«Ձայնագիր» երաժշտական-լրատվական հաղորդաշարի տաղավարն առաջարկում է հանդիպում հայ և համաշխարհային արվեստի ինքնատիպ ներկայացուցիչների հետ: Մեզ հյուր են գալիս հայտնի և բազմաժանր երաժիշտներ, արվեստաբաններ և արվեստասերներ: Նրանք պատմում են իրենց ստեղծագործական կյանքի վառ դրվագների մասին, քննարկում ժամանակակից արվեստի առջև ծառացած հարցեր: 
Հեղինակ և վարող՝ Անահիտ Մարգարյան
Ռեժիսոր՝ Վարդգես Մանուկյան
 
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին
 

Ինչ է կարելի և ինչ չի կարելի հնչեցնել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում. պարզաբանում է Մհեր Նավոյանը


Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ թանգարան-ինստիտուտի դահլիճում Կոմիտասի ստեղծագործությունները կարող են հնչել միայն բնագրային տարբերակով: «Ձայնագրի» տաղավարում թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը պարզաբանում է մամուլում և սոցցանցերում բազմաթիվ քննարկումների առիթ դարձած և ոմանց կողմից որպես գրաքննություն որակված գիտական խորհրդի որոշումը: 

«Բեռլինում բարձրակարգ հրեա մասնագետների երաժշտական մաֆիա կա». Լիոր Շամբադալ


Մշակութային Հայաստանի առանձնահատկությունների, երաժշտական Իսրայելի հաջողության պատմության, հրեական երաժշտական մաֆիայի, Իսրայելի բանակում երաժիշտների պարտադիր ծառայության և այլ հարցերի շուրջ Անահիտ Մարգարյանը զրուցել է աշխարհահռչակ հրեա դիրիժոր Լիոր Շամբադալի հետ։ 

Մշակութային 2016 թվականը․ հյուրը՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան


Մշակութային ցենզուրա, հեռուստաեթերում ռեստորանային ցածրորակ երաժշտության, երիտասարդ, տաղանդավոր երաժիշտների արտագաղթ, երաժշտական դպրոցների ուսուցիչների վարձատրություն: 
«Ձայնագրի» հյուրը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է։  
 

Նրա ձայնասկավառակները վաճառվել են 5 միլիոն օրինակով․ լեգենդար դիրիժոր Էնթոնի Վիթ


200-ից ավելի երաժշտական ալբոմներ, «Գրեմմի», «Էմմի», տասնյակ շքանշաններ և պարգևներ․ նա դասական երաժշտության քիչ կատարողներից է, որի ալբոմները վաճառվել են ավելի քան 5 միլիոն օրինակով: Հայաստանում է Էնթոնի Վիթը։ 

Ջեյմս Փենգ Լիու՝ ասիական ամենահեղիանակավոր նվագախմբերից մեկի գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր


Չինաստանում դասական ակադեմիական երաժշտության տարածված լինելու, երաժշտությամբ զբաղվող միլիոնավոր չինացի երիտասարդների, չին ժամանակակից կոմպոզիտորների և ասիացի երաժիշտների վիրտուոզության գաղտնիքների մասին «Ձայնագրի» տաղավարում պատմում է Վուհանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ջեյմս Փենգ Լիուն:

Մեր հյուրը Արտո Թունջբոյաջյանն է


«Ձայնագրի» հյուրը մուլտիինստրումենտալիստ, վոկալիստ Արտո Թունջբոյաջյանն է։

Մեր հյուրը Ռիշար Գալիանոն է


«Ջազի սրբազան մոնստր», Նոր մյուզետ երաժշտական ոճի հիմնադիր Ռիշար Գալիանոն «Ձայնագրի» տաղավարում պատմում է իր անցած ստեղծագործական ուղու, բազմապրոֆիլ երաժիշտ լինելու կարևորության, իր ընկեր՝ Աստոր Պիացոլլայի արվեստի և իրենց փոխհարաբերությունների մասին: 

Մեր հյուրը Երվանդ Երզնկյանն է


45 տարի նա աշխատում է Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում, 1986 թվականից ղեկավարում է այն: Երվանդ Երզնկյանը պատմում է նվագախմբի անցած ճանապարհի, ծրագրերի և հեռանկարների մասին: 

«Ձայնագրի» տաղավարում Ռուբեն Ահարոնյանն է


«Ձայնագրի» տաղավարում հյուրընկալվել է 70-րդ տարեդարձը բոլորած հայազգի մեծանուն ջութակահար Ռուբեն Ահարոնյանը: 

«Ձայնագրի» տաղավարում Հասմիկ Բաղրամյանն է


Որքանո ՞վ է ազգային երգն ու պարը ճանաչելի երիտասարդ սերնդի համար, ինչպե ՞ս են ֆինանասվորվում ավանդական արվեստը ներկայացնող խմբերը, ինչպե ՞ս պայքարել հարսանիքներին, ծննդյան և այլ տոնախմբություններին հնչող անորակ երաշտության դեմ: «Ձայնագրի» տաղավարում հյուրընկալվել է «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային ՀԿ նախագահ, «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը։ 

«Ձայնագրի» հյուրը Բարսեղ Թումանյանն է


«Ձայնագրի» հյուրը օպերային հայտնի երգիչ Բարսեղ Թումանյանն է։

Հարցազրույց դիրիժոր Դմիտրի Յուրովսկու հետ


Ռուս դիրիժոր Դմիտրի Յուրովսկին օրերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրն էր: Նա հատուկ հարցազրույց է տվել մեր երաժշտական թողարկմանը: