«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն պատմույթի նոր շրջափուլը հայկական և ադրբեջանական մեդիա և սոցցանցային հարթակներում» ծավալուն հետազոտությունը։ Այն բաղկացած է վեց մասից՝ Լաչինի միջանցքի արգելափակում և Արցախի շրջափակում, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր, Նոր պատերազմի հավանականություն, Բանակցություններ Ադրբեջանի և ԼՂ-ի միջև, Փախստականներ և «Արևմտյան Ադրբեջան», Միջնորդներ և արտաքին դերակատարներ։ Կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ հաղորդման առաջին հատվածում քննարկում ենք Արցախի շրջափակման և Խաղաղության պայմանագրի թեմաների շուրջ հետազոտության արդյունքները։ Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
Շարք: Երրորդ հազարամյակ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ և վարող Աննա Սարգսյան
,
Ռեժիսոր Տիգրան Աբազյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2023-07-20T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար