Տ. Արամ քահանա Ղազարյան


Ինչպե՞ս են ընտրվում մյուռոնօրհնության արարողության սրբությունները:
Ինչու՞ է Մայր տաճարի զանգակատունն իր շքեղությամբ առաձնանում բուն եկեղեցուց:
Ինչպե՞ս հասկանալ Քրիստոսի՝ «երկնքի արքայությունը պետք է ուժով նվաճել» խոսքը:
Ուխտի տապանակը կապ ունի՞ մեր հավատքի հետ:
Ճեմարանում ինչպե՞ս է անցնում սաների առօրյան:
Հոգևոր աստիճան չունեցող երեխան մինչև ո՞ր տարիքը կարող է շապիկ հագնել, խորան բարձրանալ: 
Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Արամ քահանա Ղազարյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Անկախության տոնին Մասյացոտնի թեմն ուխտագնացություն է կազմակերպել Լաջանիստի Սպիտակ վանք


Թեմի առաջնորդը, հոգևորականներն ու 120-ից ավելի երիտասարդներ շուրջ 3 կիլոմետր ոտքով անցնելով ճանապարհի դժվարությունները՝ հասել են խոնարհված, 13-14 դար թվագրվող սրբատեղի: Թեմը հաճախ է ուխտագնացություններ կազմակերպում խոնրահված այս եկեղեցի, Օրբելյանների ժամանակաշրջանի սրբավայրը աղբյուրներում Ս. Աստվածածին է հիշատակվում, սակայն սպիտակ գույն ունենալու պատճառով մարդիկ նաև Սպիտակավանք են կոչել: Մասյացոտնի թեմի նախաձեռնությամբ Հնագիտության ինստիտուտի մասնագետները 2021 թվականից այս տարածքում պեղումներ են իրականացնում:

 

Տ. Միքայել արք Աջապահյան


Որո՞նք են Մայր Տաճար և Մայր Աթոռ անվանումների բացատրությունները: Ինչո՞ւ է տաճարը վերաօծվում, եթե արդեն սուրբ մյուռոնով օծված է: Ինչպե՞ս է առաջացել Էջմիածին անվանումը:
Ինչո՞ւ Էջմիածնի Մայր տաճարում սուրբ պսակի եւ Սուրբ Մկրտության արարողություններ չեն կատարվում:
Մյուռոնի օրհնության արարողությունը Սուրբ գրքի՞ց է գալիս, թե՞ դա հայ եկեղեցու ստեղծած ծեսն է:
Ինչո՞ւ են մարդիկ մյուռոնված մկրտության ջուրը սուրբ համարում:
Ինչո՞ւ է միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերապահված մյուռոնօրհնությունը:

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Միքայել արք.Աջապահյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
 

Տ. Հուսիկ քահանա Սարգսյան


Որո՞նք են Հայտնության գրքում նշված 7 եկեղեցիները:
Ի՞նչ է մետանոիան:
Ինչո՞ւ են հանգուցյալին դեմքով դեպի արեւելք հուղարկավորում:
Օձագլուխ գավազանները խորհրդով առնչություն ունե՞ն դրախտում Եվային գայթակղած օձի հետ:
Ինչու՞ մեր եկեղեցին չի ընդունում արձանների պաշտամունքը:
Ի՞նչ է նշանակում «հող էր, հող դարձավ» արտահայտությունը:

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Հուսիկ քահանա Սարգսյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
 

Նաթան արք. Հովհաննիսյանը Մայր Աթոռում ընդունել է Շուշիի Վարանդա երգչախմբի անդամներին


Երեւանում կայանալիք համերգից առաջ երգչախմբի անդամները Մայր Աթոռի օրհնությունն են ստացել։ Վարանդա երգչախումբը 32 տարեկան է: Երկացանկում հոգևոր, ժամանակակից, դասական, ժողողվրդական ժանրերի ստեղծագործություններ են: Այս ընթացքում ավելի քան 800 արցախցի մանուկ, պատանի և երիտասարդ առնվազն մեկ տարի երրգչախմբի կազմում հանդես է եկել:

Երեւանում ՀԱՍԵ Արցախի թեմին գրասենյակ է տրամադրվել


Արցախահայերն այսուհետև գրասենյակում պարբերաբար կհավավքվեն՝ քննարկումների, միջոցառումների, զրույցների մասնակցելու համար։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցավ օգոստոսի 30-ին, որը նվիրված է եղել Արցախի Անկախության հռչակման տոնին։ Բաղրամյան 59 գ հասցեում գտնվող գրասենյակում տեղի ունենալիք հանդիպումների մասին տեղեկատվություն արցախցին կարող է ստանալ ՀԱՍԵ Արցախի թեմ ֆեյսբուքյան էջից։

 

Տ. Տաթև քահանա Մարուքյան


Ինչու՞ է հավատացյալը նեղություններ կրում
Ո՞րն է այգուցի՝ ինքնահողի իմաստը
Կարելի՞ է մահացածի 7-ն ու քառասունքը միասին կատարել
«Ամուսինը պետք է թողնի իր հորն ու մորը եւ հարի կնոջը» պատգամը վերաբերու՞մ է նաեւ կնոջը
ի՞նչ խորհրդանիշերով է հանդես գալիս Սուրբ Հոգին Ո՞րն է մանուկների եւ մեծահասակների  Աստվածաշնչի տարբերությունը։
Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Տաթև քահանա Մարուքյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Մայր Աթոռում գումարվել է Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության Համակարգող հանձնախմբի նիստ


Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռում գումարվել է Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման Համակարգող հանձնախմբի նիստ։ Սեպտեմբերի 28-ին, ժամը 17։00-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին կվերաօծվի Մայր Տաճարը: Համակարգող հանձնախումբը հանգամանորեն քննարկել է արարողությունների և հարակից միջոցառումների ծրագիրը:

 

Տ. Երեմիա քահանա Սարգսյան


Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Երեմիա քահանա Սարգսյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Ինչու՞ է Գառնու տաճարը հեթանոսական համարվում: «Ինչ չափով, որ չափում եք, նույնով Աստված պիտի չափի ձեզ համար» պատգամը ի՞նչ է փոխանցում մեզ:
Ինչպե՞ս են ողջունում հոգեւորականներին:
Սուրբ խաչի տոնը՝սբխեչը, որևէ առնչություն ունի՞ հանգուցյալների հետ: Արդյո՞ք Հայրն է Աստծուն ճիշտ դիմելաձեւը:
Ինչո՞ւ մինչեւ խաղողօրհնեքի օրը չպետք է խաղող ճաշակել: 

Տ. Հովսեփ քահանա Սարգսյան


Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Հովսեփ քահանա Սարգսյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Պարտադի՞ր է արդյոք, որ եկեղեցին զանգ ունենա:
Եկեղեցու պատերը լվանալուց և առաստաղը սպիտակեցնելուց հետո վերաօծման անհրաժեշտություն առաջանու՞մ է:
Պատարագի ժամանակ ինչու՞ է հացը գինու մեջ թաթախված  բաժանվում հավատացյալներին:
Ի՞նչ անել, եթե բարի նպատակով խորհուրդդ վնասել է դիմացինին:
Մե՞ղք է արդյոք երեխայից՝ իր որդեգրման հանգամանքը թաքցնելը:
Զավակը կարո՞ղ է մկրտվել, եթե ծնողը մկրտված չէ: 

Հիվանդություն եւ միայնություն


Ծննդից մինչեւ մահ մարդուն բնորոշ է հիվանդությունը և սա պետք չէ բացատրել մեղքերով, կամ Աստծուն մոտենալու միտումով։ Հիսուսը բժշկում էր, որովհետեւ ուզում էր մարդկանց առողջ տեսնել, ամբողջական, երջանիկ տեսնել։ Սերն է, որ մարդուն մոտեցնում է Աստծուն, ոչ թե հիվանդությունը։ Սերն է, որ մարդուն փրկում է։ Ոչ աղոթքը և ոչ էլ սրբերի դուռը գնալը երաշխիք չէ բժշկման։ Աստված ցավազրկող չէ։ Աստված եթե ցավազրկող լիներ, կցավազրկեր իր որդու տառապանքները։ Ի՞նչ եք կարծում Հիսուսն ինչո՞ւ տառապեց։

Տ. Նշան քահանա Ալավերդյան


Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Նշան քահանա Ալավերդյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Քառասունք պահելը մո՞ր, թե՞ զավակի համար է նախատեսված:
Եկեղեցիների կանաչապատմամբ ո՞վ կարող է զբաղվել:
Ի՞նչ է նշանակում «Տերը քննում է սրտերը և փորձում երիկամները» միտքը:
Երեխան կարո՞ղ է մկրտվել, եթե ծնողներն աղանդավոր են:
Եկեղեցիների կողքով անցնելիս ինչու՞ ենք խաչակնքվում:
Ո՞ր դեպքերում հոգեւորականը կարող է հանգստի կոչվել: