|
Գոյության խաղն ու Աստծո անվան փնտրտուքըԻ՞նչ դեր ունեն բանաստեղծությունն ու բանաստեղծը գոյության հավերժ շրջապտույտում, ի՞նչ պատասխանատվություն` իրականության նկատմամբ: Ո՞ւմ է ուղղված և ինչո՞ւ է ստեղծվում բանաստեղծություն մեր ժամանակներում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծ Ավագ Եփրեմյանի հետ: |
|
Հայ միջնադարյան արվեստի նորովի ներկայացումը. լրագրության և գիտության միջևՀայ միջնադարյան հարուստ մշակույթը ժամանակակից՝ ագրեսիվ տեղեկատվությամբ ու գովազդով լցված աշխարհում ներկայացնելու և հասանելի դարձնելու համար արդեն ավանդական գործիքները՝ գիտական մամուլ, գրքերի հրատարակություններ և այլն, բավարար չեն: Անհրաժեշտ են համացանցային կայքեր, թվային շտեմարաններ, իհարկե մասնագիտական նոր մոտեցում: Արդյունավետ կարո՞ղ են լինել այս միջոցները, ինչպե՞ս ընդհանրապես պետք է ներկայացվի մեր արվեստը և ներկայացվում է արդյո՞ք: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի հետ: |
|
Հայ ժամանակակից կերպարվեստը միջազգային բիենալեներում
2016 թ. դեկտեմբերի 15-ին Իտալիայի Բարի քաղաքում մեկնարկեց և շուրջ մեկ ամիս տևեց կերպարվեստի «Bibart bienalle» միջազգային բիենալեն, որին Հայաստանից մասնակցեց նկարիչ Արթուր Հովհաննիսյանը և արժանացավ միանգամից երկու մրցանակի: Ի՞նչն է բարձր գնահատվում միջազգային բիենալեներում, ինչպե՞ս է ժամանակակից արվեստը արժևորվում ու ներկայացվում Հայաստանում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի հետ:
|
|
Հայ երաժշտարվեստն ու աշխարհը
Հայկական երաժշտարվեստի` երկրի ներսում ներկայացման ու արտերկրում հանրահռչակմանն ուղղված պետական ու մասնավոր բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, կազմակերպվում են համերգներ ու փառատոններ: Որքանո՞վ են արդյունավետ այս քայլերը, ինչպե՞ս է հնարավոր ժամանակակից աշխարհում ցածրաճաշակ երաժշտության հաղթարշավի պայմաններում գրավիչ կերպով ներկայացնել բարձրարվեստ երաժշտությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Music of Armenia կազմակերպության հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանի հետ:
|
|
Գեղանկարչությունից՝ անիմացիաՀայկական ամենամեծ ձեռագրի՝ «Մշո Ճառընտիրի» փրկության հայտնի պատմությունն արդեն ներկայանում է անիմացիայի միջոցով: «Մշո Գեղեն» վերնագրով անիմացիոն ֆիլմը տարեվերջին հայկական կինոակադեմիայի կողմից ճանաչվեց տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ: «Մշո Ճառընտիրի» պատմության վիզուալացման առանձնահատկությունների, գեղանկարչության և անիմացիայի հարաբերության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Արարատ Մինասյանի հետ: |
|
Ինտելեկտուալների խաղերն ու իրականությունն ըստ ՀեսսեիԱշխարհի ամենահայտնի ու խորհրդավոր, դժվարամարս ու դժվար մեկնելի գրքերից, գերմանական փիլիսոփայական վեպի գագաթներից մեկն արդեն հայերեն է: Լույս է տեսել Հերման Հեսսեի «Հուլունքախաղը»: Վեպի առանձնահատկությունների, թարգմանության անհրաժեշտության, ինչպես նաև ինտելեկտուալների ու աշխարհի հարաբերության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է վեպի թարգմանիչ, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանի հետ: |
|
Սուրբ Ծննդյան խորհուրդն ու մարդըԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը նշում միասին, ի՞նչ խորհուրդ ունեն այս տոները ժամանակակից մարդու համար, հե՞շտ է արդյոք ընկալել դրանք։ Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Տ. Առնակ քահանա Հարությունյանի հետ: |
|
Սուրբ Ծննդյան ու ձմեռային հեքիաթների ժամանակըՏարեմուտն ու Սուրբ Ծնունդը հիանալի առիթ է խոսելու սուրբծննդյան ու ձմեռային հեքիաթների ջերմ ու տոնական մթնոլորտի, բարեգործության, համերաշխության ու սիրո տրամադրություններ մասին: Գրականության ու բանահյուսության մեջ հանդիպող այս մոտիվների, ինչպես նաև տոների խորհուրդների ու նշանակության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի հետ: |
|
Անկախության չամբողջացող կինոժամանակըԱնկախության երկուս ու կես տասնամյակ՝ բարդ ու հակասական տարիներ, վերելքներ, անկումներ, հաղթանակներ ու պարտություններ: Հատվածական ու գաղափարապես չամբողջացող մի ժամանակ: Ինչպե՞ս է անկախության շրջանն իր գեղարվեստական արտահայտությունը գտել գրականության մեջ, կինոյում: Արդյո՞ք մեր արվեստագետները քառորդ դար ընդգրկող այս շրջանը ընկալում և ներկայացնում են որպես մեր պետության ու ժողովրդի կյանքի ամբողջական, ավարտուն մի փուլ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի հետ: |
|
Ավետիս Ահարոնյան գրողն ու գործիչը
Գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության Ազգային ժողովի նախագահ: Մարդ, ով մասնակցել է հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցած քաղաքական կոնֆերանսների, Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել Սևրի պայմանագիրը: Այս տարի լրացավ Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակը: Ավետիս Ահարոնյանի կյանքի ու գործունեության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Տիգրան Ջինբաշյանի հետ:
|
|
Արդի պոեզիան և իրականության արձակըԻնչպե՞ս է ժամանակակից գրականությունը տեսնում և պատկերում իրականությունը, ինչպե՞ս պետք է արդի պոեզիան արձագանքի մեր բազում խնդիրներին ու հարցերին: Ի՞նչ մեխանիզմներով է հասարակությունը բարձրացնում և լսելի դարձնում գրողին, ինչո՞ւ այսօր այդ մեխանիզմները չեն գործում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծ Հուսիկ Արայի հետ: |
|
Էլեկտրոնային գրահրատարակչությունը ՀայաստանումԹեև չարդարացան ավանդական գրքի մահվան մասին մռայլ կանխատեսումները, սակայն ամբողջ աշխարհում ընթերցողների ստվար մասը գիրք ընթերցում է հենց թվային ձևաչափով՝ տարբեր ընթերցիչներով: Ի՞նչ վիճակում է էլեկտրոնային գրահրատարակչությունը Հայաստանում, ինչպե՞ս են կարգավորվում հարաբերություններն այս ոլորտում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Յավրուհրատ» էլէկտրոնային հրատարակչության հիմնադիր Մարատ Յավրումյանի հետ: |











