Մարկոսի ավետարան 14. 10-21


«Եվ Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, գնաց քահանայապետերի մոտ, որ Հիսուսին մատնի նրանց: Երբ նրանք լսեցին, ուրախացան և խոստացան նրան  դրամ տալ, և նա առիթ էր փնտրում, թե ինչպես հարմար պահի մատնի Նրան»:
Քրիստոսի մատնության ավետարանական դրվագը մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

Մարկոսի ավետարան 14. 1-9


«Եվ երկու օր հետո Զատիկ էր ու Բաղարջակերաց տոնը: Քահանայապետերը հնար էին որոնում, թե ինչպես նրան նենգությամբ բռնելով՝ սպանեն: Բայց ասում էին՝ ոչ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի:
Եվ մինչ նա Բեթանիայում էր՝ բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկավ մի կին, որ հետն ուներ նարդոսի յուղի մի շիշ և կոտրելով՝ յուղը թափեց Հիսուսի գլխին»:
Ո՞վ էր այս կինը և ինչո՞ւ ամբողջ սրվակը, այն էլ՝ կոտրելով թափեց Հիսուսի գլխին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

Մարկոսի ավետարան 13. 24-37


«Բայց այդ օրերին, այդ նեղությունից հետո արեգակը պիտի խավարի և լուսինն իր լույսը չպիտի տա: Եվ աստղերը երկնքից վայր պիտի թափվեն, երկնքում զորությունները պիտի շարժվեն և այն ժամանակ պիտի տեսնեն Մարդու Որդուն՝ եկած ամպերի վրայով  զորությամբ և բազում փառքով»:
Ինչի՞ մասին է նախազգուշացնում Քրիստոս: Ինչո՞ւ է հիշեցնում Թզենու առակը և արթուն մնալու կոչ անում: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: 
 

Մարկոսի ավետարան 13. 12-23


«Եղբայրը եղբորը մահվան պիտի մատնի և հայրը՝ որդուն, և որդիները հայրերի դեմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց: Իմ անվան համար բոլորը պիտի ատեն ձեզ, բայց ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի»: 
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: 
 

Մարկոսի ավետարան 13. 1-11


«Երբ Հիսուս տաճարից դուրս էր գալիս, իր աշակերտներից մեկը հարցրեց՝ Վարդապետ, տեսնո՞ւմ ես ինչպիսի քարեր են և ինչպիսի շինվածք: Եւ Հիսուս նրան պատասխանեց՝ տեսնո՞ւմ ես այդ բոլոր շինությունները, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դրանց քարը քարի վրա չպիտի թողնվի»: 
Ի՞նչ շինության մասին էր խոսքը, ի՞նչ արհավիրքներ կանխատեսեց Քրիստոս: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

Մարկոսի ավետարան 12. 41-44


«Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց և նայում էր, թե ինչպես է ժողովուրդը դրամ գցում: Եվ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին, և եկավ մի այրի ու երկու լումա գցեց, որ մի գրոշ էր»: 
Ի՞նչ ասաց Քրիստոս այրու տված երկու լումայի մասին, ի՞նչ պատգամ փոխանցեց մարդկանց այս դեպքի միջոցով: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

Մարկոսի ավետարան 12. 35-40


«Մինչ Հիսուս ուսուցանում էր տաճարում, հարցրեց ժողովրդին ու ասաց՝ ինչպե՞ս են այդ օրենսգետներն ասում, թե Քրիստոս Դավթի որդի է, մինչ Դավիթն ինքը Ս. Հոգով ասում է՝ Տերն իմ Տիրոջն ասաց՝ նստիր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դնեն»: Ինչպե՞ս է մեկնաբանում Քրիստոս այս հատվածը և ինչո՞ւ է Նա կրկին խոսում օրենսգետներից զգուշանալու մասին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Մարկոսի ավետարան 12. 28-34


«Եվ օրենսգետներից մեկը մոտենալով լսում էր, մինչ նրանք վիճում էին: Տեսնելով, որ  Հիսուս նրանց պատասխանը լավ տվեց` հարցրեց Նրան»:
Ո՞րն էր օրենսգետի հարցը, ինչպե՞ս վարվեց նրա հետ Քրիստոս, ի՞նչ փոփոխություն եղավ օրենսգետի սրտում: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:
 

Մարկոսի ավետարան 12. 18-27


«Նրա մոտ եկան սադուկեցիները, որ ասում էին թե հարություն չկա և հարցնում էին նրան՝ Վարդապետ, Մովսեսը մեզ համար գրել է, որ եթե մեկի եղբայրը կին առնի ու զավակ չթողնի ու մեռնի, ապա նրա եղբայրը թող վերցնի իր եղբոր կնոջն ու իր եղբորը զավակ հասցնի»: Ինչո՞ւ սադուկեցիներն այս մասին հարցրեցին Քրիստոսին և բերեցին 7 եղբայրների օրինակը, որոնք այդպես էլ նույն կնոջից զավակ չունեցան: Ինչո՞ւ չէին հավատում հարությանը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Մարկոսի ավետարան 12. 13-17


«Եվ Նրա մոտ ուղարկեցին փարիսեցիներից ու հերովդեսականներից ոմանց, որպեսզի Նրան որսային խոսքով: Նրանք եկան ու նենգությամբ հարց էին տալիս Քրիստոսին»:
Ինչո՞ւ Քրիստոսին հարցրեցին կայսրին հարկ տալու կամ չտալու մասին, ինչո՞ւ էին ուզում կրկին փորձել Վարդապետին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Մարկոսի ավետարան 12. 1-12


Եվ սկսեց նրանց հետ առակներով խոսել ասելով՝ մի մարդ այգի տնկեց, այգու շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց, աշտարակ շինեց և այն հանձնեց մշակներին և ինքը հեռու երկիր գնաց: Երբ պտղի ժամանակը եկավ, իր ծառաներից մեկին ուղարկեց, որ մշակներից այգու պտղից ստանար»:
Ի՞նչ տեղի ունեցավ հետո, ինչպե՞ս վարվեցին մշակներն իրենց մոտ եկած մարդկանց հետ: Ինչո՞ւ և ո՞ւմ պատմեց Քրիստոս այս առակը, ո՞ւմ էին խորհրդանշում այգին, մշակները, այգեպանի որդին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Մարկոսի ավետարան 11. 27-33


Դարձյալ Երուսաղեմ եկան, և մինչ նա այնտեղ տաճարում շրջում էր, նրան մոտեցան քահանայապետեր, օրենսգետներ ու ծերեր և հարցրեցին` ի՞նչ իշխանությամբ ես այդ անում և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»:
Ինչի՞մասին էին հարցնում քահանայապետերն ու օրենսգետները, ինչո՞ւ նրանց հետ Քրիստոս խոսեց Հովհաննես Մկրտչի մասին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: