|
|
Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու փոխատենապետերին շնորհվեց «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանԱմենայն հայոց հայրապետի հրավերով Ս. Էջմիածնում հյուրընկալվել էին Սունիլ Սուրեն Սոբթին ու Սյուզան Ռուբենը: Հնդկաստանում փաքրաթիվ հայ համայնքի ազգային ինքնության, հայկական եկեղեցիների և շինությունների պահպանման, Կալկաթայի մարդասիրական ճեմարանի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար սբ. Նազարեթ եկեղեցու փոխատենապետերին շնորհվեց Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան: |
|
|
Երևանի մատենադարանին նվիրաբերվեց 15-րդ դարի հրաշագործ ավետարանԵրևանի մաշտոցի անվան մատենադարանին նվիրաբերվեց 15-րդ դարում Երուսաղեմում ընդօրինակված հրաշագործ Ավետարան: Արժեքավոր ձեռագիրը հանձնեց Հռիփսիմե Դադայան-Փառնակյանը: Սուրբ գիրքը ուղիղ հարյուր տարի պահվել է Դադայանների ընտանիքում: |
|
|
Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմը՝ «Ոսկե ծիրանի» երևանյան պրեմիերաների շարքում«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին է ներկայացվել 15 ֆիլմ: Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմի հայաստանյան պրեմիերային ներկա էր նաև մեր նկարահանող խումբը։ |
|
|
Հայաստանը կմիանա «Ստեղծագործ Եվրոպա» մշակութային ծրագրին2018 թվականին ՀՀ-ն կմիանա «Ստեղծագործ Եվրոպա» մշակութային ծրագրին: Այն նպաստում է Արևելյան գործընկերության երկրների ու Եվրոպայի միջև մշակութային համագործակցության, համատեղ արտադրության խթանմանը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Երևանում անցկացվեց «Ստեղծարար Եվրոպա» ֆորումը: |
|
|
Կինոռեժիսոր Ֆրեդ Քելեմենի վարպետության դասը ԵրևանումԳերմանացի կինոռեժիսոր, կինոօպերատոր, «Ոսկե ծիրանի» Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ Ֆրեդ Քելեմենը փառատոնին իր ռեժիսորական և օպերատորական աշխատանքը ներկայացնելուց բացի նաև վարպետության դասեր անցկացրեց: |
|
|
«Հայ թագավորներն ու թագուհիները XVII-XX դդ. հայկական և եվրոպական փորագրանկարներում և պաստառներում»Հայոց միապետերն ու թագուհիները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ` իբրև ժամանակի գլխավոր խորհրդանիշ, հայկական զինանշաններ, թագադրման տեսարան` այս ամենը պատկերված են 17-20-րդ դարի եվրոպական և հայկական փորագրանկարներում ու պաստառներում: |
|
|
«Հայաստանի փոքրիկ երգիչները» ներկայացրեցին ճապոնական երգերի նոր ձայնասկավառակըՃապոնական փոփ ժանրի 10 երգ «Հայաստանի փոքրիկ երգիչների» համար փոխադրվել է երգչախմբային կատարման: Ճապոնական ամենախոշոր ձայնագրման ստուդիաներից մեկի` JVC-ի պրոդյուսերներից Հիրոշի Նագանոն երգչախմբի կատարումը 2016-ին լսում է ճապոնական շոու-ծրագրում, տպավորվում է որոշում է ձայնագրել սկավառակ: Դրանում ընդգրկված երգերից մի քանիսը երգչախումբը կատարեց սկավառակի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ հունիսի 10-ին՝ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում: |
|
|
Օծվեց Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցին2012 թվականից Եղվարդի Սուրբ Սարգիս մատուռի հարևանությամբ նոր եկեղեցու կառուցման շինարարական աշխատանքներ էին սկսվել: Կառուցումն ավարտված է և հուլիսի 15-ին Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ եկեղեցին օծվեց և անվանակոչվեց հարակից մատուռի անվամբ՝ Սուրբ Սարգիս: Օծման արարողությանը ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը: |
|
|
Արևային ջրատաքացուցիչների կայանը Մայր Աթոռի տարածքում կգործարկվի ամռան վերջումՄայր Աթոռի տարածքում արևային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Մայր Աթոռի արևային ջրատաքացուցիչների կայանը ամենամեծը կլինի Հայաստանում: Համակարգը կգործարկվի մինչև ամռան վերջ: Այն տաք ջրով կապահովի Մայր Աթոռի տարածքում գտնվող բոլոր կառույցները: |
|
|
Մայր Աթոռի «Եղիցի լույս» մրցանակը շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Մայր Աթոռի «Եղիցի լույս» մրցանակը շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին: |
|
|
Ամերիկացի լուսանկարիչ Ռոբերտ Վայցները՝ «Սիրահարված Հայաստանին»Ժողովրդական արվեստի կենտրոնում բացվել է ամերիկացի լուսանկարիչ Ռոբերտ Վայցների՝ «Հայաստանին սիրահարված…» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ |
|
|
Խաչափայտի մասունքը Ս. Էջմիածնից տարվեց Հայրավանք՝ ուխտի պատարագիՀուլիսի 9-ին Գեղարքունիքի մարզի Հայրավանք վանական համալիր տարվեց Տիրոջ Խաչափայտի մասունքը: |