Հովհաննես Չեքիջյանն արժանացել է «Ազգային հերոսի» բարձրագույն կոչմանը

Հունվարի 16-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման հանդիսավոր արարողությունը: Անվանի երաժիշտը բարձրագույն կոչմանն է արժանանում Հայաստանը աշխարհին ներկայացնելու, մշակույթի բնագավառում ունեցած մեծ ավանդի համար:

2018-01-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ