|
|
«Ահեղ դատաստան» համերգ-ներկայացումն Օպերային թատրոնի բեմում էրՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նորարար տեխնոլոգիական լուծումների շնորհիվ Միքելանջելոյի՝ Սիքստինյան կապելլայի որմնանկարների եռաչափ արտապատկերումը «Ահեղ դատաստան» համերգ-ներկայացման էական բաղադրիչն էր դարձել: Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմի» այս բեմադրությունը Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ առաջին անգամ էր ներկայացվում Հայաստանում: |
|
|
Գևորգյան ճեմարանի նոր ուսումնական տարվա հանդիսավոր մեկնարկըԱյս տարի Գևորգյան ճեմարան ընդունվել է 18 ուսանող: Եւս 18-ը հոգևոր կրթություն կստանա Սևանի Վազգենյան դպրանոցում: Գևորգյան ճեմարնի ուսումնական տարվա բացման արարողությանը հայրապետական օրհնության խոսքը ներկաներին ուղղեց Ամենայն հայոց կաթողիկոսը: |
|
|
Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը թարգմանվել է հայերենՀայերեն է թարգմանվել ռուսագիր գրող Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը: 2016թ. հեղինակն այս ստեղծագործության համար արժանացել է ռուսական «Յասնայա պոլյանա» գրական մրցանակին: |
|
|
Հայ գեղանկարչության վարպետների ընտրանին՝ մեկ ցուցադրության մեջ
«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնն առաջին անգամ «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ բացեց «Ընտրանի» խորագրով ցուցահանդես Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Ներկայացված է հայ գեղանկարչության 18 վարպետի 25 աշխատանք:
|
|
|
Բուլղարիայի հայոց թեմի ուխտավորները՝ ՀայաստանումՍեպտեմբերի 5-ից «Ուխտագնացություն դեպի մայր Հայաստան» ծրագրի շրջանակում Հայաստանում է Բուլղարիայի հայոց թեմի 50 հոգանոց ուխտավորների խումբը՝ թեմակալ առաջնորդ Իսահակ վարդապետ Պողոսյանի գլխավորությամբ: Ուխտավորները հիացած են Հայաստանի եկեղեցիներով, վանքերով և հատկապես, մարդկային ջերմ հարաբերություններով: «Մեծ անհանգստություն ունեինք, որովհետև շատերն առաջին անգամ են Հայաստանում և մայրենիին լավ չեն տիրապետում, բայց բոլորի արձագանքը դրական է»,-ասում է առաջնորդը: |
|
|
Ռուսական լարային անսամբլի և դուդուկի հնչողության համարձակ համադրությունՍեպտեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ կրտսեր Ջիվան Գասպարյանի և ռուսական լարային անսամբլի համատեղ համերգը: Երաժիշտները ռուսական ժողովրդական գործիքների և դուդուկի միջոցով երկու ժողովուրդների երաժշտությունների սինթեզ ներկայացրին: Երեկոյի ընթացքում հնչեցին նաև ջազային կատարումներ, հատուկ հյուրը Վահագն Հայրապետյանն էր: |
|
|
Կրթության գործի մշակների օրհնության կարգ Մայր ԱթոռումՆոր ուսումնական տարվա նախօրեին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կրթության գործի մշակների օրհնության կարգ կատարվեց: Արդեն 8-րդ անգամ կրթության ոլորտի աշխատակիցներն աշխատանքը սկսում են Վեհափառի օրհնությամբ ու պատգամով: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպմանը քննարկեցին նաև կրթական նոր ծրագրերն ու նախագծերը: |
|
|
Բացվեց պրոֆեսոր Մանուկ Մալխասյանի հուշատախտակըԳյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մանուկ Մալխասյանի անունը քչերիս է ծանոթ: Նա, սակայն, մեծ ներդրում է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության ոլորտի կայացման գործում: Օգոստոսի 27-ին Մաշտոցի պողոտա 9 հասցեում բացվեց Մանուկ Մալխասյանի հուշատախտակը: Շուրջ 20 տարի գիտնականն ապրել ու ստեղծագործել է այդ տանը: |
|
|
Վարդենիսի «Պապեի Նարեկ» հրաշագործ Ավետարանը Սբ. Հակոբի վերաօծման 5-ամյակի առիթով տարվեց եկեղեցիԱրագածոտնի թեմի Վարդենիս գյուղի Ս. Նարեկ մատուռում է հանգրվանում 18-րդ դարի հրաշագործ Ավետարանը, որրին ժողովուրդն անվանում է է «Պապեի Նարեկ»: Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցու վերաօծման 5-ամյակի առթիվ, տոնական պատարագին հրաշագործ Ավետարանը հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց Սուրբ Նարեկ մատուռից: |
|
|
Մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնըՕգոստոսի 25-ին Երևանի Կարապի լճի տարածքում տրվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնի մեկնարկը: Ծրագրում ընդգրկվել է 25 երկրի 42 ֆիլմ: Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև կինովավերագրող Արա Վահունու ֆիլմերը: |
|
|
Սահմանամերձ Սարիգյուղի երեխաները ուստարին կսկսեն նորոգված նախակրթարանումԴեռ նախորդ տարվա նոյեմբերին ՀԲԸՄ Ֆրանսիայի ճյուղը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հայտնել էր համայնքին օգնելու պատրաստակամության մասին: Սահմանամերձ Սարիգյուղի դպրոցի նախակրթարանի նորոգման ծրագիրը կազմելուց հետո 33 հոգանոց խումբը ձեռնամուխ եղավ միջոցների հայթհայթմանը: Համերգներից ու միջոցառումներից ստացված հասույթով, էլեկտրոնային նվիրատվությամբ և անհատ բարերարների միջոցներով հանգանակված գումարով խումբը եկավ հայրենիք: 3 շաբաթ տևած շինարարական աշխատանքներն ավարտվեցին դասարանների բացումից րոպեներ առաջ: |
|
|
Գրենական պիտույքներ՝ Բերդ քաղաքի և հարակից 16 գյուղերի առաջին դասարանցիներինՀայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակը նախաձեռնել է «Դպրոցի ճամփան» ծրագիրը: Երիտասարդների ջանքերի շնորհիվ Տավուշի մարզի սահմամամերձ Բերդ քաղաքի և հարակից 16 գյուղերի բոլոր 328 առաջին դասարանցիները կստանան պայուսակներ և գրենական պիտույքներ: |