
Հաճախ կարող ենք լսել դժգոհություններ, թե սիրված դերասանը նկարահանվել է վատ սերիալում կամ ցածրորակ կատակերգության մեջ, վարում է շոու հեռուստատեսությամբ կամ թամադայի պաշտոն ունի հարսանիքների ժամանակ: Հասկանալի է, որ հանդիսատեսը սիրված դերասանին ցանկանում է տեսնել միայն թատրոնի բեմում կամ լավ ֆիլմերում, սակայն որքանո՞վ է մեր ֆիլմարտադրությունն իր ներկա ծավալներով և թատրոնն իր հնարավորություններով պայմաններ ապահովում դերասանի ստեղծագործական ներուժի իրացման համար: Ընդհանրապես, դերասանը Հայաստանում ունի՞ ընտրության հնարավորություն: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է դերասան Բաբկեն Չոբանյանի հետ:
Շարք: Թեմա
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ և վարող Հայկ Համբարձումյան
,
Ռեժիսոր Վահե Սուքիասյան,
Օպերատոր Արտաշես Մաթևոսյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան2017-09-08T21:55:00+04:00
Telecast type: Հաղորդաշար