
Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին
|
Արցախի թեմի հոգևորականների և եկեղեցիների հարցը առկա ծայրահեղ պայմաններումՄայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ քննարկում ենք Արցախում ստեղծված ցեղասպանական իրավիճակը, հնարավոր լուծումները, Արցախի թեմում ծառայող հոգևորականների և հոգևոր-մշակութային կառույցների ճակատագրի հարցը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Մեծ ճանապարհների շուկան և ՀայաստանըԱշխարհաքաղաքական մեծ խաղն ու մեծ ճանապարհները, որոնք պտվվում են Հայաստանի և Արցախի շուրջ: Վերլուծում է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Արցախյան հակամարտության «կարգավորումը»՝ ըստ ոչ հայկական շահերիՔաղաքական գործիչների, այդ թվում և՝ միջազգային դերակատարների բառապաշարում Արցախյան հակամարտություն եզրույթը գրեթե բացակայում է, օգտագործվում է միայն կարգավորում եզրույթը: «Կարգավորվող» Արցախում այսօր ցեղասպանության իրական սպառնալիք է, սովի միջոցով բնակչության խոշտանգում, Բերձորի միջանցքը փակ է, Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բաց, ՀՀ տարածքների մի մասը օկուպացված են, իսկ սահմաններին՝ ադրբեջանական զորքի ու զինտեխնիկայի շարունակվող կուտակումներ: Տրամաբանակա՞ն է այս անցանկալի հակասությունը: Մեր հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Ցանկանում ենք խաղաղություն, ստանում ենք պատերա՞զմ«Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով»: Պաշտոնական Երևանն այսօր հայտարարեց տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի` էականորեն սրման մասին և ազդարարեց, որ Հայաստանը պատրաստ է և ցանկանում է խաղաղության պայմանագիր կքնել Ադրբեջանի հետ: Նախօրեին էլ Ադրբեջանի արտգործնախարարն էր հայտարարել, որ իր երկիրը պատրաստ է խաղաղության, բայց Երևանն է փակուղի տանում գործընթացը: Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում: Ովքե՞ր են դրանց գլխավոր և իրական սուբյեկտները: Քննարկում ենք թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Ո՞րն է Արցախի հարցըԿա՞ միջազգային կոնսենսուս Արցախի հարցի վերաբերյալ: Ինչու՞ է Հայաստանի համար անիրատեսական հարաբերությունների կարգավորումը հարևանների հետ՝ առանց միջնորդ կողմի: Զրուցում ենք պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ու՞ր է 88-ի ժողովուրդը2020թ. պատերազմում կրած պարտությունից հետո մենք բոլորս մեր վրա զարմացած ենք: Այսօր, երբ Արցախը լիակատար շրջափակման մեջ է՝ էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև, երբ գոյաբանական սպառնալիքի առջև է Հայաստանի Հանրապետությունը, մարդիկ, կարծես, ապրում են բնականոն կյանքով: Ու՞ր է 88-ի ժողովուրդը: Զրուցում ենք վարքային հոգեբան Դավիթ Հայրապետյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ճեղքելով շրջափակման կարծրատիպը. ArtsakhXԱրցախի Հանրապետության կառավարությունը տեղեկացնում է, որ գործարկվել է ArtsakhX մեսենջեր հավելվածը՝ հատուկ Արցախում կայուն և անվտանգ հաղորդակցության համար: Հավելվածը ստեղծվել է «Զանգի» ընկերության կողմից՝ հատուկ արցախցիների համար: ArtsakhX-ը աշխարհում եզակի է: «Երրորդ հազարամյակի» տաղավարում ընկերության հիմնադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Ինչի՞ է պատրաստվում ԱդրբեջանըՈրո՞նք են ադրբեջանական պետության ռազմավարական ու տնտեսական պլանները։ Ի՞նչ դեր ունի դրանցում հայկական պետությունը: Քննարկում ենք Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Հետազոտելով հայկական և ադրբեջանական նարատիվները. մաս 2-րդ«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն պատմույթի նոր շրջափուլը հայկական և ադրբեջանական մեդիա և սոցցանցային հարթակներում» ծավալուն հետազոտությունը։ Այն բաղկացած է վեց մասից՝ Լաչինի միջանցքի արգելափակում և Արցախի շրջափակում, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր, Նոր պատերազմի հավանականություն, Բանակցություններ Ադրբեջանի և ԼՂ-ի միջև, Փախստականներ և «Արևմտյան Ադրբեջան», Միջնորդներ և արտաքին դերակատարներ։ Կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ հաղորդման երկրորդ հատվածում քննարկում ենք վերջին երեք թեմաների շուրջ հետազոտության արդյունքները։ Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Հետազոտելով հայկական և ադրբեջանական նարատիվները. մաս 1-ին«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն պատմույթի նոր շրջափուլը հայկական և ադրբեջանական մեդիա և սոցցանցային հարթակներում» ծավալուն հետազոտությունը։ Այն բաղկացած է վեց մասից՝ Լաչինի միջանցքի արգելափակում և Արցախի շրջափակում, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր, Նոր պատերազմի հավանականություն, Բանակցություններ Ադրբեջանի և ԼՂ-ի միջև, Փախստականներ և «Արևմտյան Ադրբեջան», Միջնորդներ և արտաքին դերակատարներ։ Կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ հաղորդման առաջին հատվածում քննարկում ենք Արցախի շրջափակման և Խաղաղության պայմանագրի թեմաների շուրջ հետազոտության արդյունքները։ Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Արմենոֆոբիա. Ադրբեջանի պետական գաղափարախոսությունըԼույս է տեսել «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» մենագրությունը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Մեր տաղավարում Ադրբեջանի հարցերով փորձագետ, «Արմենոֆոբիա» մենագրության հեղինակ Գառնիկ Դավթյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռանկյունին պատերազմից հետո2020 թ. պատերազմը փոխեց մեր հարաբերությունները ոչ միայն աշխարհի հետ, այլև՝ ինքներս մեզ հետ: Հնարավո՞ր է լուծել հայկական որևէ խնդիր, երբ հայերն իրար չեն վստահում: Ո՞ր կառույցները կարող են վերահաստատել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռանկյունու խարխլված կապերը: Մեր զրուցակիցն է միջազգայնագետ, Սփյուռքի հարցերով Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |





