նոր անհրաժեշտությունների մասին զրուցում ենք քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Կովկասում խաղաղություն հնարավո՞ր է


Եռացող տարածաշրջան, սողացող պատերազմ, խաթարված աշխարհ։ Սրանք թերևս մեր ժամանակների բանալի բառերն են: Ի՞նչ բովանդակություն է թաքնված այս պիտակների տակ։ Արդյոք դրանք նաև գնապիտակ չեն։ Արդյո՞ք այս իրական ու սողացող պատերազմը Անդրկովկասից Կովկաս դառնալու պայքար չէ։ «Երրորդ հազարամյակի» տաղավարում կովկասագետ Կարեն Իգիթյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Զգուշացե՛ք, սոցմեդիա է


Ինչպե՞ս են մեզ հետևում մեդիա ռոբոտները և ում են հաղորդում մեր մասին տվյալներն ու մեր մտքերը: «Երրորդ հազարամյակի» տաղավարում «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրն Դեհերյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի օժանդակությունը Հայաստանին


Հատուկ առաքելությամբ Հայաստանում է ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի Լաս Վեգաս քաղաքի Սբ. Կիրակոս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը: Գործուղման նպատակի և Հայստան-Սփյուռք հարաբերությունների փոփոխությունների մասին հայր սուրբի հետ զրուցել է Աննա Սարգսյանը:

Ինչպես չհանձնվել


Ո՞րն է 29, 800 քառ. կմ տարածքը, որն այսօր չի պատրաստվում հանձնել Հայաստանը: Իսկ ի՞նչն է պատրաստ հանձնել: Հայաստանի և Արցախի շուրջ սեղմվող օղակի և դրանից դրանից դուրս գալու հնարավորության մասին զրուցում ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Պետությունը՝ սկզբունք


Ու՞ր կարող է տանել պոպուլիստական քաղաքական ուժը գոյաբանական խնդիրներ ունեցող պետությունում: Զրուցում ենք վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: