![]() |
Փոքր Մհերի հոգեբանական դիմանկարըՓոքր Մհերը «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության ամենախորհրդավոր, ամենատարբեր ընթերցումների հնարավորություն տվող կերպարն է: Բացի առասպելաբանական, գեղարվեստական, փիլիսոփայական մեկնաբանությունները, ուշագրավ է Փոքր Մհերի կերպարի հոգեբանական վերլուծությունը: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և հոգեբան Արամ Խաչատրյանը քննարկում են այս հերոսի ձևավորման ընկալման հոգեբանական առանձնահատկությունները: |
![]() |
Խրիմյան Հայրիկի գրական ժառանգությունըԽրիմյան Հայրիկի գործունեությունն որպես հոգևորական և որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ բարձր գնահատանքի և սրբազան խոնարհումի է արժանացել ժամանակակիցների և հետագա սերունդների կողմից։ Այդ գործունեության կարևորագույն հատույթներից մեկը Խրիմյան Հայրիկի գրական ժառանգությունն է, որը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Նամակ ՓրկչինՄովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» երկում ներկայացնում է Եդեսիայի Աբգար թագավորի և Հիսուս Քրիստոսի նամակագրությունը: Այս ուշագրավ մոտիվը հայտնի է նաև հայ և օտար այլ աղբյուրներից և իր նոր արտահայտությունն է գտնում հետագա շրջանի հայ գրականության մեջ: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը թագավորի ու Փրկչի նամակագրությանը թեման քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Հայաստան ասելիս․ հայրենիքը Համո Սահյանի պոեզիայումՀատկապես յուրահատուկ են Համո Սահյանի Հայաստանին նվիրված բանաստեղծությունները: Ի՞նչ տարրերով ու խորհրդանշաններով է բաղադրվում սահյանական Հայաստանը։Նա պատմակա՞ն Հայաստանի մասին է գրում, թե՞ խորհրդային, ինչպե՞ս են բնապատկերները ամբողջացնում հայրենիքի պատկերը: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը այս հարցերը քննարկել են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ, մաս 2-րդԻնչպե՞ս է ժամանակի հետ փոխվում Անիի ընկալումը. տիեզերահռչակ քաղաքից՝ մեղավոր ու անիծված քաղաք։ Նոր ժամանակներում ինչպե՞ս է ընկալվում Անի քաղաքը․ որպես անցյալի փառքերի՞, թե՞ ընդհանրապես պետականության խորհրդանիշ։ Հայ գրականության «Անիական» բնագրերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկել են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։ |
![]() |
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ, մաս 1Բագրատունյաց Հայաստանի նշանավոր մայրաքաղաք Անին ամենատարբեր ձևերով ներկայացվել է հայ գրականության մեջ։ Հայ գրականության «Անիական» բնագրերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդման շրջանակում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։ |
![]() |
Ղազարոս Աղայան գրողն ու մանկավարժըԱյս տարի լրանում է գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի 185֊ամյակը: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը գրողի գրական ու մանկավարժական գործունեությունը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։ |
![]() |
Կինը հայ միջնադարյան տաղերումՀայ միջնադարյան տաղերգության մեջ, նաև հայրեններում ու ժողովրդական երգերում իր ինքնահատուկ արտահայտություն է գտնում սիրո թեման, որն էլ, իհարկե, ներկայացվում է սիրելի կնոջ գովքով։ Հայ միջնադարյան պոեզիայում կնոջ պատկերավորման յուրահատկությունները «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկել են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։ |
![]() |
Ռուբեն Սևակ․ սեր և ողբերգությունՌուբեն Սևակի սիրային պոեզիան հմայում է իր քնարականությամբ, ապրումների վեհությամբ ու անմիջականությամբ։ Հայ գրականության ամենաինքնատիպ բանաստեղծի ողբերգական կյանքն ու ստեղծագործությունները «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկել են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։ |
![]() |
Կոստան Զարյան բանաստեղծըՀայ նշանավոր գրող Կոստան Զարյանը թեև առավել հայտնի է իր «Նավը լեռան վրա» վեպով, սակայն երիտասարդ տարիներից սկսած գրել է նաև բանաստեղծություններ ու պոեմներ, հրատարակել ժողովածու։ Կոստան Զարյան մեծ ու ինքնատիպ բանաստեղծի պոեզիան «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը |
![]() |
Հրանտ Մաթևոսյան. «Թափանցիկ օր»Հրանտ Մաթևոսյանի «Թափանցիկ օր» էսսեն բարձրացնում է 1960-ական թվականներից մինչ օրս արդիական հարցադրումներ․ ներկայի մեջ ինչպե՞ս պետք է վերաբերվենք անցյալի մեծ ողբերգություններին, ինչպե՞ս հարաբերվենք աշխարհի հետ, որո՞նք են մեր հայրենիքի պատմական ու իրական սահմանները և ո՞րն է արվեստագետի պատասխանատվությունը, ի վերջ, ինչպես արտացոլի ժամանակակից գրողն այս ամենը։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկել են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։ |
![]() |
Վահան Տերյանի մուտքըՎահան Տերյանն իր հենց առաջին ժողովածուով՝ «Մթնշաղի անուրջներով» հեղափոխություն իրականացրեց հայ գրականության մեջ։ Որտեղի՞ց և ինչպե՞ս ստեղծվեց Տերյանի ինքնատիպ պոեզիան, ի՞նչ նորություններ բերեց Տերյանը։ Այս հարցերի շուրջ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը ։ |