|
Անկախության օրը Հայոց Հայրապետը այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոնՍեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց կյանքն ընծայած զավակների հիշատակին։ Հայրապետի հանդիսապետությամբ պանթեոնում կատարվեց հոգեհանգստյան կարգ, իսկ Նորին Սրբությունը ծաղիկներ խոնարհեց հերոսների շիրիմներին և «Արցախի կանչ» հուշահամալիրի մոտ՝ աղոթքով հիշատակելով Արցախի ազատության բոլոր նահատակներին։ |
|
Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին օծվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբՍեպտեմբերի 19-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է ռուսաստանաբնակ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։ Օծման արարողությանը մասնակցեցին Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազում ուխտավորներ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամում ընդգծեց, որ հավատքով են կառուցվում ու նվիրագործվում Տիրոջ վկայարանները, որոնց շուրջ ամրապնդվում է հավատացյալների հոգևոր միասնությունը։ |
|
Խաչվերացի տոնական Պատարագ Մայր ՏաճարումՍեպտեմբերի 13-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Խաչվերացի տոնական Պատարագ, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և Սուրբ Խաչին նվիրված գլխավոր տոնը։ Պատարագիչ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քարոզում անդրադարձավ Խաչվերացի պատմական ակունքներին ու խաչի կենարար զորությանը։ Երեկոյան Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Տաճարից դուրս բերվեց Տիրոջ խաչափայտի նվիրական մասունքը՝ ռեհանով և ծաղիկներով զարդարված, և կատարվեց Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն ու անդաստանի կարգ։ |
|
Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթովՕգոստոսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 75-ամյա հոբելյանի առիթով շնորհավորեցին եպիսկոպոսաց դասը, քահանաները, սարկավագները, աշխարհիկ պաշտոնեությունն ու Սփյուռքից ժամանած երիտասարդները: Հայրապետն իր երախտագիտությունն ու գնահատանքը հայտնեց ներկաներին՝ ընդգծելով, որ թե՛ անցյալում և թե՛ այժմ հոգևորականների ու աշխարհականների լծակից ջանքերով է ամուր մնում մեր հոգևոր ու ազգային կյանքը։ |
|
Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, Մայր ԱթոռումԱյսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հազարավոր հավատացյալների էր համախմբել Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տոնական Պատարագ մատուցեց Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։ Պատարագի ավարտին հայրապետական թափորը շարժվեց դեպի Սուրբ Տրդատ Բաց Խորան, որտեղ Հայոց Հայրապետը կատարեց խաղողի օրհնության կարգը և, դիմելով իր աշխարհասփյուռ ժողովրդին, հորդորեց․ «Լավատեսությամբ շարունակեք շենացնել մեր երկիրը»։ Արարողությունից հետո օրհնված խաղողը բաժանվեց ժողովրդին։ |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի հայոց թեմի երիտասարդներինՕգոստոսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի հայոց թեմի ազգային և երկրորդական վարժարանների 17-18 տարեկան շրջանավարտներին ու նրանց ուղեկցող մանկավարժներին: Վեհափառ Հայրապետը պատգամեց երիտասարդներին նախանձախնդրություն դրսևորել ուսումնառության մեջ, ապագայում օգտակարություն բերել հայրենիքին ու Մայր Եկեղեցուն և բացահայտել Սուրբ Էջմիածնի խորհուրդը: |
|
Պայծառակերպության տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՀուլիսի 12-ին Քրիստոսի Պայծառակերպության տոնի առիթով Էջմիածնի Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է տոնական պատարագ: Պատարագիչ Գարեգին վարդապետ Համբարձումյանն իր քարոզխոսության ժամանակ անդրադարձել է Թաբոր լեռան վրա աշակերտներին Քրիստոսի աստվածային փառքով երևալու հիշատակությանը՝ նշելով, որ ամեն օրը կարող է փոխակերպվելու հնարավորություն տալ: Արարողության ավարտին Հայոց Հայրապետը Պայծառակերպության տոնի առիթով օրհնել է ժողովրդին: |
|
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնըՈւխտավորներն այցելել են Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցի, մասնակցել են պատարագի, աղոթով հայցել սուրբ Սահակ հայրապետի և սուրբ Մաշտոց վարդապետի բարեխոսությունը հայ ազգի և ժողովրդի համար: Հայաստանը բացառիկ երկրներից է, որն առանձին տոնով մեծարում է թարգմանիչներին։ Այս տոներն ամփոփում են ազգային ինքնության, գրի, լեզվի պահպանման և լուսավորության խորհուրդները: |
|
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Վեհափառ Հայրապետը, եկեղեցականներն ու հավատացյալները աղոթել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։ Հայրապետական մաղթանքի հնչյունների ներքո Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնություն է բաշխել Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Մայր Աթոռում հավաքված մարդկանց: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրել է Էջմիածնի 14/11 ընտրական տեղամասումՆորին Սրբությունն ընտրատեղամաս է ժամանել Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ։ Ընտրությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանել է ընտրատեղամասի մոտ հավաքված լրագրողների հարցերին: |
|
Արարատյան շաբաթվա տոնակատարություններին ընդառաջ Սուրբ Էջմիածնում դուրս են բերվել եկեղեցու սրբություններըԱրարատյան շաբաթվա տոնակատարություններին ընդառաջ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ հավատացյալների երկրպագության համար դուրս է բերվել Քրիստոսի Խաչափայտի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքներն ամփոփող սրբությունները: Մայր Տաճարում Սուրբ Եղիա մարգարեի հիշատակության տոնին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ պատարագ է մատուցել Մայր Աթոռի միաբան Մխիթար աբեղա Եփրեմյանը: |
|
Մայր Տաճարում տոնի առիթով կատարվել է Հանրապետական մաղթանքՀանրապետության տոնի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք: Հոգևորականներն ու հավատացյալները աղոթել են Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ ու անվտանգ կյանքի համար: Հանրապետական մաղթանքից հետո Միածնաէջ Մայր տաճարում Իջման Սուրբ Սեղանի առջև անդրանիկ եպիսկոպոսական պատարագն է մատուցել Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: Սրբազան Հայրը անցած կիրակի՝ Հոգեգալստյան տոնի օրն է Հայոց Հայրապետի ձեռամբ ձեռնադրվել ու օծվել: |












