Շքանշանների հանձնում Մոսկվայի Ս. Պայծառակերպություն եկեղեցում


Նոյեմբերի 17-ին Մոսկվայի առաջնորդանիստ Ս. Պայծառակերպություն եկեղեցում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ եկեղեցու Ս. Գրիգոր Լուսավորիչ և Ս. Ներսես Շնորհալի պատվո բարձր շքանշաններ և օրհնության գրեր հանձնեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 122 բարերաների ` հայանպաստ և եկեղեցաշեն գործունեության համար:

Alt

Վերդիի «Ռեքվիեմը» Օպերայի և բալետի թատրոնում


Երաժշտական տարբեր կոլեկտիվներ մեկտեղվել են` նշելու Ջ. Վերդիի 200-ամյակը: Օպերայի եւ բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը, Ազգային ակադեմիական երգչախումբը, Երիտասարդական նվագախումբը և 4 մեներգիչներ ներկայացրել են Վերդիի Ռեքվիեմը:

Հավատքի վկաները


Ֆիլմը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի պատմության, ռուս-հայկական պատմական եկեղեցական հարաբերությունների և Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի կառուցման մասին է:

Եկատերինբուրգում հայկական նոր եկեղեցի է օծվել


Եկատերինբուրգի հայ համայնքի 25-ամյակի առիթով օծվեց նորակառույց Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցին: Հանդիսությանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ մասնակցում էր նաև Հայաստանից մեկնած պատվիրակությունը:

Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան. նոթեր


Նկարիչ Վազգեն-Բաժբեուկ Մելիքյանը հայ մեծանուն դասական Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի որդին է, ոչ պակաս տաղանդավոր, քան հայրն ու նկարչուհի քույրերը, սակայն քիչ լուսաբանված ու ճանաչված: Ֆիլմը հնարավորություն է` ճանաչելու ժամանակակից հայ յուրատիպ նկարիչներից մեկին` իր մտորումներով: Ֆիլմում հնչում են Վազգեն-Բաժբեուկ Մելիքյանի նոթերը: Կարդում է Տիգրան Պասկևիչյանը: Ֆիլմը պատրաստվել է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: