
Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի» էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին
|
|
Ձայնագիր 19.10.2013Անհնար է մտաբերել լարային որևէ քառյակի անուն, ավելի գեղեցիկ հնչողությամբ, քան Շանհայ» քառյակը»,-գրել է Նյու Յորք Թայմսը»: Ինչպես դասական, այնպես էլ չինական ազգային երաժշտության մշակումներ 30 տարի գործող կվարտետի կատարմամբ:
|
|
|
Ձայնագիր 12.10.2013Ջուզեպպե Վերդիի Ռեքվիեմը» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակդեմիական թատրոնում: |
|
|
Ձայնագիր 05.10.2013Սեպտեմբերի 29-ին Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում Դմիտրի Խվորոստովսկին էր`հազվագյուտ ձայն և մեծ տաղանդ: Երկու կոնցերտ մեկ համերգում: Երևանյան փառատոնի շրջանակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերն էին դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը ԱՄՆ-ից և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը Մեծ Բրիտանիայից: Իտալացի Մարիո Բրունելլոն, ում ձեռքում 1600 թվականին կերտած “Maggini” Մաջջինի» թավջութակն է, երկրորդ անգամ հիացրեց հայ հանդիսատեսին: Կոմիտաս վարդապետ» համահայկական փառատոնը մոտեցավ ավարտին: Լիլիթ Պիպոյանն Ակումբում» ներկայացրեց իր վերջին` Նավ» ձայնասկավառակը, որը ներառում է տասը ժողովրդական երգ էքսպերիմենտալ մշակումներով: |
|
Ձայնագիր 28.09.2013Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Մինսկի երաժշտական ակադեմիայի ռեկտորները համագործակցության պայմանագիր են ստորագրել:
|
|
|
Ձայնագիր 21.09.2013Ես ապրում եմ այն 45 րոպեի համար, որ անցկացնելու եմ բեմահարթակում». Երևանում էր Սերգեյ Խաչատրյանը:
|
|
|
Ձայնագիր 14.09.2013Գրեմմի» մրցանակի արժանացած ռուսական առաջին նվագախումբն ու լեգենդար Յուրի Բաշմետը Երևանում:
|
|
|
Ձայնագիր 07.09.2013Ուսումնական տարվա սկիզբը երաժշտական դպրոցներում ու Երևանի կոնսերվատորիայում: |
|
|
Ձայնագիր 13.07.2013Վան Քլայբըրնի անվան միջազգային մրցույթի դափնեկիրը Երևանում էր. Վադիմ Խոլոդենկո և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ:
|
|
|
Ձայնագիր 06.07.2013Օպերային թատրոնի նվագախմբի համերգը նվիրված էր Ռիմսկի-Կորսակովի հիշատակին: |
|
|
Ձայնագիր 29.06.2013Դիրիժոր Հարություն Արզումանյանի հրավերով Հայաստանում էր 13-ամյա հրաշամանուկ Լարա Բոշկորը:
|
|
Ձայնագիր 22.06.2013Մեկնարկել է Նարեկացի» արվեստների փառատոնը. ներկայանում են Հայաստանում ապրող և ստեղծագործող արվեստագետները:
|
|
|
Ձայնագիր 15.06.2013Իսպանացի աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեյի համերգը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: |

