|
|
Գևորգյան հոգևոր ճեմարանում ավարտվեց ևս մեկ ուսումնական տարիԳևորգյան հոգևոր ճեմարանն ամփոփեց 2016-2017 ուսումնական տարվա արդյունքերը: Ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետ Համբարձումյանը Վեհափառ հայրապետին ներկայացրեց տարեվերջյան արդյունքները և ամփոփեց ճեմարանի կրթական-մշակութային գործունեությունը: |
|
|
Ջավախահայ երեխաները ամառային հանգսիտ են անցկացնում Հանքավանի «Արագած» ճամբարումԱրդեն 4-րդ տարին է, Հանքավանի «Արագած» ճամբարում հանգստանում են նաև ջավախահայ երեխաները՝ Ախալքալաքի, Ախալցխայի, Նինոծմինդայի, Ծալկայի տարածաշրջաններից: Այս տարի առաջին անգամ նրանց միացել են նաև Սամցխե-Ջավախքի շրջանի ամենամեծ հայաբնակ գյուղի՝ Դամալայի փոքրիկ բնակիչները: |
|
|
Գիա Կանչելիին նվիրված փառատոն ԵրևանումԵրևանում անցկացվեց վրացի անվանի կոմպոզիտոր Գիա Կանչելիին նվիրված փառատոն։ |
|
|
Խորհրդային Հայաստանում քաղաքական բռնաճնշումների զոհերի տվյալների թվային շտեմարան է ստեղծվելՍտեղծվել է Խորհրդային Հայաստանում քաղաքական բռնաճնշումների զոհերի տվյալների էլեկտրոնային շտեմարան: Հունիսի 14-ին` բռնադատվածների հիշատակի օրը, ներկայացվեց առցանց շտեմարանի աշխատանքային տարբերակը։ |
|
|
Նոր գրքեր 19.06.2017
«Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով լույս է տեսել Օրհան Փամուկի «Սև գիրքը»: Թուրքերենից թարգմանել է Արփի Աթաբեկյանը:
Բնագրից հայերեն է թարգմանվել Միխայիլ Բախտինի «Ժամանակի և քրոնոտոպի ձևերը վեպում» նշանավոր աշխատությունը: Թարգմանիչը Գևորգ Գիլանցն է:
|
|
|
Մամբրե քահանայի 60-ամյա ուղին
Մամբրե քահանա Քուզույանի ուսերին արդեն 60 տարի է, ինչ քահանայական շուրջառն ուսերին է:
«Արա գործդ, նվիրիր քեզ ժողովրդիդ, և ժողովուրդը քեզ կգնահատի. այս է իմ կյանքի փորձառությունը», -ասում է տեր հայրը:
|
|
|
Խաչի քարոզ հանրային տրանսպորտումԱրդեն չորրորդ տարին է՝ Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ թեմի երիտասարդները Պետրոս ավագ քահանա Մալյանի առաջնորդությամբ «Խաչի քարոզ» են իրականացնում Երևանի կանգառներում: Մտահղացումը երիտասարադներինն է: |
|
|
«Տրիո Մանդիլի» վրացական ֆոլկ խումբը Հայաստանում էրՎրացական կոլորիտ «Արամ Խաչատրյան» համերգասրահում. բեմում «Տրիո Մանդիլին» էր: |
|
|
Հունիսի 17-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Լուսավորչի՝ Վիրապից դուրս գալու տոնըԱմեն տարի սրբոց Հռիփսիմյանց և Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին հիշատակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Խոր Վիրապից: Տոնի կապակցությամբ սրբի մասունքը դուրս է բերվում Սուրբ Էջմիածնից և հանդիսավորությամբ տեղափոխվում Խոր Վիրապ, որտեղ մնում է ողջ օրվա ընթացքում: |
|
|
Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ 2017-2018 ուս-տարվան ընդառաջԳևորգյան հոգևոր ճեմարանում արդեն սկսվել է դիմումների ընդունելությունը: Քննությունների 1-ին փուլը կսկսվի հուլիսի 4-ից, 2-րդը՝ օգոստոսի վեջերին: Ցանկացողներն ընդունելության կարգի և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ համակողմանի տեղեկություն կարող են ստանալ ճեմարանի՝ http://gevorgianseminary.am կայքում: |
|
|
Հունիսի 15-ին Ս. Հովհ. Մկրտչի, Աթանագինես եպիսկոպոսի հիշատակության և Շողակաթ եկեղեցու ուխտի օրն էՀունիսի 15-ին մեր եկեղեցին տոնախմբեց Ս. Հովհաննես Մկրտչի և Աթանագինես եպիսկոպոսի հիշատակության օրը: Մայրավանքի լուսարարապետը Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչը հանդիսավորությամբ դուրս բերեց Մայր Տաճարից, շարականների երգեցողությամբ թափորն անցավ Էջմիածնի կենտրոնական փողոցներով: Սրբի մասունքը բերվեց Ս. Շողակաթ վանք. հունիսի 15-ը նաև Ս. Շողակաթ եկեղեցու ուխտի օրն է: |
|
|
Բացվեց «Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» ցուցահանդեսըՀունիսի 10-ին Մոսկվայի տանը բացված «Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» խորագրով ցուցահանդեսում, մոտ 200 լուսանկարների միջոցով ներկայացված էին հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանի իրականացրած բարեգործական ձեռնարկները: |