Ջազ համերգ՝ Չիկոյի հիշատակին


Նոյեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ջազի ժամ էր: Համերգը նվիրված էր Չիկոյի (Արմեն Թութունջյան) հիշատակին: Բեմում էին Հայաստանի պետական և հանրային ռադիոյի և հեռուստատեսության ջազ նվագախմբերը, երաժշտի ընկերներն ու սաները:

Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» գիրքը՝ հայերեն


Աշոտ Ալեքսանյանի թարգմանությամբ երկու հատորով լույս է տեսել Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» գիրքը:

Ազգագրագետ Ժենյա Խաչատրյանի նոր գրքի շնորհանդեսը ծիսական տիկնիկների ու ժողովրդական տոների մասին


Շարամբեյանի անվան ժողարվեստի կենտրոնում տեղի ունեցավ ազգագրագետ Ժենյա Խաչատրյանի «Հայ ժողովրդական տարեկան տոները և դրանց հետ կապված ծիսական տիկին-տիկնիկները ու պարերը նորօրյա որոշ վերապրուկային դրսևորումներով» գրքի շնորհանդեսը: 

Չարենցի կյանքին և գործունեությանը նվիրված կոնֆերանս՝ գրողի մահվան 80-րդ տարելիցի օրը


1937 թվականի նոյեմբերի 27-ին՝ 80 տարի առաջ, 40 տարեկանում բանտի հիվանդանոցում վախճանվեց Եղիշե Չարենցը: Նա շատ մտավորականների պես ստալինյան բռնապետության զոհ դարձավ, երկար տարիներ հետապնդվեց, հալածվեց և դատապարտվեց: Մեծ գրողի մահվան 80-րդ տարելիցի օրը նրա տուն- թանգարանը մի շարք միջոցառումներ էր կազմակերպել:

Բոլշևիկյան բռնաճնշումների մասին պատմող «Խավարում» ցուցահանդեսը վերաբացվել է


Նոյեմբերի 28-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում վերաբացվեց Հովհ. Թումանյանի թանգարանում բացված, այնուհետև` Մշակույթի նախարարության կողմից փակված «Խավարում» ցուցահանդեսը: Այն բաց կլինի մինչև դեկտեմբերի 24-ը: Զուգահեռ ցուցադրություններ կկազմակերպվեն նաև Գյումրիում, Վանաձորում և Ֆրեզնոյում:

Եկեղեցիների լուսանկարիչը. Սուրեն Մանվելյան


Սուրեն Մանվելյանը եկեղեցիները լուսանկարում է մայրամուտին կամ կեսգիշերին: «Օրվա այդ ժամին լույսի ու ստվերի խաղն անբացատրելի գեղեցիկ է, ափսոս է չանմահացնել այդ խաղը»,- ասում է լուսանկարիչը: Այս անգամ նա մայրամուտը դիմավորում էր Էջմիածնի սուրբ Հռիփսիմե և սուրբ Գայանե վանքերում:

Մայր Աթոռի հրատարակչատունը լույս է ընծայել ««Արարատի» բնագրերը» երկհատորյակը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Արարատ» ամսագրի ժառանգությանը նվիրված երկհատորյակ: «Արարատի բնագրերը» խորագրի ներքո հավաքվել են ամսագրի տպագրության ամբողջ ընթացքում հրատարակված ձեռագրական հիմք ունեցող միջնադարյան բնագրեր: 

Ջոտտոյի` Գևորգ Գրիգորյանի ցուցահանդեսը՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում


Նոյեմբերի 24-ին բացվեց «Գևորգ Գրիգորյան Ջոտտո» խորագրով ցուցահանդեսը: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ներկայացված է 1920-ական թվականներից մինչև 70-ականներն Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) շուրջ 60 գեղանկար և գրաֆիկական աշխատանք: Դրանց մի մասը նախկինում չի ցուցադրվել:

5-րդ մոտոհրաձգային և կամավորական բրիգադը 25-ամյակը նշեց Ս. Էջմիածնի մայր տաճարում


5-րդ մոտոհրաձգային և կամավորական բրիգադը նշեց կազմավորման և գործունեության 25-ամյակը: Տարեդարձի կապակցությամբ կամավորականների բրիգադը եկել էր Մայր Տաճար` ստանալու հայրապետական օրհնություն: 

Լույս է տեսել Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը» հայտնի վեպի հայերեն թարգմանությունը


«Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը» հայտնի վեպը՝ Լիլիթ Հայրապետյանի հայերեն թարգմանությամբ:

«Շոպենիանա» բալետային ներկայացումը` Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում


ՇՈՊԵՆԻԱՆԱ, ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ և ԼՈՐԿԻԱՆԱ. երեք բալետային ներկայացում մեկ երեկոյի ընթացքում, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում:

Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբն ու նրա ղեկավարը տարեդարձ են տոնում


Այս տարի հոբելյանական է Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի և նրա գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի համար: Լրանում է նվագախմբի ստեղծման 50 և ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ծննդյան 70-ամյակը: