|
Հանդուրժողականության միջազգային օրը նշվել է նաև Վիրահայոց թեմումԹբիլիսիի Հավլաբարի Ս. Էջմիածին եկեղեցում շրջայց կատարելուց հետո «Հայարտուն» կենտրոնում կայացած միջոցառմանը մասնակցեցին Վրաստանում գործող կրոնական փոքրամասնությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները: Միջոցառմանը մասնակցեցին Վրաստանում գործող 14 կրոնական կազմակերպություններ: |
|
Վերափոխման տոնը Վիրահայոց թեմումՀայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Տիրամորը նվիրված ամենահին տոնը, նշվեց նաև Վիրահայոց թեմի եկեղեցիներում: Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 14-ին, կատարվեց հոգեհանգստյան կարգ ննջեցյալների հոգու խաղաղության համար: |
|
Պայծառակերպության տոնը աշխարհասփյուռ թեմերումԱյս տարի Հայ եկեղեցին հինգերորդ տաղավար տնը նշեց հունիս 16-ին: Քրիստոսի Պայծառակերպությունը տոնախմբվեց աշխարհասփյուռ բոլոր թեմերում: Բոլոր եկեղեցիներում պատարագ մատուցվեց, Վարդավառի ժողովրդական տոնախմբություններ կազմակերպվեցին: |
|
Կաթողիկե Ս․ Էջմիածնի տոնը Հավլաբարի Ս․ Էջմիածին եկեղեցումՀայ եկեղեցու աշխարհասփյուռ եկեղեցիներից Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցին այն եզակիներից մեկն է, որը պատիվ ունի կոչվելու հայոց հոգևոր կենտրոնի անունով: Եկեղեցին գտնվում է Թբիլիսիի կենտրոնական, հայաշատ Հավլաբար թաղամասում: Այստեղ ևս հունիսի 11-ին նշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: |
|
Վարդատոնը ԹբիլիսիումՍայաթ-Նովայի հիշատակը հավերժացնող տոնը հիմնվել է 1914 թվականին՝ Հովհաննես Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսիբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ: Այս տարի այն նշվեց 109-րդ անգամ: |
|
Ոգեկոչման համերգ ԹբիլիսիումՎիրահայոց թեմի առաջնորդի և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, Թբիլիսիի Վասո Աբաշիձեի անվան պետական նոր թատրոնում, Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ Ոգեկոչման միջոցառում: |
|
Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմումՀավատացյալներով լեփ-լեցուն էին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիները: Տոնական պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի՝ Բաթումի, Ռուսթավի, Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում գործող հայոց եկեղեցիներում: |
|
Ծաղկազարդի տոնը Թբիլիսիի հայոց եկեղեցիներումԱռավոտից մարդաշատ էին Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիները: Ապրիլի 2-ին, Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը, Հայ եկեղեցին տոնում էր Ծաղկազարդը: |
|
Միջինքի արարողությունները Վիրահայոց թեմումՎիրահայության շրջանում Միջինքի առիթով թխվում է բաղարջ կամ գաթա: Հատուկ այդ օրվա համար թխված տարատեսակ գաթաներն օրհնվեցին և բաժանվեցին ժողովրդին: |
|
Հոգեհանգստի կարգ Սումգայիթի ոճրագործության զոհ դարձած հայերի հիշատակին1988թ. փետրվարի 27-ից 29-ին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց հայ բնակչության ջարդ: Քաղաքի 18 հազար հայությունը դարձավ փախստական: Հայոց եկեղեցում տարիներ շարունակ այս օրերին հիշատակի արարողություններ են կազմակերպվում անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար: Տեսանյութը Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցուց է: |
|
Թբիլիսիում նշեցին Հովհաննես Թումանյանի 154-րդ տարեդարձը և Բուն բարեկենդանըԹբիլիսիի առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանը, շնորհավորելով Բուն բարեկենդանի տոնի կապակցությամբ, նաև հորդորեց հոգեպես պատրաստված բռնել Մեծ Պահքի ճանապարհը, որպեսզի աղոթքով ու մաքուր հոգով արժանանան Սուրբ Հարության տոնին: Փետրվարի 19-ը նաև հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն ամեն տարի Թբիլիսիում նշվում է տարբեր միջոցառումներով: |
|
Տյառնընդառաջի տոնը Վիրահայոց թեմումՎիրահայոց թեմի եկեղեցիներում տոնը սկսվեց փետրվարի 13-ի երեկոյան՝ նախատոնակով, և ընթացավ եկեղեցական արարողություններով ու ժողովրդական հանդեսով: |