Բացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» թանգարանի երրորդ ցուցահանդեսը


Հալածանք, հետապնդում, բռնություն, գրաքննություն, կեղծ մեղադրանքներ, ազատազրկում` հայկական մեդիայի դրամատիկ ու կարևոր իրադարձությունների պատմությունն է ամփոփված «Լրատուն» շրջիկ թանգարանի հպէկրաններում և պաստառներում:

Մատենադարանը ցուցադրել է հայերեն հնագույն թղթյա ձեռագիրը


Մաշտոցի անվան մատենդարանը ցուցադրության է ներկայացրել եզակի նմուշ՝ հայերեն հնագույն թղթյա ձեռագիրը։

Թումանյանական գրքերի գերմաներեն թարգմանությունները


Թումանյանի ամենասիրված հեքիաթների հայերեն-գերմաներեն ժողովածուն պատկերազարդել է գյումրեցի նկարիչ Վահան Թոփչյանը: Գրքերի վաճառքից ստացված հասույթը «Հանուն Հայաստանի» միությունը կներդնի Շիրակի մարզում նախատեսած սոցիալական ծրագրերում:

Մայր Աթոռում ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին անցկացվում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Օրակարգում ընդգրկված են Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքների, Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի, այդ առիթով կազմակերպված համազգային հանգանակության, Հայ եկեղեցու վարչական, կանոնական, հովվական կյանքին, ինչպես նաև կրթական ու սոցիալական առաքելությանն առնչվող հարցեր:

«Սարոյան հաուս» վիրտուալ թանգարանը՝ «Ռենեսանս» հիմնադրամի նախագծերից մեկը


«Սարոյան հաուսը» «Ռենեսանս» հիմնադրամի նախագծերից մեկն է. վիրտուալ թանգարանը գործում է 2018-ից՝ գրողի ծննդյան 110-ամյակից սկսած։

Ղազարավանի մենաստանի միանձնուհիների շրջայցը Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում


Վանական կյանքը և կապան ընտրած տասը կանայք Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի մոտ կառուցված մենաստանում են ապրում: Վեհափառ հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել էր միանձնուհիներին։

Արտաքսման կիրակի. պատարագ Ս․ Գայանե վանքում


Մարտի 1-ին, Մեծ պահքի Արտաքսման կիրակիին, Սուրբ Գայանե վանքում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված պատարագին մասնակցում էր նաև Կ․ Պոլսի հայոց նորընտիր պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան


Հաղորդավար - Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ, Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ՝ մայրաքաղաքի երեք թատրոններում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում: Տիկնիկային թատրոնում մարտի 3-ին և 4-ին տեղի կունենա չեխ դրամատուրգ Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան:

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին


Գրաեմ Միհանը Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ դեսպանն է, նստավայրը Մոսկվայում է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գրադարանում դեսպանին ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։

Բիզնեսների ստեղծման պատմությունների մեջ ամենազարմանալին՝ Ֆիլ Նայթսի «Կոշկավաճառը»


Հայերեն է թարգմանվել Ֆիլ Նայթսի «Կոշկավաճառը»: Հուշագրությունը 2016թ.-ի ամենավաճառված գրքերից է, «Նյու Յորք Թայմզի» բեսթսելլերը, ամերիկացի նշանավոր բիզնես մագնատներ Ուորեն Բաֆետի և Բիլ Գեյթսի սիրած գիրքը:

Ժողովրդական արվեստի կենտրոնում բացվել է Գոհար Հակոբյանի մանրանկարչական ցուցահանդեսը


Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ներկայացվեց թիֆլիսահայ նկարիչ Գոհար Հակոբյանի «Մասունք ավետարանաբարբառք» խորագրով մանրանկարչական ցուցահանդեսը:

Հայ առաքելական եկեղեցին տոնախմբեց Բուն բարեկենդանը


Փետրվարի 23-ին Հայ առաքելական եկեղեցին տոնախմբել է Բուն բարեկենդանը: Կիրակնօրյա պատարագի ավարտին Ս․ Գայանե վանքում հոգեհանգստի կարգ է կատարվել Լուիզ Սիմոն-Մանուկյանի մահվան տարելիցի կապակցությամբ: