Երևանը ճեպանկարներում


Երևանը կոնտրաստային քաղաք է: Հիմնադրված հազարամյակներ առաջ, սակայն հնություններ գրեթե չունեցող, բուսականության ու պատմական  շենքերի հաշվին վեր խոյացող բարձրահարկերով ու արվարձաններում ծվարած վթարային շենքերով, հարուստ թանգարաններով ու ոչնչացվող անցյալով: Եվ, իհարկե, հուշարձաններ, փողոցներ, թանգարաններ և  մարդիկ՝ այնքան տարբեր ու շատ սիրելի: Ո՞րն է Երևանը, ինչպիսի՞ն է այն վարդագույն երգերից ու տոնական օրերից անդին, ամենօրյա տրոփող կյանքով: Ինչպիսի՞ն է այն ճեպանկարներում: Այս հարցերի շուրջ  Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Զաքար Դեմիրճյանի հետ:

Խաչքարերի պահպանությունն ու ներկայացումն այսօր


Պատմական Հայաստանի տարածքում՝ բաց երկնքի տակ ու թանգարաններում, այսօր մեծաթիվ խաչքարեր կան, որոնք ուշադրության, պահպանության ու ուսումնասիրության կարիք ունեն: Ինչպե՞ս է հնարավոր ճիշտ կազմակերպել այդ աշխատանքը Հայաստանում ու արտերկրում, ինչպե՞ս երկարեցնել խաչքարերի կյանքը, ուսումնասիրել ու ներկայացնել դրանք մեր մշակույթի համատեքստում: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի հետ: 

Խաչքարը Հրայր Բազեի օբյեկտիվում


Ի՞նչ խաչքարեր են ստեղծվել պատմական Հայաստանի տարածքում, ի՞նչ վիճակում են դրանք այսօր: Ինչպե՞ս պետք է ճիշտ լուսանկարել ու տարբեր հրատարակություններում ներկայացնել հա մշակույթի այս կոթողները: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի հետ: 

Հայագիտական նոր ծրագրեր Հունգարիայում


Հայագիտության զարգացումը Հունգարիայում կապվում է հայագետ էդմոնդ Շյուցի` Բուդապեշտի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի կովկասա¬գիտության բաժնում կատարած ուսումնասիրությունների հետ: Այսօր էլ հունգարական համալսարաններում շարունակվում են հայագիտական հետազոտությունները, կազմակերպվում են գիտաժողովներ ու քննարկումներ: Թեև Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո հարաբերությունները այդ երկրի հետ խիստ վատացան, սակայն վերջերս այնտեղ՝  «Պիտեր Պազման» կաթոլիկ համալսարանում  հայագիտական ամբիոն բացվեց: Հունգարական հայագիտության արդի հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է հայագետ Բալինտ Կովաչի հետ:

«Լա Բոհեմը» Երևանում. շոու, թե՞ դասական


1965 թվականին է թողարկվել Շառլ Ազնավուրի և ընդհանրապես ֆրանսիական երաժշտության՝ աշխարհում ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Լա Բոհեմ» երգը: Կես դար անց այս սիրված ստեղծագործության համանուն բալետը բեմադրվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պարային վիզուալիզացման ի՞նչ հնարավորություններ ունեն Ազնավուրի երգերը և ինչպե՞ս է ընկալում հայ հանդիսատեսը «բալետ-շոու» և «դասական» հասկացությունները. այս հարցերի, ինչպես նաև հայ ժամանակակից բալետի խնդիրների շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ ժողովրդկան արտիստ Ռուդոլֆ Խառատյանի հետ:
 

Առաջին հանրապետությունը` ժամանակակիցների հուշերում. խմբապետ Մարտիրոս


Հայաստանի առաջին հանրապետության տոնին ընդառաջ հնարավորություն կա դարասկզբի ազգային-ազատագրական պայքարի մասնակիցներից մեկի հուշերի միջոցով անդրադառնալու հեղաբեկումներով լի այդ շրջանին, հասկանալու Առաջին հանրապետության ստեղծման նախադրյալները, գոյության կարճատև ընթացքն ու հաջորդող իրադարձությունների տրամաբանությունը: 
Հայկ Համբարձումյանը զրուցել է  խմբապետ Մարտիրոսի հուշերի՝ «Իմ հիշելի հուշերը» գրքի խմբագիր, լեզվաբան  Վարդան Պետրոսյան հետ:
 

Վաղարշապատի վանքերի վիմագրությունը


Անցյալի մարդկանց կենցաղի, ժողովրդի կյանքի տարբեր հանգամանքների մասին տեղեկություններ են փոխանցում ոչ միայն ձեռագրերն ու գրքերը, այլև վիմագիր արձանագրությունները: Հատկապես հոգևոր ու վարչական կենտրոններում գտնվող վիմագրերը այսօր էլ նոր բացահայտումերի և հետաքրքիր ուսումնասիրությունների հնարավորություն են տալիս: Հայ վիմագրական ժառանգության, մասնավորապես Վաղարշապատի վանքերի ու վիմական արձանագրությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է վիմագրագետ Արսեն Հարությունյանի հետ:

Շառլ Ազնավուրը, փրկված հրեաներն ու դիմադրության շարժումը


Ի՞նչ մասնակցություն է ունեցել Ազնավուրյան ընտանիքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների փրկության գործում, ի՞նչ հարաբերություններ՝ Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հետ: Ինչո՞ւ է այսօր այս ամենը ներկայացվում իսրայելցի ուսումնասիրողի գրքում: 
Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ենք Փարիզի «Չոբանյան» ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրափյանի հետ:

Ձեռագրերի ուսումնասիրության և հրատարակության արդի խնդիրներ


Մատենադարանում և այլ հավաքածուներում պահվող մեր հարուստ ձեռագրական ժառանգությունը, ցուցադրության և հպարտության նյութ լինելուց բացի, նոր ուսումնասիրությունների ու հրատարակության կարիք ունի: Ձեռագրագիտական ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվում այսօր, ինչպե՞ս են այդ ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում հայագիտության մեջ, գիտաքննական բնագրերի հրատարակության ի՞նչ խնդիրներ կան: 
Հայկ Համբարձումյանը զրուցել է Մատենդարանի գլխավոր ավանդապահ, պատմագիտության դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանի հետ:

Երաժշտությունը` որպես աղոթք


Ի՞նչ առանձնահատկություններով է աչքի ընկնում Տիգրան Մանսուրյանի  «Ռեքվիեմը», ինչպե՞ս են այդ ստեղծագործության մեջ համադրվում եվրոպական-դասական ձևն ու ազգային բովանդակությունը, ինչպե՞ս պետք է ժամանակակից հայ երաժշտությունը անդրադառնա մեր հոգևոր  ու ժողովրդական երաժշտական ժառանգությանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Տիգրան Մանսուրյանի հետ:

Առաջին տպագիր Աստվածաշնչից մինչև Հրանտ Մաթևոսյան. հայ-հոլանդկան գրական կապեր


1666 թվականինին Ամստերդամում տպագրվեց առաջին հայերեն Աստվածաշունչը: Անցյալ տարեվերջին հայ գրատպության համար շրջադարձային այս հոբելյանին նվիված միջոցառումներ եղան Հայաստանում և Հոլանդիայում: Ինչպե՞ս հնարավոր դարձավ հայերեն Աստվածաշնչի հրատարակությունը, ինչպե՞ս անդրադարձան կարևոր հոբելյանին Ամստերդամում: Այս հարցերի, ինչպես նաև հայ-հոլանդական գրական-թարգմանական նոր նախագծերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է թարգմանիչ Աննա Մարիա Մատարի հետ:
 

Մայրենիի օր. վտանգներ և հոգատարություն


Ումի՞ց և ինչպե՞ս պետք է պաշտպանենք հայերենը, որքանո՞վ է այն վտանգված այսօր Հայաստանում և Սփյուռքում: Հայկ Համբարձումյանը զրուցել է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի հետ: