«Գարի Քյոսայան» ջազ-քառյակը կրկին Հայաստանում է


«Գարի Քյոսայան» ջազ-քառյակը կրկին Հայաստանում է. «Արամ Խաչատրյան» համերգասրահում նշվեց քառյակի հիմնադրի ստեղծագործական գործունեության կեսդարյա հոբելյանը:

«Երևան ջազֆեստ 2017-ի» փակումը ազդարարեց կուբացի Գոնսալո Ռուբալկաբայի համերգը


Արդեն երրորդ տարին է՝ Yerevan Jazz Fest-ը Հայաստան է բերում աշխարհահռչակ ջազ երաժիշտների:Այս տարի փառատոնն անցկացվեց հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը: Ջազաֆիկացվել էին Երևանն ու Գյումրին: Փառատոնային համերգների պատվավոր հյուրերն էին մեգաաստղեր Մարկուս Միլլերը և Գոնսալո Ռուբալկաբան:

Գիտաժողով Մայր Աթոռում՝ կրոնական թանգարանների ներկայացուցիչների մասնակցությամբ


Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մեկնարկել է «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն. կրոնական թանգարանների առաքելությունը» գիտաժողովը: 

Ավարտվեց Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու ջութակահար Բարնաբաշ Քելեմենը համատեղ համեգով ազդարարեցին Երևայան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի ավարտը։

Լույս է տեսել Դիանա Համբարձումյանի նոր վեպը


Լույս է տեսել գրող, թարգմանիչ, գրականագետ Դիանա Համբարձումյանի «Փեակների տարաբախտություն» վեպը։

Ստվերների թատրոնում նոր ներկայացում է բեմադրվել


«Այրոգի» ստվերների թատրոնում ներկայացվեց «Մարտիրոսի արկածները» նոր բեմադրությունը: 

Տավուշի սահմանամերձ գյուղերում երեխաների համար կահավորվում են խաղաթաքստոցներ


Հայաստանի հյուսիսարևելյան հատվածը Ադրբեջանի հետ ունի մոտ 350 կմ երկարությամբ սահման։ Տավուշի մարզի սահմանապահ գյուղերը հաճախ կրակոցների թիրախ են դառնում: Այստեղ ապրում են  15000 երեխաներ: Երեխաների ֆիզիկական անվտանգությունը ապահովելու և սթրեսներից զերծ պահելու համար «Պահապան» հիմնադրամը սկսել է նորոգել և կահավորել ամենախոցելի 15 համայնքների դպրոցների և մանկապարտեզների ամենաապահով վայրերը՝ դրանք դարձնելով թաքստոց-խաղասենյակներ:

Աստվածաշնչային գիտելիքի մրցույթ-ստուգատես` դպրոցականների համար


Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնն ու  Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համագործակցաբար, այս տարի առաջին անգամ իրականացնում են աստվածաշնչային գիտելիքի մրցույթ-ստուգատես, որին մասնակցում են Երևանի վեց վարչական շրջանների դպրոցների աշակերտներ: Հոկտեմբերի 23-ին և 24-ին մրցույթի դպրոցական և համայնքային փուլերը հաղթահարած 29 դպրոցների 112 աշակերտներ հավաքվել էին Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում մրցույթի քաղաքային փուլին մասնակցելու համար: 

Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցին նոր զանգեր ունի


Մայրաքաղաքի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում հոկտեմբերի 23-ին հավատացյալները միմյանց շնորհավորելու առիթ ունեին. կիրակնօրյա պատարագի ընթացքում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին եկեղեցու նոր զանգերը: 

Տ. Ներսես քահանա Ռուշանյան


Մեր նկարահանող խումբը Արտիմետ գյուղի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Ռուշանյանի ընտանիքում է: Չորս որդիները տեր հոր լավագույն ընկերներն են, որոնք առաջին հերթին նրան համբերատարություն են սովորեցրել: 

Համերգ՝ նվիրված ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին


Ալտահար Հարթմութ Ռոդեն և ջութակահարուհի Կլարա-Ջումի Կանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերն էին: Համերգը նվիրված էր ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին:

Ակորդեոնահար Ռիշար Գալիանոյի համերգը Երևանում


Իտալական ծագումով ֆրանսիացի ակորդեոնահար, կոմպոզիտոր, ջազ իմպրովիզատոր Ռիշար Գալիանոն Երևանում է: Մենք ներկա ենք եղել Գալիանոյի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգին: