Խնուշինակի Սբ. Աստվածածինն Արցախում


Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի Սուրբ Աստվածածինը երկու լայնաթռիչք կամարների վրա կառուցված բազիլիկ է: Կառուցվել է 1860 թվականին, շուշեցի Հայրապետ բեկ Դոլուխանյանցի միջոցներով: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին եկեղեցին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Խնուշինակի Սուրբ Աստվածածինը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

 

Բռի եղցի վանական համալիրն Արցախում


Բռի եղցի վանքը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է: Տարածական սփռվածությամբ Արցախի ամենաընդարձակ վանքն է: Կառուցվել է 13-րդ դարում: Վանական համալիրը հայտնի է հատկապես իր որմնափակ խաչքարերով: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Հացի գյուղի Բռի եղցի վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

 

Խաչքարերի հովիտն Արցախում


Արցախի Շահմասուր գյուղի ճամփեզրին է գտնվում Խաչքարերի հովիտ կոչվող տարածքը, որը միջնադարյան հայկական գերեզմանատուն է: Կառուցվել է 11-12-րդ դարերում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պաշտոնապես վավերացված խաչքարային հուշարձանների թիվը հասնում է երկու հազարի: 2023թ.-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթումից հետո դրանց վիճակն անհայտ է։

 

Կոշիկ անապատ վանական համալիրն Արցախում


Կոշիկ անապատ վանական համալիրը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է: Վանքը Արցախի Խաղբակյան իշխանների հոգևոր կենտրոնատեղիներից էր: Կառուցվել է 11-12-րդ դարերում: Վանքի՝ Կոշիկ անվանումը, հավանաբար, գոշք բառից է. գոշք ասում են լեռներում ապրող ճգնավորների խմբին: 2023թ.-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից:Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

 

Հակոբավանքն Արցախում


Վաղ միջնադարում հիմնադրված Սուրբ Հակոբավանքը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում է: Հետագա դարերում Արցախի հայ իշխաննները վերակառուցել են այն, 13-րդ դարում Հակոբավանքն արդեն վանական մեծ համալիր էր։ 2020 թվականին համահայկական դրամահավաք էր սկսվել վանքի վերականգնման համար։ 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Մեծարանից Սուրբ Հակոբ վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

Կարմիր գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին Արցախում


1841 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում է: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Կարմի գյուղի Սուրբ Աստածածին եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

Երից Մանկանց վանքն Արցախում


Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Երից մանկանց վանքը հիմնադրվել է 17-րդ դարում: Պատկանել է պատմական Արցախի հինգ մելիքություններից մեկի՝ Ջրաբերդի Մելիք-Իսրայելյաններին: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Սուրբ Երից մանկանց վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին Արցախում


Հայաստան-Արցախ հսկիչ-անցագրային կետի հարևանությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում, Սրբոց Նահատակաց եկեղեցին կառուցվել է 2002 թվականին։ Հեղինակը ականավոր ճարտարապետ Բաղդասար Արզումանյանն է։ Աղավնո գյուղի հետ եկեղեցին 2022թ.-ին անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ: Սրբոց Նահատակացը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է։

Վերին Ծաղկավան. Շխմուրադի վանք


Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի այցեքարտն ու հպարտությունը 12-13 դդ Շխմուրադի վանքն է։ Այն գյուղից 6-7 կմ հարավ-արևմուտք է գտնվում։ Երբեմնի հզոր վանական համալիրը այժմ խոնարհված է: Եթե Շխմուրադի վանական համալիրը վերականգնվի ու դեպի սրբավայր տանող ճանապարհը բարեկարգվի, գյուղի կյանքում նոր փուլ կսկսվի:

Լուսագյուղ


Արագածոտնի մարզի Լուսագյուղը հարուստ է հնամենի սրբավայրերով, ուխատեղիներով` Մխեի վանք, Վերի Վանք կամ Սուրբ Գրիգորի վանք, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Նախնիներից ժառանգություն ստացած սրբավայրերը հազարավոր ուխտավորներ ունեն նաև այժմ։

Ախթալայի Սուրբ Աստվածածնի վանքը


«Ես Մարիամ՝ դուստր Կյուրիկեի, կանգնեցրի զպղնձահանս հողհատի Սուրբ Աստվածածինս։ Որք երկրպագեք, զաղոթքս մեզ հիշեցեք»։ Մարիամ իշխանուհու պատվերով ստեղծված այս արձանագրությամբ խաչքարը Ախթալայի բակում է, այն վանքի փաստացի անձնագիրն է։ 1188 թվականին պատրաստված խաչքարը տարբեր ժամանակաշրջաններում օտարների, հատկապես վրացիների կողմից վանքը յուրացնել փորձելու և վեճերի լուծման անհերքելի վկայագիր ունեցող իրեղեն ապացույց է։ Ախթալայի վանքը Աստվածածնի անունը կրող ամենամեծ վանքն է տարածաշրջանում: Այն նաև որմնանկարներով ամենահարուստ վանքերից է՝ միջնադարյան 960 քմ եզակի որմնանկարներ են մեզ հասել, որոնք 800 տարվա ընթացքում երբևէ չեն վերականգնվել:

Ախթալա


Գուգարաց աշխարհի իշխանների կալվածք-ագարակն ու վանքը պատմագրությանը հայտնի են դեռևս հիգերորդ դարից։ Հետագա դարերում, երբ այստեղ պղնձահանքեր են հայտնաբերվել, Ագարակը վերանվանվել է Պղնձահանք, իսկ վանքը՝ Պղնձահանքի վանք։ Ախթալա անունով բնակավայրն ու եկեղեցին պատմական աղբյուրներում շրջանառվում են 14-րդ դարից։