|
Անկախության իրացում. մենք՝ մեծ աշխարհումՔաղաքակրթակա՞ն, արժեքայի՞ն հիմքի վրա են արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունները, թե՞ ռեալ պոլիտիկի: Քննարկում են քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը և միջմշակութային հաղորդակցության փորձագետ Արեգ Թադևոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Անկախության իրացում. նոր սերունդԱնկախության ու ինքնիշխանության ընկալումների, քաղաքացու ինքնության ձևավորման մասին զրուցում են ազգագրագետ Լևոն Մարգարյանը և քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Անկախության իրացում. պետական կառավարումԱնկախության իրացում թեմայի շրջանակում պետական կառավարման և քաղաքական մշակույթի մասին զրուցում են քաղաքագետներ Սարո Սարոյանը և Ստյոպա Սաֆարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Անկախության իրացում. քաղաքական համակարգ, թե՞ իշխանություններ
Ինչու և ինչպես մենք սկսեցինք քաղաքական ղեկավարությանն անվանել իշխանություն։
Ինչպես սովորել իշխանությունը ընկալել որպես կառավարման օղակ, իսկ համակարգը ղեկավարողին տարբերակել առաջնորդից։ Թեման քննարկում են «Քաղաքացիական ֆորում» ՀԿ նախագահ Մարինե Մանուչարյանը և քաղաքագետ Միքայել Զոլյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
|
|
Անկախության իրացում. արտաքին հարաբերություններ
Անկախությունը աշխարհի հետ սեփական լեզվով, սեփական դիրքից խոսելու հնարավորություն է։ Անկախ Հայաստանը օգտագործել կամ օգտագործու՞մ է այդ հնարավորությունը։ Թեման քննարկում են միջազգայնագետ Անահիտ Շիրինյանը և քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
|
|
Անկախության իրացում. անվտանգությունՄենք ապրում ենք բարդ տարածաշրջանում: Սա հետ կհամաձայնեն շատերը: Արդյո՞ք դա ուղիղ կերպով պայմանավորում է մեր անվտանգության հայեցակարգը: Թեման քննարկում են արևելագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը և հրապարակախոս Արթուր Ալեքսանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Անկախության իրացում. լրագրությունԱնկախ լինելու ինչ հնարավորություններ է ունեցել և ունի մամուլը վերջին 25 տարիների ընթացքում: «Անկախության իրացում» թեմայի շրջանակում տաղավարում են առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը և հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Անկախության իրացում. պատմություն և միֆերՈրքանո՞վ են պատմականորեն օբյեկտիվ և արդարացված պետություն կառուցելու գործում մեր անհաջողությունները: Մենք իսկապե՞ս չունենք պետության ավանդույթ: Եթե ունենք, ապա ո՞վ է մոդելավորում մեր այսօրվա թերացումները պետության տևական բացակայությամբ պայմանավորված լինելու միֆը: Թեման քննարկում են մշակութաբան, հնագետ Պավել Ավետիսյանն ու պատմաբան Հայկակ Արշամյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Անկախության իրացում. օրենք և իրավունքԻ՞նչ է իրավական պետությունը: Ո՞րն է օրենքի գերակայությունը: Ինչո՞ւ է ազատ և թափանցիկ ընտրության իրավունքը համարվում հիմնարար: Իրացնո՞ւմ է այսօր ՀՀ քաղաքացին իր այդ իրավունքը: Թեման քննարկում են իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Տիգրան Եգորյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Անկախության իրացում. ճարտարապետություն և քաղաքաշինությունԻ՞նչ ուղերձ է պարունակում անկախության շրջանի ճարտարապետությունը: Ի՞նչ արժեքներ են իրացվում արդի ճարտարապետության և քաղաքաշինության մեջ: Թեման քննարկում են ճարտարապետ Գարեգին Եղոյանը և քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Անկախության իրացում. կոնֆլիկտ և անվտանգությունԱնկախությունը դա նաև սեփական իրավունքների ճանաչմանը հասնելն է, սեփական տարածքի սահմանների գծումը: Այս գործընթացները ենթադրում են կոնֆլիկտներ: Կոնֆլիկտներն իրենց հերթին սրում են անվտանգության խնդիրը: Ինչպե՞ս ենք այսօր նայում Ղարաբաղյան կոնֆլիկտի հաղթահարմանը և անվտանգության ի՞նչ երաշխիքներ ենք փնտրում: Թեման քննարկում են քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և կոնֆլիկտաբան Արտակ Այունցը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Անկախության իրացում. միտք և կազմակերպումԻնպե՞ս է ձևավորվում անկախության հասնելու հավաքական ձգտումը: Ինչո՞ւ է դժվարանում մեր անկախ պետության արդյունավետ կազմակերպումը և զարգացումը, մտածողության և արժեբանական ի՞նչ խնդիրների հետ է դա կապված: Քննարկում են փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ Հենրիկ Գրիգորյանը և Կարինե Յարալյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |












