Խորհրդահայ պոեզիան ազգային զարթոնքից մինչև տագնապներ. Սիլվա Կապուտիկյան


Լրացավ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը: Ի՞նչ դեր ուներ 1960-1980-ական թվականների խորհրդահայ բանաստեղծությունը ազգային զարթոնքի գործում և ինչպե՞ս ընդունեց անկախությունը: Ինչո՞վ էր պայմանավորված Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործության զարգացումը և բանաստեղծուհու հռչակը: Ինչո՞վ է այսօր Կապուտիկյանի պոեզիան հետաքրքիր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բան. գիտ. թեկնածու, դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանի հետ:

Արվեստի ակտուալությունը և ակտուալության արվեստը


12-ամյա դադարից հետո կրկին լույս ընծայվեց «Ակտուալ արվեստ» ամսագիրը: Ի՞նչ է ակտուալությունը, որքանո՞վ է ակտուալ այդպիսի ամսագրի հրատարակությունն այսօր, ինչպե՞ս է մեր հանրությունն ընկալում մշակութային նոր դիսկուրսի, քննադատական մտածողության անհրաժեշտությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ամսագրի խմբագրակազմի անդամ Դավիթ Մոսինյանի հետ:

Մաթևոսյանական կենտրոնի սպասումով


«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքը թեև վաղուց կառուցվել է, սակայն բացումը հետաձգվում է: Ինչու՞ է ձգձգվում մշակութային կենտրոնի գործարկումը: Ի՞նչ հայեցակարգ ունի կենտրոնը, ինչպե՞ս կարող է անդարադառնալ մեր գրական-մշակութային կյանքի վրա այդպիսի կենտրոն-թանգարանի աշխատանքը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանի հետ:

Փնտրել հայերենը. «փողկապավո՞ր», թե՞ ավելի մարդկային լեզու


Ի՞նչ խորքային խնդիրների հետ են կապված ԲՈՒՀ-երում կամ դպրոցներում հայոց լեզվի դասավանդման հարցերը: Լեզվի կիրառության ու զարգացաման գործում ի՞նչ դեր ունեն մեդիան, իշխանությունն ու ժամանակակից գրականությունը: Որտեղի՞ց պետք է սկսել բարեփոխումները և պե՞տք են արդյոք դրանք:  Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է մեդիայի հետազոտող, բանաստեղծ Մարիամ Կարապետյանի հետ:

Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում


«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում» կայացավ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923թթ.» խորագրով միջազգային գիտաժողով և ցուցադրություն: Ինչպե՞ս դժվարին ժամանակներում կազմակերպվեց հայ որբերի փրկության գործը, ի՞նչ դեր ունեին առանձին անհատները և կազմակերպությունները, ի՞նչ ճակատագիր ունեցան փրկված երեխաներն ու կանայք: Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՑԹԻ գիտքարտուղար Նարինե Մարգարյանի հետ:

Կոմիտասի կյանքի ու ստեղծագործության անհայտ էջերի շուրջ


Ինչպիսի՞ն էր Կոմիտասը Էջմիածնում, Բեռլինում ու Կ. Պոլսում, երաժշտական ի՞նչ բարենորոգումներ էր կատարում և ինչո՞ւ: Կոմիտասագիտական ուսումնասիրություններն ի՞նչ նոր բացահայտումների հնարավորություն են տալիս այսօր: Հայկ Համբարձումյանը զրուցել է երաժշտագետ Լուսինե Սահակյանի հետ:

Նարեկացու նոր ընթերցումները


Մաշտոցի անվան Մատենադարանում արդեն 5-րդ անգամ անցկացվեց «Նարեկացիական ընթերցումներ» միջազգային գիտաժողովը: Ինչպե՞ս է գիտաժողողվը նպաստում նարեկացիագիտության զարգացմանը, հայ և օտարազգի ուսումնասիրողները ի՞նչ սկզբունքներով են մոտենում Գրիգոր Նարեկացու ստեղծագործությանը, ինչպե՞ս է ընդհանրապես հնարավոր գիտականորեն ուսումնասիրել ու արժևորել հայ միջանադարյան հանճարի ստեղծագործությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է  արվեստաբան Արուսյակ Թամրազյանի հետ:

Հովհաննես Թումանյանն ու հեքիաթի թարգմանության արվեստը


Երևանում անցկացվեց հեքիաթագիտական 10-րդ միջազգային գիտաժողովը, որն այս տարի նվիրված էր Հովհ. Թումանյանի 150-ամյակին: «Արևելք-արևմուտք. Հովհ Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիր կրող գիտաժողովի նպատակն էր Հովհ. Թումանյանի, ընդհանրապես թարգմանական հեքաթի առանձնահատկությունների ուսումնասիրությունը: Արդի հեքիաթագիտության, հայ ժողովորդական հեքիաթների, ինչպես նաև գրական մշակումների հմայքի ու արժեքի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի հետ:

Կոմիտասը և 20-րդ դարի երաժշտությունը


Ի՞նչ ազդեցություն է ունեցել Կոմիտասի ստեղծագործությունը 20-րդ դարի հայ երաժշտության զարգացման վրա, ի՞նչ դրսևորումներ է ունեցել խորհրդային, ապա նաև անկախության շրջաններում: Որքանո՞վ է Կոմիտասի ստեղծագործությունը ճանաչելի աշխարհում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովի հետ:

Կոմիտասը նամակներում


Կոմիտասի կերպարի և ստեղծագործության ուսումնասիրության հավաստի աղբյուրներ են նրա նամակները: Դրանք բացահայտում են Կոմիտասի բնավորությունը, աշխարհայացքը, երաժշտական նախասիրությունները: Զարգացման ի՞նչ շրջաններ է անցել նա որպես կոմպոզիտոր, ի՞նչ ազդեցություն է ունեցել եվրոպական դասական երաժշտությունը նրա ստեղծագործության վրա, ի՞նչ խնդիրների էր բախվել Կոմիտասը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովի հետ:

Զրույց Կոմիտասի հետ՝ գույների ու ձևերի լեզվով


Երևանում բացվեց երաժիշտ, նկարիչ Անի Հովակի «Կոմիտաս» խորագրով անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Երիտասարդ արվեստագետը իր Կոմիտասին փնտրում և գտնում է երաժշտության, գեղանկարչության ու քանդակի միջոցների համադրությամբ, գույների ու ձևերի բազմազան ընկալումներով:  Կոմիտասի կերպարի ու ստեղծագործության ընկալումների, նրա գործի նշանակության ու ազդեցության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է երաժիշտ, նկարիչ Անի Հովակի հետ:

Գեղարվեստական տպագրությունն այսօր


2019թ. սեպտեմբերի 7-ին մեկնարկեց և մինչ դեկտեմբերի 15-ը Երևանում կշարունակվի Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալեն: Բիենալեի ընթացքում կլինեն հայ և օտարազգի արվեստագետների ցուցահանդեսներ, վարպետության դասեր: Հայ արվեստասերը հնարավորություն ունի հետևելու արվեստի այս ինքնատիպ  ոլորտի շրջանակում ստեղծվող  լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական աշխատանքների: Բիենալեի նպատակի, ձեռքբերումների, ինչպես նաև գեղարվեստական տպագրության զարգացման խնդիրների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է  «Մշակութային երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանի հետ: