Մատենադարանի և «Ավրորա» նախաձեռնության համագործակցությունը


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տրամադրած դրամաշնորհի միջոցով Մատենադարանի 10 գիդ-էքսկուրսավար վերապատրաստվել է Գերմանիայում:
 

 

«Կանդուկո» ներառական պարային խմբի ներկայացումները Երևանում


Մարտի 16-ին և 17-ին հայաստանյան հանդիսատեսին յուրօրինակ խորեոգրաֆիայով ներկայացավ Միացյան Թագավորության «Կանդուկո» ներառական պարային խումբը:

Շտրաուսի երաժշտության երեկո «Արամ Խաչատրյան» համերգասրահում


Դիրիժոր Դմիտրի Յուրովսկին և սոպրանո Լյուբով Ստուչևսկայան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերն էին։ Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործություններից կազմված ծրագրի մեծ մասը Հայաստանում ներկայացվում  էր առաջին անգամ:

Երևանում էր «Վենետիկի լարային քառյակը»


Մարտի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նվագում էր «Վենետիկի լարային քառյակը»: Քառյակի հետ ելույթ ունեցավ հոբոյահար Ջանֆրանկո Բորտոլատոն: Համերգը նվիրված էր հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Մարտի 21-ը պոեզիայի միջազգային օրն է


1999թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ մարտի 21-ն աշխարհում նշվում է որպես պոեզիայի միջազգային օր: Պոեզիայի, պոետական խնդիրների ու թեմատիկայի մասին են խոսում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ու բանաստեղծ Հուսիկ Արան:

Միջինքի օր. մի քիչ ջերմություն երեխաներից՝ մեծերին


Սովորաբար տատիկներն են գուլպա գործում թոռնիկների համար: Այս անգամ դերերը փոխվել էին: Աշտարակի հայորդյաց տան երեխաները գուլպաներն էին բերել տարեցներին: Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչների հետ երեխաների հանդիպման առիթը Միջինքն էր:

Ջազ միացում՝ Նյու Յորք-Երևան


«Նյու Յորք-Երևան ջազ միացում» համերգն իրականացավ Վահագն Հայրապետյանի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ սա առաջին համատեղ ելույթն էր «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Խոկման արարողություն Առինջի Ս. Հովհաննես եկեղեցում


Մեծ պահքի ընթացքում ամեն ուրբաթ Կոտայքի թեմի տարբեր համայնքների անդամներ հավաքվում են թեմի որևէ եկեղեցում՝ միասին աղոթելու: Առինջի Ս. Հովհաննես եկեղեցում խոկման արարողության էին եկել նաև Ջրվեժի սուրբ Կաթողիկե և Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցիների համայնքները:

Տիգրան Մանսուրյանը հյուրընկալվեց «Էօրնեկյան» դպրոցի աշակերտներին


Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկյան» կրթահամալիրի սաները հանդիպեցին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:

Անկախության իրացում. թարգմանական գրականություն


Ի՞նչ հնարավորություն է տվել անկախությունը թարգմանական գրականության զարգացման համար, ի՞նչ և ինչպե՞ս է թարգմանվում, ի՞նչ խնդիրներ ունեն մեր թարգմանիչներն այսօր: Թեման քննարկում են թարգմանիչ Նունե Թորոսյանը և արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Մեկնարկեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 18-րդ փառատոնը


«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 18-րդ փառատոնը մեկնարկեց մարտի 26-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգաշրջանի բացումը նշանավորվեց աշխարհահռչակ երաժիշտներ Պինկաս Ցուկերմանի և Ամանդա Ֆորսայթի ելույթով Հայաստանի ազգային ֆիլհամոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր`Էդուարդ Թոփչյան):

Տաթևի և Շինուհայրի վանական երգչախմբերի համերգը «Նարեկացի» արվեստի միությունում


Մարտի 26-ից ապրիլի 1-ը համերգային շրջագայությամբ Երևանում էին Տաթևի և Շինուհայրի վանական երգչախմբերի անդամները: Տաթևի վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանի հետ այցի ընթացքում խմբերը ելույթ են ունեցել Երևանի Սբ. Երրորդություն, Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցիներում, Մայր Աթոռում, Էջմիածնի վանքերում, մասնակցել են հոգևոր արարողությունների: Ամփոփիչ համերգը «Նարեկացի» արվեստի միությունում էր: