Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի»  էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
 
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին

Alt

Ձայնագիր 21.02.2015


Լույս է տեսել Հովեր» պետական կամերային երգչախմբի 7-րդ ձայնասկավառակը: 
Բանաստեղծը և երաժիշտը. անմեռ հնչյունի և բառի կախարդանքը»:
Այս անգամ անսամբլը բաժանվել էր կամերային փոքր կազմերի՝ կվարտետների, կվինտետների, տրիոների. Մենակատարերի պետական անսամբլի համերգը:  
Լավագույն սոնատներ ջութակի և դաշնամուրի համար». համերգ Արմեն Բաբախանյանի և Հայկ Մանուկյանի մասնակցությամբ:

 

Alt

Ձայնագիր 14.02.2015


Մոցարտ, Մալեր, Մայքլ Նայման. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:  
Վարդան Այվազյանը և Ռաֆայել Մարտիրոսյանը` Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում: 
The Beautified Project ռոք խմբի այս տարվա առաջին համերգը:
Շվեյցարաբնակ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի ու արձակագիր Արամ Պաչյանի համագործակցության արդյունքը:

 

Alt

Ձայնագիր 07.02.2015


Երաժշտությունը հանուն խաղաղության».  սաքսոֆոնահար Վիտալի Վատուլինը և դաշնակահար Մարիա Նեմցովան երկրորդ անգամ Երևանում ներկայացրին իրենց միջազգային բարեգործական նախագիծը:
Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների իններորդ միջազգային երաժշտական մրցույթի հաղթող է դարձել Հովհաննես սարկավագ Ներսեսյանը: 
Հանրակրթական դպրոցներում այսուհետ դասավանդվելու է ազգային երգ ու պար: Եզրափակվեց Էդգար Հովհաննիսյան ՖԵՍՏ-ը:

 

Alt

Ձայնագիր 31.01.2015


Հունվարի 30-ին բացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: 
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրընկալեց հայտնի շեփորահար Ռամ Օրենին և կոմպոզիտոր, դաշնակահար Ալեքսեյ Կուրբատովին:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գործունեությունը 2014 թվականին, 2015 թվականի ծրագրերը:
Հայտնի է Սայաթ-Նովայի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթի այս տարվա հաղթողը:  

 

Alt

Ձայնագիր 24.01.2015


Ազգային օպերային սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը և մենակատարները գրեթե ամբողջ կազմով բեմում էին: Համերգը նվիրված էր գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի անմեղ զոհերի հիշատակին:
Ավետիսյանների հիշատակին համերգ է նվիրել նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Հարություն Արզումանյանի գլխավորությամբ:
Պարարվեստի ուսումնարանն այսօր մի շարք խնդիրներ ունի: Կառույցը հիմնանորոգման կարիք ունի:
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում գործում է բարեգործական երգի խմբակ:

 

Alt

Ձայնագիր 17.01.2015


Ինչպիսի՞ն է լինելու նոր՝ 2015 թվականը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերի համար: 
Երևանում է Հյուսիս-Օսետինյան օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և Մարինյան թատրոնի Երիտասարդ երգիչների ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Լարիսա  Գերգիևան:
Հրատարակվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վաստակավոր դասախոս պրոֆեսոր Զառա Տեր-Ղազարյանի Արևմտաեվրոպական երաժշտության պատմություն» վերնագրով ուսումնական ձեռնարկը:

 

Alt

Ձայնագիր 27.12.2014


Երևանի պարարվեստի պետական քոլեջը 90 տարեկան է. ամանորյա ամենագեղեցիկ հեքիաթներից մեկը՝ Շչելկունչիկ» բալետը, օպերայի և բալետի թատրոնի բեմում:
Ֆորսֆուլ ֆիլինգս» և Տիգրան Համասյան. եվրոպական տարբեր բալետային  թատրոնների հայազգի աստղերի և Տիգրան Համասյանի ճանապարհները հատվեցին մեր օպերայի և բալետի թատրոնում:
Վիեննա Գալա. վիեննական պարահանդեսի ավանդույթները Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի թատրոնում:    
Քարթուն Նոն ստոպ» և Հայֆիլմ նոն ստոպ». Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ամանորյա նվերները մանուկներին և նրանց ծնողներին: 
Կաղանդչեք Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում:

 

Alt

Ձայնագիր 20.12.2014


Մեներգիչների հանրապետական 6-րդ մրցույթի գալա-համերգը: 
Վիեննաբնակ երիտասարդ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Նարե Արղամանյանի երևանյան համերգը:
 Լեհ նշանավոր ջազ դաշնակահար Լեշեկ Մոժջերի մենահամերգը Արամ Խարատրյան» համերգասրահում: 
ՀՀ վաստակավոր մանկավարժ Պետրոս Հայկազյանի 90-ամյակը:
Դանիել Մելքոնյան, Պոլինա Շարաֆյան. հայ շնորհաշատ պատանիները՝ Կուլտուրա» հեռուստաընկերության Շչելկունչիկ» 15-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթին:  

 

Alt

Ձայնագիր 13.12.2014


Երգչախմբային երգի տոն Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում:
Տիգրան Չուխաջյանի ստեղծագործությունը». գիտաժողով ԳԱԱ-ում: 
Ուսանողական ֆիլհարմոնիա». դաս-համերգ: 
Գարի Քյոսայան» ջազ կվարտետը Երևանում:  
Կարեն Դուրգարյանի հյուրախաղերը Լիոնի, Լայպցիգի օպերային թատրոններում և Սանկտ Պետերբուգի Մարինյան թատրոնում:

 

Alt

Ձայնագիր 06.12.2014


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերն էին ավստրիացի դիրիժոր Էռնեստ Հոյցլը և ռուս դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը:
Լյուդվիգ Վան Բեթհովենի մոնումենտալ ստեղծագործություններից մեկը՝ իններորդ սիմֆոնիան օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և մենակատարների ներկայացմամբ: 
Հովհաննես Շիրազի 100-ամյակին նվիրված երեկո օպերայի և բալետի թատրոնում:
Երգահան Սասուն Պասկևիչյանը 75 տարեկան է: 
Հայաստանի պետական կամերային նվագախմբի ձմեռնամուտի առաջին համերգը:  

 

Alt

Ձայնագիր 29.11.2014


Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 72-ամյակին նվիրված համերգ Օպերայի և բալետի թատրոնում: 
Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքը ևս նշում է հայ անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 85 և մահվան  20 տարին:
Այս տարի լրանում է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի 90-ամյակը: 
Արվո Պյարտ, Բենջամին Բրիտտեն. հայաստանյան պրեմիերաներ Պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ:

 

Alt

Ձայնագիր 22.11.2014


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեց Գեղունի Չթչյանի գործիքային և վոկալ կոնցերտները:
Չորս ռոյալ, ութ ձեռք և Հայաստանի պետական կամերային նվագախումբ՝ Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում:
Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆեոդոր Շալյապին. հայացք XXI դարից» խորագրով ցուցահանդես: 
Նաղաշ» անսամբլի համերգը` եվրոպական հյուրախաղերից առաջ: