Աշոտ եւ Լորա Թունյանները պատվո բարձրագույն՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշանով են պարգեւատրվել երկար տարիներ Մայր Աթոռին աջակցելու, հատկապես Մյանմայում Հայոց եկեղեցու իրավունքների պաշտպանության գործում ունեցած դերակատարության համար: Այս զույգն է նաև Մայր Աթոռին ընծայաբերել արևային էլեկտրէներգիայի և ջրատաքացուցիչ կայաններ, հոգացել դրանց տեղադրման աշխատանքերը: Հայրապետական սրբատառ կոնդակում նշվում է նաև Մայր Տաճարի վերանորոգության համար Թունյանների արած նվիրատվության մասին:
2024-11-08
Telecast type: Լուր Ռեպորտաժ