Ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի այցն Արցախ


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ապրիլի 13-14-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էին: Հայրապետական պատվիրակության հետ էր նաև Հայ եկեղեցու բարերար Գաբրիել Ջեմբերջյանը: Պատվիրակությունը եղավ Ստեփանակերտում, Գանձասարի հայոց վանքում և մատենադարանում, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, Շուշիի Ղազանչեցոնց Ս. Ամենափրկիչ եկեղեցում:

Միասնական աղոթք Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում


Ամենայն hայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ նախագահի մասնակցությամբ ապրիլի 4-ին մայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում միասնական աղոթք է հնչել: 

Զատկական կիրակնօրյա պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Մարտի 27-ին Ս. Հարության տոնական պատարագը Մայր Աթոռում էր մեկտեղել հայ հավատացյալներին, պետական ավագանուն, բազմաթիվ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական ու մշակույթի գործիչների: Ամենայն Հայոց կաթողիկոսը մատուցեց Հայրապետական պատարագ և համայն հայությանը հղեց Սուրբ Հարության իր պատգամը:   

Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Ամենայն հայոց կաթողիկոսի Սուրբ Ծննդյան քարոզի բնաբանը Ղուկասի ավետարանից էր. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»: Հայրապետական պատարագին ներկա հավատացյալներից շատերի մտածումները Նորին Սրբության խոսքից հետո ուղղվեցին դեպի աշխարհի անհանգիստ հատվածները: Խաղաղաղության կորուստը ամենուր սպառնում է մարդկությանը: 
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի Սուրբ Ծննդյան քարոզը ներկայացնում ենք ամբողջությամբ: 
 

Հաղթանակած եկեղեցի


2015թ.-ի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը:
Հայ եկեղեցում վերջին 400 տարում սրբադասում չէր կատարվել: Եպիսկոպոսաց ժողովը վերականգնեց հավաքական սրբադասման կարգը:
Սրբադասման կարգի վերականգնման գործընթացի և պատմական այդ արարողության մասին պատմում են հայ եկեղեցու եպիսկոպոսներ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, քրիստոնեական քույր եկեղեցիների պետեր, կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ ու ներկայացուցիչներ:

«Գարեգին Ա» կրթական կենտրոնը համալրեց Մայր Աթոռի գիտակրթական հաստատությունների շարքը


Կրթական կենտրոն հիմնելու ցանկությունը երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի վերջին ցանկությունն է եղել: Լոնդոնաբնակ բարերարներ Հայկ և Էլզա  Տիտիզյանները անձամբ հայրապետին էին խոստացել ստանձնել այդ գործը: 2015թ-ին՝ մյուռոնօրհնության հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում տեղի ունեցավ Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացումը:

Ալեքսանդրիայի և համայն Աֆրիկայի պապ Թավադրոս Բ-ի շրջայցը և հրաժեշտի հանդիպումը Ս. Էջմիածնում


Ապրիլի 26-ին ավարտվեց Ղպտի պատրիարքի այցը Հայաստան: Նա հույս և պատրաստակամություն հայտնեց կրկին անգամ գալու մեր երկիր, որը նրան զարմացրել ու ջերմացրել էր: 

Ռոմանտիկ հնագետը. Պիոտրովսկի


Ֆիլմը պատմում է Պետական էրմիտաժի տնօրեն, հնագետ, արևելագետ Միխայիլ Պիոտրովսկու կենսագրության, գործունեության, Հայաստանի ու հայկականության հետ առնչությունների մասին: Հայաստանում Պիոտրովսկին  ոչ միայն մասնագիտական հետաքրքրություններ ունի,  այլ նաև ազգականներ ու բարեկամներ: Երևանը որպես երկրորդ հայրական տուն նրան հուզում է նույնքան, որքան Պետերբուրգը: Կենսագրական կարևոր դրվագներից զատ, հերոսը խոսում է արևելագիտության առանձնահատկությունների, մշակութային բազմազանության և հանդուժողականության մասին: 

Alt

Ոտնլվայի արարողություն և Խավարման կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Մայր Տաճարում Ոտնլվայի արարողությունը կատարում է Ամենայն հայոց հայրապետը: Նորին սրբությունը նախ օրհնում է ջուրն ու յուղը, ապա  ծնրադիր լվանում և օծում առաքյալներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը: Այս տարի նրանց մեջ էին մեկ եպիսկոպոս, աբեղաներ, սարկավագներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, Մայր Աթոռի Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ և զինվորներ:
Հինգշաբթի երեկոյան կատարվեց Քրիստոսի չարչարանքները խորհրդանշող Խավարման կարգ:

 

Alt

Կոմիտաս վարդապետի երևանյան հասցեն


Գրեթե մեկուկես տարվա աշխատանքներից հետո Կոմիտասի անվան զբոսայգում իր դռներն է բացել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Թանգարանի 8 սրահներում ներկայացված են վարդապետի կյանքն ու գործունեությունը, ապրումներն ու մտորումները, երաժշտական-տեսական և հոգևոր գործունեությունը, բանահավաքչական հարուստ ժառանգությունը: 

Հայրապետական պատարագ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին


Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում տոնական պատարագ մատուցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ: 
Այս տարի հայրապետական ամպհովանին կրելու պատիվն ունեցան բ.գ.դ. պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանն ու բ.գ.թեկնածու Գևորգ Մադոյանը:

 

Alt

Ամանորի գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Ընդունված կարգի համաձայն` յուրաքանչյուր տարի Ամանորի գիշերը հանրապետական մաղթանք է կատարվում, երբ Եկեղեցին աղոթում է առ Աստված հայրենիքի ծաղաղության և շենության համար: Այս տարի, հանրապետական մաղթանքին գումարվել էր նաև նռան օրհնության արարողությունը: