Եկեղեցական-ներկայացուցչական ժողովն ընտրել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ


Հունիսի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը շարունակվում է: Հունիսի 7-ին ժողովն ընտրեց Գերագույն հոգևոր խորհրդի նոր կազմ: 

Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը մեկնարկեց


Հունիսի 6-ին, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնակեց Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը: Քառօրյա ժողովին մասնակցելու համար Մայր Աթոռ են ժամանել  նվիրապետական աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ, Հայրապետական պատվիրակներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Ժողովի՝ ընտրված հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներ: Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովի ընթաքում կանոնադրական հարցերի քննարկումից բացի կընտրվի նաև Գերագույն հոգևոր խորհրդի նոր կազմ: Ժողովի աշխատանքը կավարտվի հունիսի 9-ին: 

Ռուսաց լեզվի ակադեմիան բարձրագույն պարգև հանձնեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին


Ռուսաց լեզվի ակադեմիայի  բարձրագույն պարգևը՝ «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշանը հանձնվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին:

Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի հայ համայնքի հետ


Մարտի 18-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը միջեկեղեցական այցով մեկնեց Ֆինլանդիա` այդ երկրի Ուղղափառ և Ավետարանական-Լյութերական եկեղեցիների առաջնորդների հրավերով: Վեհափառ հայրապետը հանդիպում ունեցավ Ֆինլանդիայի հայ համայնքի հետ:

Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետի հետ


Շարունակվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջեկեղեցական քառօրյա այցը Ֆինլանդիա: Հայրապետը այդ երկիր մեկնել է  Ուղղափառ և  Ավետարանական-Լյութերական եկեղեցիների առաջնորդների հրավերով: Մարտի 19-ին կաթողիկոսն հանդիպում ունեցավ հայկական համայնքի հետ, իսկ  մարտի 20-ին, Հելսինկիի լյութերական տաճարում հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետ, Տուրկուի արքեպիսկոպոս Կարի Մյակկինենի հետ:

Գարեգին Բ-ի՝ Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցն ավարտվեց


Մարտի 18-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Ֆինլանդիայի Ուղղափառ և  Ավետարանական-Լյութերական եկեղեցիների առաջնորդների հրավերով, միջեկեղեցական այցով մեկնեց այդ երկիր: Տեսանյութն ամփոփում է քառօրյա այցը:

Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


2017թ-ի հունվարի 6-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Ծննդյան տոնական պատարագը: Մայր Տաճարում մատուցվեց հայրապետական պատարագ: Հայոց հայրապետի մասնավոր, անձնական աղոթքը վերաբերում էր հայոց սահմանների խաղաղությանը: Հայոց հայրապետի ամպհովանին պահում էին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի ղեկավարները՝ Կոթիի համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը, Ներքին Կարմիրաղբյուրի համայնքապետ Մանվել Կամենդատյանը, Բերքաբերի համայնքապետ Արթուր Մադաթյանը և Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը: 
«Ընչաքաղցությունը, հարստանալու մարմաջը մղում են խաբեության ու չարաշահումների, պատճառ դառնում մարդկային ողբերգությունների, առաջնորդում հասարակության բևեռացման, սոցիալական անարդարության,-ասաց Հայոց կաթողիկոսն իր Սուրբ Ծննդյան ուղերձում,- գթասրտության և ազնվության կողքին ականատես ենք ատելության և նենգադավության, խոնարհության և ծառայանվիրումի հանդիման՝ փառասիրության և իշխանատենչության մոլուցքների»: Տեսանյութը ներկայացնում է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Սուրբ Ծննդյան քարոզն ամբողջությամբ:   
 

Նռնօրհնեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տարեմուտի գիշերը


Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ, արդեն երրորդ տարին է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց բոլոր եկեղեցիներում տարեմուտի գիշերը գոհաբանական մաղթանքից հետո կատարվում է նռան օրհնության կարգ: Նռնօրհնեքով է ավարտվում հին տարին և սկսվում նորը: 

Նյու Յորքում տեղի ունեցավ Հայ եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը


Մի քանի օր է, ինչ Ամենայն հայոց հայրապետը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ, Նյու Յորքում է, որտեղ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում ժողովներ է անցկացնում. սկզբում՝ Հյուսիսային Ամերիկայի երեք՝ Արևելյան, Արևմտյան և Կանադայի  թեմերի  թեմական խորհուրդների դիվանների և Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական մարմնի անդամների, իսկ վերջին օրերին՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Առաջին անգամ է Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով գումարում Միացյալ Նահանգների Արևելյան թեմում: 

Եկեղեցական կյանք 04.11.2016 հատուկ թողարկում Նյու Յորքից


Մի քանի օր է, ինչ Ամենայն հայոց հայրապետը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ, Նյու Յորքում է, որտեղ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում ժողովներ է անցկացնում. սկզբում՝ Հյուսիսային Ամերիկայի երեք՝ Արևելյան, Արևմտյան և Կանադայի  թեմերի  թեմական խորհուրդների դիվանների և Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական մարմնի անդամների, իսկ վերջին օրերին՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Առաջին անգամ է Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով գումարում Միացյալ Նահանգների Արևելյան թեմում: 

Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատարագը Գյումրիում


Գյումրին մեծ խանդավառությամբ ընդունեց Հռոմի սրբազան քահանայապետին և Ամենայն հայոց կաթողիկոսին: Ֆրանցիսկոս պապը պատարագ մատուցեց Վարդանանց հրապարակում նախապես պատրաստված բաց խորանում: Հաղորդությունից հետո երկու հայրապետերը շրջեցին պապամոբիլով և օրհնություն բաշխեցին հրապարակում հավաքված հավատացյալներին:

Վարդգես Սուրենյանց


Ութնամյա տղան իր առաջին գծանկարը ցույց է տալիս Հովհաննես Այվազովսկուն: Պատկերված էր Բախչիսարայի լքված պալատի Արցունքի շատրվանը: «Սա տղան ազգիս պարծանքը դառնալու է»: Այսպես մեծն Այվազովսկին օրհնում է ապագա նկարչին: