|
Անծուխ Երևան#Անծուխ Երևան հեշթեգը հայտնվել է Երևանի փողոցային նկարազարդումներում: Ծխելու դեմ ակցիային և պասիվ ծխողներին պաշտպանելու գործին միացել են ազատ ոճի երիտասարդ նկարիչները: |
|
|
Շնորհալուց մինչև Ոսպնակեր. հոգևորականների պատվանուններն ու մականուններըՀոգևորականներին տրված մականուններն ու պատվանունները բացահայտում են նրանց բնավորության գծերը, կենցաղավարությունը, վաստակն ու արժանիքները, արարքներն ու անգամ քաղաքացիական դիրքորոշումները: Հայ եկեղեցական գործիչների մականնունների, պատվանունների ու դրանց պատմության մասին զրուցում են Երևանի մատենադարանի գլխավոր ֆոնդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը և Գևորգյան ճեմարանի մագիստրատուրայի շրջանավարտ Մանվել սարկավագ Սարգսյանը: |
|
Աղոթքի ուժը
Հաղորդման հերոսը Տեր Մամբրե քահանա Քուզույանը 60 տարուց ավելի քահանայական սպասավորության մեջ է: Նրա հովվական կյանքում շատ են եղել դեպքեր, երբ աղոթքի շնորհիվ իր հոգևոր հոտից շատերը տևական ծանր հիվանդություններից առողջացել են: Տեր հայրը խորհուրդ է տալիս երբեք չվարանել աղոթելու համար:
|
|
|
Խաղողի և գինու խորհրդաբանությունը` Նոր կտակարանում և հայ հնագույն մշակույթումԽաղողի և գինու խորհրդաբանությունը` Նոր կտակարանում և հայ հնագույն մշակույթում. ներկայացնում են Մարկոս քահանա Մանգասարյանը և հնագետ Բորիս Գասպարյանը: |
|
|
Սուրբ Աստվածածնի վերափոխան տոնական պատարագ զինվորների համարՄեր նկարահանող խումբն այցելել էր ՊՆ զորամասերից մեկը: Այստեղ Խաղողօրհնեքի տոնական պատարագ մատուցեց Հակաօդային պաշտպանության զորքերի հոգևոր սպասավոր Կորյուն քահանա Կարապետյանը: |
|
|
Աստվածածնի վերափոխման պատարագ և տոնախմբություն ՍաղմոսավանքումՍուրբ Աստվածածնի վերափոխման տոնին Սաղմոսավանքն ու համալիրի տարածքը լի էին տեղացիներով ու զբոսաշրջիկներով: Տոնը կրկնակի էր. այս տարի Վերափոխման տոնի հետ էր համընկել Սաղմոսավանքի ուխտի օրը: |
|
|
«Հաղարծնի շաբաթ» փառատոնը մեկնարկել էՕգոստոսի 7-ին մեկնարկած «Հաղարծնի շաբաթ» փառատոնը կշարունակվի մինչ օգոստոսի 13-ը: Համալիրի տարածքում կգործեն կավագործության, գորգագործության, խաչքարագործության, մանրանկարչության, մետաքսանկարչության արհեստագործական խմբակներ, կկազմակերպվեն հոգևոր ֆիլմերի դիտում-քննարկումներ, ազգային երգ ու պարի բացօթյա դասեր: |
|
|
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում խաչքար տեղադրվեցԲյուրականի Ս. Հովհաննես եկեղեցու բակում տեղադրվեց և օրհնվեց նոր խաչքար: Օրհնության ծեսը կատարեց տեղի հոգևոր հովիվ Մամբրե քահանա Պատուրյանը: Խաչքարագործ վարպետը Արտակ Համբարձումյանն է: |
|
|
Սերժանտ Գևորգ Դադասյանը կպրոթեզավորվի Կալկաթայում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նախաձեռնությամբՀուլիսի 26-ին-ին Հայոց հայրապետի հյուրը սերժանտ Գևորգ Դադասյանն էր: 2016թ. նոյեմբերին նա ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի դիվերսիոն ծրագիրը խափանելիս ծանր վիրավորվել է: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նախաձեռնությամբ և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության աջակցությամբ Գևորգը առաջիկայում անհրաժեշտ բուժում կստանա և կպրոթեզավորվի Հնդկաստանում: |
|
Էվթանազիա. կյանքի և մահվան փիլիսոփայության միջևԷվթանազիայի նկատմամբ իրավական գնահատականը պայմանավորված է բժշկական, բարոյաէթիկական, փիլիսոփայական, կրոնական հայացքների առանձնահատկություններով: Որոշ երկրներում այն քրեորեն պատժելի է, որոշ երկրներում՝ օրենքով թույլատրված: Հայաստանում էվթանազիան օրենքով արգելված է: Ի՞նչ էթիկական խնդիրներ է հարուցում այս երևույթը աշխարհում և արդյո՞ք քրիստոնեական աշխարհայացքը օգնում է հաղթահարել այդ խնդիրները: Թեման քննարկում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի ամբիոնի հայաստանյան մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանը և Մայր Աթոռի միաբան Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: |
|
|
Կարապի լճում Վարդավառի տոնական ջրոցին էրԱմեն տարի հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում տոնվում է Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Տոնի ժողովրդական ծեսը ջրոցին է, որի հիմքում ընկած է այն հավատամքը, թե իրար վրա ցողած ջուրը ազատվում է վախից, հիվանդություններից: Ամեն տարի Երևանի կենտրոնում՝ Կարապի լճում Երևանի բնակիչները և հյուրեը հավաքվում են խաղալու ավանդական ջրոցին: |
|
|
Վարդավառի նախատոնակը Մանկական զբոսայգումՀուլիսի 22-ին Վարդավառի նախատոնակի մասնակիցները երգ ու պարով ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց շարժվեցին դեպի Մանկական զբոսայգի։ Տոնական տրամադրությունն ապահովում էին «Մասունք», «Վարք հայոց», «Վան», «Վերադարձ», «Զարթոնք» և «Նուբար» ազգագրական երգի-պարի խմբերը: |


