Անկախության իրացում. ինքնորոշում


Իրավապաշտպաններ Արտակ Կիրակոսյանը և Վարդան Հարությունյանը քննարկում են ինքնորոշման իրավունքի արտահայտման հիմնախնդիրները անկախության 25 տարիների ընթացքում: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իրացում


Անկախությունը կարգավիճակ է, թե՞ ապրելու ձև, միգուցե ավելի՞ն՝ բարեկեցիկ ապրելու հնարավորություն: Ո՞վ պետք է իրագործի հռչակված անկախությունը՝ ամեն ոք ամեն օր, օրվա իշխանությունը, թե՞ վերպետական որևէ համակարգ, երաշխավոր: Թեման քննարկում են մշակութաբան Նիկոլ Մարգարյանը և  վերլուծաբան Հայկ Բալանյանը:

Անկախության իրացում. կրթություն


Հայաստանի անկախության մասին հանրության մեջ տարածված երկու հիմնական ու հակասական կարծիք կա՝ մենք անկախություն ձեռք ենք բերել մեզանից անկախ հանգամանքների բերումով և՝ մենք անկախությունը վաստակել ենք մեր տևական ձգտումների և ջանքերի շնորհիվ: Որ կարծիքն էլ, որ գերակա և ճշմարտացի լինի, ակնհայտ է, որ փաստացի անկախ լինելու համար անհատը պետք է այն իրացնելու հնարավորություն ունենա առօրյայում: Իսկ միգուցե անկախությունը մի բան է, որ հռչակելուց հետո էլ հանապազօրյա հացի պես պետք է վաստակել ամեն օր: Իսկ վաստակելու համար մարդը որպես կանոն սովորում է: Անկախության իրացում թեմայի շրջանակում կրթության մասին են զրուցում փիլիսոփայական գիտ. թեկնածու Մովսես Դեմիրճյանը և տնտեսագիտության թեկնածու Աշոտ Խուրշուդյանը:

Հայրենասիրություն


Պատմության ընթացքում, ինչպես և այսօր, հայրենասիրությունը մի կողմից քաղաքական գործիք է, մյուս կողմից հանրությունը իսկապես համախմբող գործոն: Ինչպե՞ս են ձևավորվել հայրենիքի նկատմամբ սերն ու կապվածությունը հազարամյակների ընթացքում, ի՞նչ է հայրենասիրությունը, ո՞վ է հայրենասերը: Քննարկում են պատմաբան Հայկակ Արշամյանը և գրող Վահրամ Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Հանրային կարծիք և հեռուստատեսություն


Ի՞նչ է ակնկալում այսօր հանրությունը հեռուստաեթերից, որքանո՞վ է հեռուսատատեսությունը բավարարում հանրային պահանջները: Ի՞նչ խնդիրների առջև է հեռուստատեսությունը մեդիայի զարգացման արդի փուլում: Թեման քննարկում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը և լրագրող Հարություն Հարությունյանին:

Հանրային կարծիք և բռնություն


Ի՞նչ ընկալում ունի հանրության մեծամասնությունը բռնության հանդեպ, ի՞նչ կապ կա բռնության, պատժի և ուժի միջև: Թեման քննարկում են Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը և ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը և: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հանրային կարծիք և երիտասարդություն


Ինչպե՞ս են երիտասարդներն ու նրանց պահանջներն ազդում հանրային կարծիքի ձևավորման վրա: Ի՞նչ է պարտադրում այսօր հանրային կարծիքը երիտասարդներին՝ կյանքի նորմերից մինչև անհատական կարողությունների դրսևորման ձևեր: Թեման քննարկում են մշակութաբան Լևոն Մարգարյանը և ԵՊՀ դասախոս, արևելագետ Արայիկ Հարությունյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հանրային կարծիք և երեխա


Երեխան ամենաշատ կարծիքներ լսող և կարծիք հայտնելու ամենաքիչ հնարավորություն ունեցող մարդն է: Ե՞րբ են մեծահասակները լսում երեխայի կարծիքը, խրախուսվո՞ւմ է երեխայի՝ կարծիք կազմելու և արտահայտելու կարողությունը կրթական համակարգում: Թեման քննարկում են հոգեբան Անուշ Ալեքսանյանը և փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սերոբ Խաչատրյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Հանրային կարծիք և հանրային տարածք


Հանրային տարածքն այսօր արդեն երկու չափում ունի՝ ֆիզիկական և վիրտուալ: 
Ի՞նչ է ենթադրում հանրային տարածքը, ինչո՞ւ է այն հակադրվում պետականի ու մասնավորի հետ: Թեման քննարկում են ճարտարապետ Արսեն Կարապետյանը և արվեստագետ Արման Գրիգորյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
 

Հանրային կարծիք և պատմություն


Ի՞նչ է այսօր մեր հանրությունն ուզում լսել սեփական պատմության մասին: Ինչպե՞ս է ազդում հանրային կարծիքը պատմագիտության և պատմական դեպքերի մեկնաբանությունների վրա: Թեման քննարկում են պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը և բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հանրային կարծիք և արդարադատություն


Ինչպե՞ս է հանրության մեջ կարծիք ձևավորվում սեփական իրավունքների և այդ իրավունքների երաշխավոր ինստիտուտների մասին: Ազդո՞ւմ է, մյուս կողմից, հանրային կարծիքն այդ ինստիտուտների, մասնավորապես, արդարադատության համակարգի գործունեության վրա: Թեման քննարկում են փաստաբան Տիգրան Եգորյանը և իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հանրային կարծիք և արվեստ


Որքանո՞վ է արվեստի ստեղծագործության գնահատականը պայմանավորված հանրային վերաբերմունքով: Որքանո՞վ է հանրային պահանջմունքը ազդում արվեստի որևէ բնագավառի, որևէ ստեղածգործության տարածման, զարգացման կամ մերժման վրա: Թեման քննարկում են ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը և երաժշտագետ Մհեր Նավոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: