Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի պատմությունը՝ մեկ գրքով


Հոբելյանական 85-րդ թատերաշրջանի և հայկական առաջին օպերայի՝ Չուխաջյանի «Արշակ Բ» -ի 150-ամյակի առիթով լույս է տեսել Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի պատմության մասին պատմող գիրք-ալբոմ:

Արգավանդը նշում է Սուրբ Սարգսի տոնը


Սուրբ Սարգսի տոնին բազմամարդ էր նաև Արգավանդի՝ սրբի անունը կրող եկեղեցին: Պատարագից հետո եկեղեցու բակում հավաքվածները օրհնություն ստացան և մասնակցեցին տոնական միջոցառումներին:

Սպասված ու պարտադրված պետություն


Այդ տարվա ձմռանը սովից ու հիվանդություններից Հայաստանում մահացան տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ ամիսներ անց բացվեցին տասնյակ գործարաններ, ստեղծվեցին մի շարք կենսական ենթակառուցվածքներ, մշակութային հաստատություններ, համալսարան ու պետական թանգարան։ Նույնիսկ ազգային դրամ տպվեց։ Երկրի ներսում ոչ հայազգի բնակչությունը անընդհատ նոր սադրանքներ էր հրահրում պետակության դեմ: Հայկական բանակը կարողանում է կասեցնել այդ սադրանքները։ 
Այս տարի Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակն է: Ինչպես հռչակվեց առաջին հանրապետությունը: Զրուցում են հետազոտող լրագրող Թաթուլ Հակոբյանը և պատմաբան Համո Սուքիասյանը։

Հովհաննես Չեքիջյանն արժանացել է «Ազգային հերոսի» բարձրագույն կոչմանը


Հունվարի 16-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման հանդիսավոր արարողությունը: Անվանի երաժիշտը բարձրագույն կոչմանն է արժանանում Հայաստանը աշխարհին ներկայացնելու, մշակույթի բնագավառում ունեցած մեծ ավանդի համար:

«Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը՝ Ա. Խաչատրյանի տանը


Հունվարի 18-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակի համերգն էր՝ «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագրի շրջանակում:

Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանի հաղթանակը Մինսկում


Մինսկի՝ երգիչների «Սուրբ Ծննդյան» միջազգային 4-րդ մրցույթում հաղթող է ճանաչվել Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը:

Նախակրթարանների առողջացման ճանապարհով


Նախակրթարաններում ապօրինի դրամահավաքների, երեխաների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքերի բացահայտման և նախակրթարաններում արատավոր բարքերի վերացման նպատակով ստեղծված քննող հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնում է ուսումնասիրությունների արդյունքները և մատնանշում առաջիկա տարիների համար կատարելիք քայլերը: Հոգեբան Արմինե Վահանյանը վերլուծում է նախադպրոցական տարիքի երեխաների հոգեբանության վրա այդ բարքերի ունեցած ազդեցությունը:

Հունվարի 27-ին Սուրբ Սարգիս զորավարի տոնն է


Հունվարի 27-ին մեր եկեղեցին կնշի արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Տոնը մեծ ժողովրդականություն է վայելում, հատկապես դա իրենց տոնն են համարում երիտասարդները:

Հունվարի 13-ը Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրն է


Հունվարի13-ին Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնն է: Մեր եկեղեցին այն տոնում է Սուրբ Ծննդից 8 օր հետո: Մայր Տաճարում տերունական տոնին նվիրված պատարագ մատուցեց Տ. Աղան աբեղա Երնջակյանը:  

Ավարտվեց ՀՕՖ-ի ՇՈԿՈԼԱԴԻ ԲԱՆԿ ծրագիրը


Դեկտեմբերի 28-ին Հայ օգնության ֆոնդի և «Այո» հարթակի Ձմեռ պապը, աշխատակիցները, տեղի գործընկերները հավաքված քաղցրավենիքը հասցրեցին Լոռու մարզի Յաղդան, Պրիվոլնոյե, Միխայլովկա, Գյուլաքարակ, Պուշկինո, Աքորի, Ախթալա և Փոքր Այրում գյուղերի սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքների երեխաներին: Բացի այդ, կրկնակի դրամահավաքի շնորհիվ երեխաներին նաև տաք հագուստ հասցվեց:

Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագը Ս. Սարգիս եկեղեցում


Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիկոպոսի հանդիսապետությամբ: Պատարագին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին համերգով Երևանում էր


Ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կրկին Հայաստանում է: Դեկտեմբերի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում իտալացի երաժիշտը ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: