|
|
Մոսկվայի հոգևոր ակադեմիայի դասախոսները՝ Գևորգյան ճեմարանումԳևորգյան հոգևոր ճեմարանում ընդունելության քննություններ են: Մոսկվայի հոգևոր ակադեմիայի հետ համատեղ փոխլրացնող կրթական ծրագրերի, դասախոսական փորձի փոխանակման ծրագրի շրջանակում Գևորգյան ճեմարանում էին Մոսկվայից ժամանած հյուրեր: |
|
|
Արվեստի 2-րդ ամառային ակադեմիան ամփոփում է արդյունքներըՎարպետության դասեր, փերֆորմանսներ, կոմպոզիտորների և երաժիշտ-կատարողների միջև հանդիպումներ և այլն. Արվեստի 2-րդ ամառային ակադեմիան ամփոփեց արդյունքները: Հանդիսատեսի քվեարկությունից հետո դիպլոմի արժանացան երիտասարդ նկարիչ Մհեր Չատինյանը, գրող Մարիամ Եղիազարյանն ու պարսիկ կոմպոզիտոր Ալի Վալայեն: |
|
|
Արարատյան թեմի երիտասարդաց միությունը ԵռաբլուրումԹեմի հոգևոր դասն ու երիտասարդաց միության անդամները ՊՆ ներկայացուցիչների հետ միասին ծաղիկներ դրեցին արցախյան ազատամարտի հերոսների շիրիմներին՝ ոգեկոչելով նրանց հիշատակը: Ցեղսպանության 100-ամյակին նվիրված ամենամսյա այս միջոցառումների հաջորդ նախաձեռնությունը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին: |
|
|
«Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնն ավարտվեցՈսկե ծիրանի» ֆիլմերի ծրագիրը պահպանեց Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր և Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած չորս մրցույթները: Այս տարի փառատոնին ներկայացվել էր ավելի քան 1500 մասնակցության հայտ 95 երկրից: Աննախադեպ մեծ էր նաև հայկական ֆիլմերի քանակը:
|
|
|
«Արտ վոյսիզն» ու «Լոս Լոկոսը» մեկ բեմումՀամարձակ իմպրովիզներ, ֆլամենկո, հայ ավանդական երաժշտություն և համաշխարհային ջազի լավագույն ավանդույթներ: Ուլիխանյան» ակումբում Արտ վոյսիսի» ու Լոս Լոկոսի» համատեղ համրեգն էր: |
|
|
«Պառլամենտ» ամսագրի պատվոգրերը հայ եկեղեցու սպասավորներինՀոգևոր արժեքների, մշակույթի և ինքնության պահպանման գործում մեծ ավանդի համար Պառլամենտ» ամսագիրը պատվոգրեր է շնորհել Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանին, Տ. Դանիել քահանա Բաղումյանին, Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանին: |
|
|
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը ՀայաստանումՊրեմիերա Պատանի հանդիսատեսի թատրոնում էր. Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հանդես է գալիս Կարինե Խոդիկյանի պիեսի հիման վրա բեմադրված Սիրային քառանկյունի» ներկայացմամբ: |
|
|
Կիրակնօրյա դպրոցների մանկավարժների համաժողով ԾաղկաձորումՄայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Վորլդ Վիժն» կազմակերպության հետ համատեղ կիրակնօրյա դպրոցների համար պատրաստել է մեթոդական ձեռնարկ: Մանկավարժներն այն կստանան նոր ուսումնական տարվա սկզբից: |
|
|
Մայր Աթոռն ամփոփում է հոգևոր կրթարանների ուսումնական տարինՀոգևոր կրթարանների ուսումնական տարվա ավարտին Վեհափառ հայրապետի գլխավորությամբ տեղի ունեցող ժողովն, իբրև կանոն, վերհանում է կարևոր ու ցավոտ խնդիրները: Ի մի են բերվում տարվա ձեռքբերումներն ու բացթողումները: Հոգևոր կրթարանները խստապահանջ են ապագա կիրթ ու ծառայասեր եկեղեցականներ պատրաստելու գործում»,-ասում է վերատեսուչը: |
|
|
Հանգանակություն Մարիամիկի համար5-ամյա Մարիամիկին բժիշկներն ախտորոշել են մանկական ուղեղային կաթված: Նա ինքնուրույն գրեթե չի տեղաշարժվում: Անցյալ տարվա վիրահատությունը զգալի բարելավել է նրա վիճակը: Գերմանացի բժիշկները հուսադրել են, որ փոքրիկը կկարողանա ինքնուրույն քայլել երկրորդ վիրահատությունից ու վերականգնողական կուրսից հետո, որը կարժենա 32.200 եվրո: Սակայն ընտանիքը բուժումը շարունակելու միջոցներ չունի: Երեխայի մայրը իր անունով հաշվեհամար է բացել Արարատ Բանկում: Ահա այն. Կարինե Ադյան
|
|
|
Հուլիսի 2-ին մեկնարկեց Հայ Եկեղեցու թեմական երիտասարդաց խորհուրդների ներկայացուցիչների ժողովըՀուլիսի 1-ից 4-ը տեղի ունեցավ Հայ Եկեղեցու թեմական երիտասարդաց խորհուրդների ներկայացուցիչների ժողովը: Այդ առիթով Հայաստան էին ժամանել աշխարհասփյուռ 40 թեմերի երիտասարդական միությունների շուրջ 60 ներկայացուցիչ: Առաջին օրը նրանք հանդիպեցին Հայոց Հայրապետի հետ, իսկ հաջորդիվ քննարկեցին իրենց անելիքները կապված ցեղասպանության 100 ամյա տարելիցի հետ: |
|
|
«Ֆրեսկո» փառատոնն ամփոփվեցՀուլիսի 1-ին տեղի ունեցավ Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի մրցանակաբաշխությունը և փակումը: |